Թեոֆրաստ Ռենոդո
Թեոֆրաստ Ռենոդո ֆր.՝ Théophraste Renaudot | |
---|---|
Ծնվել է | 1586[1][2][3][…] |
Ծննդավայր | Loudun, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1653[1][4][5][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | բողոքականություն և կաթոլիկություն |
Կրթություն | Օռլեանի հին համալսարան և Faculty of Medicine of Montpellier? |
Մասնագիտություն | լրագրող, historiographer, բժիշկ-գրող և բարեգործ |
Աշխատավայր | La Gazette (թերթ) |
Երեխաներ | Eusèbe Renaudot? և Théophraste Renaudot? |
Théophraste Renaudot Վիքիպահեստում |
Թեոֆրաստ Ռենոդո (ֆր.՝ Théophraste Renaudot, 1586[1][2][3][…], Loudun, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 25, 1653[1][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), ֆրանսիացի բժիշկ և հրատարակիչ, ժամանակակից ժուռնալիստիկայի հիմնադիրներից։ 1631 թվականի մայիսի 30-ից հրատարակվեց «La Gazette» թերթը, որն ընդունված է համարել եվրոպական առաջին թերթ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1630 թվականի սկզբից Ռենոդոն հիմնականում զբաղվում էր բժշկական գործունեությամբ։ Շնորհիվ կարդինալ Ռիշելյեի հետ ծանոթության նա ստացավ պալատական բժշկի պաշտոն, և Ֆրանսիայում առաջին տեղեկատվական բյուրեն բացելու թույլտվություն։ Բացի դրանից, Ռենոդոն բացեց բարեգործական պոլիկնինիկա, որտեղ անվճար կամ չնչին գումարով աղքատ փարիզցիներին բժշկական ծառայություններ էին մատուցում։ 1630 թվականին Ռենոդոն նորությունների թռուցիկ ստեղծելու թույլտվություն ստացավ, իսկ արդեն 1631 թվականի մայիսի 30-ին լույս տեսավ նրա «La Gazette» թերթի առաջին համարը։ «La Gazette» թերթը դարձավ եվրոպական առաջին թերթերից մեկը, որը նման է այսօրվա ձևաչափին։ Թերթերի կրկնօրինակումը կատարվում էր տպագրման եղանակով, ընդհանուր առմամբ տպվում էր մոտ 1200 օրինակ։ Թերթի հիմնական բովանդակությունը կազմված էր միջազգային և պետական նորություններից, թերթի համար առանձին կարևոր հոդվածներ էր գրում թագավոր Լյուդովիկոս XIII-ը և կարդինալ Ռիշելյեն։ Ռենոդոյի կողմից կատարած չափազանց կարևոր նորամուծություն էր թերթում մասնավոր հայտարարությունների տեղադրումը։ Կարդինալ Ռիշելյեի և Լյուդովիկոս XIII-ի մահից հետո Ռենոդոյի գործերը վատացան՝ մասնավորապես փարիզյան համալսարանը Ռենոդոյին արգելեց բժշկական գործունեությամբ զբաղվել մայրաքաղաքում, որովհետև նա իր դիպլոմը ստացել էր Մոնպելիեից։ Ռենոդոյի երկրորդ կնոջից ամուսնալուծվելուց հետո նրա ֆինանսական դրությունը վատթարացավ, և նա մահացավ աղքատության մեջ։ «La Gazette»-ի հրատարակությունը շարունակեց որդին՝ Թեոֆրաստ Ռենոդոն։ Թերթի հրատարակությունը դադարեց 1915 թվականին։
Լրագրողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոֆրաստ Ռենոդոն ստեղծեց հասցեների բյուրո (գովազդային գործակալության նախատիպ), ընդ որում միայն հարուստներն էին վճարում գովազդի տեղադրման համար, բացի դրանից ստեղծեց նաև տեղեկատվական գործակալություն («թարգմանիչների բյուրո», այն տեղեկատվությունը, որը չէր տեղավորվում թերթում Ռենոդոն վաճառում էր այլ հրատարակիչների)։ Թեոֆրաստը ստեղծեց նաև տարեգիրք։
Ռենոդոյի թերթը բացարձակ միապետության պրոպագանդայի միջոց էր, որն ստեղծվել էր իշխանությունների նախաձեռնությամբ։ Թագավորը և կարդինալը վերահսկում էին ռազմական գործունեությանը և քաղաքականությանը վերաբերող նյութերին։ Առաջին յոթ տարիներին թերթը հրատարակվել է առանց համարի, նորությունները ֆրանսերեն լեզվով էին։ Տպաքանակը այդ ժամանակի համար շատ էր 1200 (200-ը Փարիզում, 100-ը շրջաններում), ուրիշ աղբյուրների համաձայն՝ 300-ից 800 օրինակ[7]։ Սկզբում թերթն ուներ 2, այնուհետև 4, 6, 8 և 12 էջ։ Թերթը բաժանված էր երկու մասի՝ տեղեկատվական և զվարճացնող։ Թերթի առաջին համարներում Ռենոդոն հրատարակել է արտասահմանյան հրատարակությունների նյութեր։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում կա Ռենոդոյի հուշարձանը։
1926 թվականից Ֆրանսիայում ամեն տարի պարգևատրում են Ռենոդո մրցանակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118936522 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Трыков В. П.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Горнфельд А. Г. (1890–1907). «Ренодо, Теофраст». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Трыков В. П. «Ренодо Теофраст». Французская литература : электронная энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
- Тараканова Н. Теофраст Ренодо и его «La Gazette» // RELGA. — 2011. — № 5 [223], 15 марта.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆրաստ Ռենոդո» հոդվածին։ |
|