Օշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օշ
ղրղզ.՝ Ош
Դրոշ Զինանշան

ԵրկիրՂրղզստան Ղրղզստան
Առաջին հիշատակում9-րդ դար
Մակերես182,5 կմ²
ԲԾՄ963±1 մետր
Բնակչություն353 080 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+6
Փոստային դասիչ723500
Ավտոմոբիլային կոդO, Z և 02
Պաշտոնական կայքoshcity.gov.kg
Օշ (Ղրղզստան)##
Օշ (Ղրղզստան)

Օշ (ղրղզ.՝ Ош), քաղաք Ղրղզստանի հարավարևմտյան մասում, Օշի մարզում։ Քաղաքը Օշի մարզի կենտրոնն է։ Այն իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում։

Բնակչությունը 243 300 մարդ է (քաղաքի մշտական բնակչության թիվը ըստ 2015 թվականի հունվարի 1-ի տվյլաների), իսկ շրջանների հետ միասին (11 ենթակա գյուղերի հետ միասին) 270 300 մարդ։

Այն իր բնակչությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում։ Շատ հաճախ քաղաքը անվանում են «Հարավային մայրաքաղաք»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշը իր բնակչությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում՝ Բիշքեքից հետո։ Այն Կենտրոնական Ասիայի խոշոր քաղաքներից մեկն է։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 243 300 մարդ։ Օշը ունի իրեն ենթական 11 գյուղ (Ալմալիկ, Արեկ, Գուլբար Տոլոյկոն, Ջափալակ, Կենեշ, Կերմե Տօօ, Օզգյուր, Օրկե, Պյատիլետկա, Տոլոյկոն, Տեեկե)՝ ընդհանուր առմամբ 27 000 բնակչությամբ։ Տարածքը կազմում է 182 քառ. կմ[2]։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը ուզբեկներ են։

Բացի ուզբեկներից (48 %) և ղրղզներից (43 %), օշում բնակվում են նաև ռուսներ, թուրքեր, թաթարներ, ույղուրներ, տաջիկներ, ադրբեջանցիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Քաղաքի բնակչության թվաքանակը, հզ. մարդ
Տարի 1939 1959 1970 1974 1979 1989 1991 1999 2009 2010 2011 2012 2015
Բնակչություն,
հզ. մարդ
33 65 120 143 169 213 212 212 220 235 231 230 243
Օշի բնակչության էթնիկ կազմը
(առանց ենթակա գյուղական համայնքների)
Էթնոս Քանակ
ըստ մարդահամարի
2009 թվականի[3]
Доля (%)
Ընդհանուր 232 816 100,00 %
Ուզբեկներ 112 469 48,31 %
Ղրղզներ 100 218 43,05 %
Ռուսներ 6 292 2,70 %
Թուրքեր 5 506 2,36 %
Թաթարներ 2 703 1,16 %
Թուրքմեններ 885 0,38 %
Ույղուրներ 791 0,34 %
Տաջիկներ 679 0,29 %
Ադրբեջանցիներ 587 0,25 %
Ուկրաինացիներ 379 0,16 %
Կորեացիներ 319 0,14 %
Ղազախներ 265 0,11 %
Չինացիներ 221 0,09 %
Քրդեր 199 0,09 %
Դունգաններ 92 0,04 %
Գերմանացիներ 90 0,04 %
Այլ 1121 0,48 %

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://citypopulation.de/en/kyrgyzstan/admin/21__oš_šaary/
  2. DEMOGRAPHIC YEARBOOK 2012. Sixty-third issue. United Nations, New York, 2013, 746 pages, стр.284
  3. «Национальный статистический комитет Кыргызской Республики. Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009 года. Книга III(в таблицах). Регионы Кыргызстана. Город Ош» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]