Քրիս Ուիլյամս (ռեժիսոր)
Քրիս Ուիլյամս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Վաթերլու, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Վաթերլուի համալսարան և Bluevale Collegiate Institute? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր և ռեժիսոր |
Աշխատավայր | Walt Disney Animation Studios |
Պարգևներ և մրցանակներ | |
Chris Williams (director) Վիքիպահեստում |
Քրիս Ուիլյամս (անգլ.՝ Chris Williams, ապրիլի 23, 1968[1], Վաթերլու, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա[2]), կանադա-ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ և հնչյունավորող։ «Գլագոյի հյուրը» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն է, «Բոլտ» մուլտֆիլմի համառեժիսորը։ Վերջինս 2009 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը 2015 թվականին արժանացել է «Օսկարի»։ Նրա ստեղծած «Մոանա» մուլտֆիլմը 2016 թվականին «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում առաջադրվել է «Օսկարի»։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամսը ծնվել է Միսսուրիում և իր կյանքի առաջին 25 տարին անցկացրել է Կանադայի Օնտարիո նահանգի Վաթեռլոո քաղաքում, որտեղ նրա հայրը Վաթեռլոոյի համալսարանի խորհրդատվական ծառայության տնօրենն էր[3]։ Ուիլյամսը ավարտել է Վաթեռլոոյի համալսարանի կերպարվեստի բաժինը[4], այնուհետև անդամագրվել է Օնտարիոյի Օկվիլլ քաղաքի Շերիդան քոլեջի անիմացիոն ծրագրին։ Շերիդանն ավարտելուց հետո նա ընդունվել է Դիսնեյ և տեղափոխվել Լոս Անջելես[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամսը աշխատել է «Մուլան» (1998), «Կայսրի նոր արկածները» (2000), «Սառցե սիրտը» (2013) մուլտֆիլմերի պատմությունների բաժնում, վերջինիս մեջ հնչյունավորել է Օքեն կերպարին։ 2007 թվականի փետրվարին հայտարարվել է, որ նա պետք է լինի «Ամերիկյան շուն» մուլտֆիլմը[5], որը հետագայում վերանվանվել է «Բոլտ» (2008)։ Ավելի ուշ նրանց միացել է Բայրոն Հովարդը, երկուսն էլ փոխարինել են Քրիս Սանդերսին, որն սկզբնական ռեժիսորն էր[6]։
2010 թվականի հուլիսին տարբեր աղբյուրներից հաղորդվել է, որ Ուիլյամսը լինելու է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի պատմվածքի հիման վրա ստեղծված «Էլֆերի թագավորը» մուլտֆիլմի ռեժիսորը[7][8][9]։ Սակայն 2012 թվականին պարզ է դարձել, որ Ուիլյամսը միացել է Ուոլթ Դիսնեյի անիմացիոն մեկ այլ ֆիլմի՝ «Հերոսների քաղաքը» ստեղծմանը՝ որպես համահեղինակ՝ ոգեշնչվելով Մարվելից (Marvel Comics)[10]։
2018 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Ուիլյամսը հեռանում է Դիսնեյից և լինելու է Նեթֆլիքսի «Ջեյքոբը և ծովային հրեշը» ֆիլմի ռեժիսորը[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Նշում |
---|---|---|
1998 | Մուլան | |
2000 | Կայսրի նոր արկածները | |
2002 | Լիլո և Սթիչ | |
2003 | Եղբայր արջ | |
2005 | Փոքրիկ ճուտիկը | |
2007 | Հյուր Ռոբինսոնների մոտ | |
2008 | ||
Գլագոյի հյուրը | ||
Բոլտ | Բայրոն Հովարդի հետ | |
2009 | Ջի ուժ | |
2010 | Ռապունցել։ Խճճված պատմություն | |
2013 | Սառցե սիրտը | |
2014 | Հերոսների քաղաքը 6 | Դոն Հոլլի հետ |
2015 | Սառը տոնակատարություն | |
2016 | Կենդանապոլիս | |
Մոանա | Դոն Հոլլի հետ[12][13] | |
ԼԵԳՕ սառցե սիրտը | ||
2017 | Օլաֆը և սառցե արկածները | |
2018 | Ռալֆն ընդդեմ ինտերնետի | Ջենիֆեր Լիի և Ջոն Լասեթերի հետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 Knelman, Martin (2009 թ․ փետրվարի 25). «Bolt from blue took Canadian to Oscars». The Star. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «University of Waterloo alumnus wins Oscar for Big Hero 6». Waterloo Stories. University of Waterloo.
- ↑ Fritz, Ben (2007 թ․ փետրվարի 8). «'Toy Story' sequel set». Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Sciretta, Peter (2008 թ․ հունիսի 20). «Bolt Teaser Poster; A Look Back at American Dog». /Film. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «King of the Elves being reworked; Disney plans far ahead». Filmonic. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Graser, Marc; Sneider, Jeff (2011 թ․ հունիսի 29). «Disney revives 'King of the Elves' toon». Variety. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Chitwood, Adam (2011 թ․ հունիսի 29). «Disney Sets HORRIBLE BOSSES Scribe to Pen KING OF THE ELVES». Collider. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Giardina, Carolyn (2013 թ․ դեկտեմբերի 31). «Chris Williams To Co-Direct Disney Animation's 'Big Hero 6' With Don Hall». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Lang, Brent (2018 թ․ նոյեմբերի 5). «Netflix Backs 'Jacob and the Sea Beast' From 'Big Hero 6' Director Chris Williams (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Sciretta, Peter (2016 թ․ հունիսի 29). «Disney Animation's Big Announcement Coming Tomorrow, Here's What It Could Be». /Film. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Moana (Trailer H)». British Board of Film Classification. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ուիլյամս (ռեժիսոր)» հոդվածին։ |
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ