Օլիվեր Կրոմվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Կրոմվել
Oliver Cromwell
Դրոշ
Դրոշ
Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր
 
Կուսակցություն՝ Վիգեր
Կրթություն՝ Սիդնի Սասեքս քոլեջ
Մասնագիտություն՝ զորավար, քաղաքական գործիչ, ագարակապան և բանակի սպա
Դավանանք կոնգրեգացիոնալիզմ և Պուրիտանություն
Ծննդյան օր 1599 թ. ապրիլի 25
Ծննդավայր Հանթինգդոն, Huntingdonshire, Անգլիայի թագավորություն[1][2][3]
Վախճանի օր 1658 թ. սեպտեմբերի 3
Վախճանի վայր Միացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն,  Անգլիական հանրապետություն և  Կրոմվելի պրոտեկտորատ
Հայր Ռոբերտ Կրոմվել[4]
Մայր Elizabeth Steward?[5][4]
Ամուսին Էլիզաբեթ Կրոմվել[4]
Զավակներ Ֆրանսիս Կրոմվել
 
Ինքնագիր

Օլիվեր Կրոմվել (անգլ.՝ Oliver Cromwell, ապրիլի 25 (մայիսի 5), 1599[3][2][7][…], Հանթինգդոն, Huntingdonshire, Անգլիայի թագավորություն[1][2][3] - սեպտեմբերի 3 (13), 1658[3][6][7][…], Palace of Whitehall, Անգլիական հանրապետություն[8]), Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ։ 1643-1650 թվականներին՝ Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ, 1653 - 1658 թվականներին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր[9]։ Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում։ Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու։ Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628 թվականից, երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր։ 1640 թվականից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր։

Ստյո­ւարտ­նե­րի դեմ նրա ճա­ռերն աչ­քի են ըն­կել բուր­ժո­ւա­զիա­յի և նոր ազն­վա­կա­նու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ։ Թա­գա­վո­րի դեմ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կրոմ­վելն ստեղ­ծել է բա­նա­կի նոր տե­սակ՝ «եր­կա­թ­յա» կար­գա­պա­հու­թյամբ, որն ստա­ցել է «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակ» ան­վա­նու­մը և դար­ձել վե­րա­կազմ­ված խորհր­դա­րա­նա­կան բա­նա­կի կո­րի­զը։

1645 թվականի հու­նի­սի 14-ին Նես­բի գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում ջախ­ջա­խել է Կար­լոս I Ստյո­ւար­տի բա­նա­կը։ 1650 թվականին Կրոմ­վե­լը պաշ­տո­նա­պես նշա­նա­կվել է լորդ-­գե­նե­րալ՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրամանատար։ 1649-1650 թվականներին անգ­լի­ա­կան բա­նա­կը դա­ժա­նո­րեն ճնշել է դեռևս 1641 թվականին ծա­գած իռ­լան­դա­կան ազ­գա­յին ապստամբությունը։

1650-1652 թվականներին Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտլանդի­ան։ 1653 թվականի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ։

Հատ­կա­պես ակ­տիվ են եղել Կրոմ­վե­լի գա­ղու­թա­կա­լա­կան ձեռ­նար­կում­նե­րը։ Կրոմ­վե­լի մա­հից կարճ ժա­մա­նակ անց վե­րաց­վել է պրո­տեկ­տո­րա­տի վար­չա­կար­գը։ Երկ­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան խառ­նակ իրա­վի­ճակ, ակ­տիվացել են ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րը։

Այս պայ­ման­նե­րում բուր­ժու­ա­ազն­վա­կա­նա­կան շրջան­ներն ան­հրա­ժեշտ են հա­մա­րել վե­րա­կանգ­նել մի­ա­պե­տու­թյու­նը և Ստյո­ւարտ­նե­րի գա­հը։ 1660 թվականի ապ­րի­լին Լոն­դո­նում գու­մար­ված Սահ­մա­նա­դիր խորհր­դա­րա­նը Կարլոս I-ի որ­դուն հռչա­կել է թա­գա­վոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/local/cambridgeshire/hi/people_and_places/history/newsid_8998000/8998465.stm
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://books.google.ca/books?id=bveSSImAmSIC&pg=PA369
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.olivercromwellshouse.co.uk/index.php?page=oliver_cromwell
  4. 4,0 4,1 4,2 Kindred Britain
  5. Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 https://books.google.ca/books?id=bveSSImAmSIC&pg=PA374
  7. 7,0 7,1 7,2 Morrill J. S., Ashley M. Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 https://www.olivercromwellshouse.co.uk/history/
  9. Кромвель Оливер // Энциклопедия «Мир вокруг нас» [Электронный ресурс].- Электрон. дан. / Ин-т «Открытое общество». — М. : Некоммерческий фонд «Поддержки культуры, образования и новых информационных технологий», 2000 . — 1 CD-ROM Загл. с контейнера . — ББК 92.0 .

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adamson, John (1990), «Oliver Cromwell and the Long Parliament», in Morrill, John (ed.), Oliver Cromwell and the English Revolution, Longman, ISBN 0-582-01675-4
  • Adamson, John (1987), «The English Nobility and the Projected Settlement of 1647», Historical Journal, 30 (3)
  • BBC staff (2014 թ․ հոկտեմբերի 3), «The Execution of Charles I», BBC Radio 4—This Sceptred Isle—The Execution of Charles I., BBC Radio 4, Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին
  • Carlyle, Thomas, ed. (1845), Oliver Cromwell's letters and speeches, with elucidations (1904 ed.), Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին, Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին
  • Churchill, Winston (1956), A History of English Speaking Peoples:, Dodd, Mead & Company, էջ 314
  • Coward, Barry (2003), The Stuart Age: England, 1603–1714, Longman, ISBN 0-582-77251-6
  • Օլիվեր Կրոմվելի մասին հոդվածը Հայկական հանրագիտարանի կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 697
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Կրոմվել» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Կրոմվել» հոդվածին։