Օմրի Ռոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմրի Ռոնեն
անգլ.՝ Omry Ronen
Ծնվել էհուլիսի 12, 1937(1937-07-12)[1]
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 1, 2012(2012-11-01)[2][1] (75 տարեկան)
Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Իսրայել և  ԱՄՆ
Մասնագիտությունսլավոնագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն, Ռուս գրականություն[3] և սլավիստիկա[4]
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Հարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][4] և ռուսերեն[4]
ՀայրImre Szörényi?

Օմրի Ռոնեն (անգլ.՝ Omry Ronen, եբրայերեն՝ עומרי רונן‎, ի ծնե անունը՝ Իմրե Սյորենի, հունգ.՝ Szörényi Imre, հուլիսի 12, 1937(1937-07-12)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2012(2012-11-01)[2][1], Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), իսրայելցի, ապա ամերիկացի բանասեր, սլավոնագետ[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 12-ին Օդեսայում։ Նրա հայրը եղել է հունգարացի կենսաքիմիկոս Էմերիխ (Իմրե) Սյորենին (1905, Մեդունիցա – 1959, Բուդապեշտ), որը 1933 թվականից ապրել է ԽՍՀՄ-ում[7][8][9]։ Հայրենական մեծ պատերազմից առաջ ընտանիքը տեղափոխվել է Կիև, այնուհետև էվակուացվել են Ուֆա, որտեղից Կիև են վերադարձել 1944 թվականին։ 1950 թվականի հունվարին ընտանիքը տեղափոխվել է Բուդապեշտ[10]։ Նույն թվականին նրա հայրը ուղարկվել է Կիև՝ մասնակցելու գիտաժողովի։ Այնտեղ նա ծանր հիվանդացել է, և ընտանիքը մնացել է ԽՍՀՄ-ում մինչև 1953 թվականի հունվարը, այնուհետև վերադարձել է Հունգարիա[11]։

1954 թվականին Իմրե Սյորենին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի ֆիզիկայի բաժին, բայց մեկ տարի անց տեղափոխվել է հումանիտար ֆակուլտետ, որտեղ հաճախել է նաև Դյորդ Լուկաչի դասախոսություններին։ Մասնակցել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը և 1957 թվականի փետրվարին փախել Հարավսլավիա։ 1957 թվականի մայիսին մեկնել է Իսրայել։ Այնտեղ նա վերցրել է Իմրի Ռոնեն անունը և ընդունվել Հրեական համալսարան, որն ավարտել է 1965 թվականին՝ ստանալով արվեստների բակալավրի կոչում անգլիական բանահյուսության ու հնդեվրոպական լեզվաբանության բնագավառում։ Նույն թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Ուոլտեմ քաղաք, որտեղ Բրանդեյսի համալսարանի կենսաքիմիայի բաժնում աշխատում էր նրա մայրը՝ կենսաքիմիկոս Բրոնիսլավա Սյորենին (Bronislava Szörényi, Ph.D.)[12][13]։

1968 թվականին Օմրի Ռոնենն ավարտել է Հարվարդի համալսարանի ասպիրանտուրան, 1970-1971 թվականներին դասավանդել է Եյլի համալսարանում, ապա վերադարձել է Իսրայել։ Իսրայելում Ռոնենն զբաղվել է մանկավարժական ու հրատարակչական գործունեությամբ։ Որպես հրավիրված դոցենտ՝ Օմրի Ռոնենն աշխատել է Եյլի համալսարանում 1975-1976 և 1977-1978 թվականներին, 1984-1985 թվականներին մի քանի դասընթաց է վարել Հարվարդի համալսարանում։ 1985 թվականից Օմրի Ռոնենն ապրել է Էնն Արբոր քաղաքում, որտեղ դասավանդել է Միչիգանի համալսարանում։

Օմրի Ռոնենի՝ ռուս գրականության պատմությանն ու պոետիկային նվիրված հոդվածները տպագրվել են ռուսական ժողովածուներում ու ամսագրերում, ինչպիսիք են՝ «Литературное обозрение» և «Новое литературное обозрение»։ «Звезда» ամսագրում նա վարել է «Էնն քաղաքից» (ռուս.՝ «Из города Энн») խորագիրը կրող բաժինը։ Ռուսաստանում հրատարակվել են նրա «Серебряный век как умысел и вымысел», «Օսիպ Մանդելշտամի պոետիկան» («Поэтика Осипа Мандельштама»), «Էնն քաղաքից» («Из города Энн»), «Սպի» («Шрам»), «Օտարասիրություն» («Чужелюбие») գրքերը։ Օմրի Ռոնենը 2002 թվականին արժանացել է «Звезда» ամսագրի մրցանակին։

Օմրի Ռոնենի կինը եղել է գրականագետ Իրենա Ռոնենը՝ իսրայելցի բանասեր Միխայիլ Վայսկոպֆի քույրը[14]։

Օմրի Ռոնենը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 1-ին Էնն Արբորում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronen, O. (1983). An Approach to Mandel’shtam. Jerusalem: The Magnes Press of the Hebrew University.
  • Ронен, О. (2000). Серебряный век как умысел и вымысел. Москва: ОГИ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Скончался филолог Омри Ронен (ռուս.)
  3. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Imre Sereni
  6. Books by Imre Sereni (Omry Ronen)
  7. Orosz Ferenc «A HATVANÉVES MTA ENZIMOLÓGIAI INTÉZET ELSŐ ÉVTIZEDE» (Իմրե Սյորենիի գիտական կենսագրությունը)։ նաև այստեղ
  8. Szörényi Imre: Իմրե Սյորենին 1929 թվականից սովորել է Բեռլինում, բայց նացիստների իշխանության հաստատումից հետո՝ 1933 թվականին, մեկնել է ԽՍՀՄ (1934 թվականից ապրել է Օդեսայում)։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (1951)։ Իմրե Սյորենին եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը (տե՛ս այստեղ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  9. Imre Szörényi, 1905—1959 (մահախոսական)
  10. Омри Ронен «Из города Энн»
  11. Омри Ронен «Март»
  12. Берберова (1901-2001)
  13. Brandeis University Research Associates (1965)
  14. Интервью с Л. С. Флейшманом

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]