Վաթեռլոոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաթեռլոոյի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և university in Ontario?
Միջազգային անվանումUniversity of Waterloo
Կարգախոսլատին․՝ Concordia cum veritate
անգլ.՝ In harmony with truth
Հիմնադրված էհունիսի 1 1957
Անվանված էՎաթերլոո
Տիպհանրային
ՆախագահՖերիդուն Համդուլլապուր
ՌեկտորՊրեմ Վաթսա
Ուսանողներ26 987
Ասպիրանտուրա4 375
Դասախոսներ1 099
ԱնդամակցությունՀամալսարանների համագործակցային կազմակերպություն[1], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2], Canadian Association of Research Libraries?[3], U15 Group of Canadian Research Universities?[4], Universities Canada?[5], ArXiv[6], ORCID[7], Networked Digital Library of Theses and Dissertations?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[10], Digital Research Alliance of Canada?[11], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[12] և Canadian Research Knowledge Network?[13]
Երկիր Կանադա[14]
ՏեղագրությունՎաթեռլոո, նահանգ Օնտարիո, Կանադա
Կայքwww.uwaterloo.ca

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Վաթեռլոոյի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 University of Waterloo Վիքիպահեստում

Վաթեռլոոյի համալսարան (անգլ.՝ University of Waterloo), գտնվում է Վաթեռլոոյում, Օնտարիո, Կանադա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաթեռլոոյի համալսարանը բացվել է 1957 թվականին։ Այս համալսարանը Կանադայի քոլեջների ու համալսարանների և ԵՄ համալսարանների ասոցիացիայի անդամ է։ Համալսարանը առաջարկում է արվեստի, ճարտարագիտության, էկոլոգիայի, առողջապահության, անկախ գիտությունների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրեր։ Համալսարանը ստացել է համաշխարհային ճանաչում (ըստ QS World University Rankings-ի` համալսարանը 160-րդն է աշխարհում[15], Times Higher Education World University Rankings-ի տվյալներով այն զբաղեցնում է 201—225 տեղը[16]) կրթական գործընթացի կազմակերպման իր նորարարական մոտեցման համար, դրա վառ օրինակն է ուսումնական գործընթացի միավորումը աշխատանքի հետ ուսումնասիրվող առարկաների ոլորտում։ Մեծ ուշադրություն է դարձվում գիտական հետազոտությունների անցկացմանը ու բիզնեսի ոլորտի և արդյունաբերական ձեռնարկությունների հետ սերտ համագործակցությանը, ինչին նպաստում է իր պատերին ստեղծվող մտավոր սեփականության ոլորտում համալսարանական ազատական քաղաքականությունը։ Համալսարանում կան մի շարք միջազգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին դառնալ նրա ուսանողը։

Վաթեռլոոյի համալսարանի խնդիրն է ապահովել բարձրորակ կրթություն Օնտարիոյի և Կանադայի սահմաններից դուրս, այն ներառում է միջազգային բիզնես և հետազոտություն։ Maclean's ամսագրի ամենամյա վարկանիշի տվյալներով Վաթեռլոոյում տեղակայված Ուիլֆրիդ Լորյեի համալսարանը և Վաթեռլոոյի համալսարանը ճանաչվել են տարածաշրջանային լավագույն ուսումնական հաստատություններ նույն տիպի համալսարանների շրջանում, իսկ Վաթեռլոոյի համալսարանի հեղինակությունը լավագույնն է ճանաչվել Կանադայի բոլոր բուհերի ընդհանուր հաշվարկում[17]։ Երկու համալսարանների ղեկավարները հայտարարել են, որ իրենք չափազանց գոհ են վարկանիշի արդյունքներից` հաշվի առնելով, որ այլ նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունները Օնտարիո նահանգի համեմատ ավելի բարձր ֆինանսավորում են ստանում։

2005 թվականի հոկտեմբերի 13-ին Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը այցելում է Վաթեռլոոյի համալսարան, որտեղ ելույթ է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի և ինժեներական գիտությունների ֆակուլտետների առաջին կուրսեցիների առջև[18]։ Հանդիպումը տեղի է ունենում Գեյթսի հյուսիսամերիկյան շրջագայության շրջանակներում` ԱՄՆ-ի և Կանադայի լավագույն համալսարաններ և քոլեջներ։

Իր դասախոսության ընթացքում Windows համակարգի հիմնադիրը խոսում է համակարգչային արդյունաբերության ապագա մասնագետների հետ ոլորտի զարգացման փայլուն հեռանկարների մասին` հատուկ ընդգծելով, որ այդ գործը ոչ միայն հետաքրքիր է, այլև չափազանց շահութաբեր։ Վաթեռլոոյի համալսարանը միակ Կանադական բուհն է, որն արժանացել է Microsoft-ի ղեկավարի այցին իր «ուսանողական շրջագայության» շրջանակներում, որը, բացի Վաթեռլոոյից, ներառում է ևս հինգ հասցե` Միչիգանի, Վիսկոնսինի համալսարաններ, Կոլումբիայի համալսարան, Հովարդի և Փրինսթոնի համալսարաններ։ «Բիլ Գեյթսի այցը,- այդ իրադարձությունը մեկնաբանում է Վաթեռլոոյի համալսարանի նախագահ Դեյվիդ Ջոնսթոնը,- ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ուսանողների մակարդակը աշխարհում համարվում է ամենաբարձրերից մեկը, իսկ մեր ուսումնական ծրագրերը համապատասխանում են աշխարհի լավագույն չափանիշներին»։

Դեյվիդ Ջոնսթոնը, որը համալսարանի նախագահ է եղել 1999-ից մինչև 2010 թվականը, Կանադայի գեներալ-նահանգապետ է նշանակվել 2010 թվականին։ 2018 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է համալսարանի պրոֆեսոր Դոննա Սթրիքլենդին։

Հոբելյանական տախտակ ՝ նվիրված համալսարանի 50-ամյակին (մայիսի 16, 2010 թվական):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20210701065737/https://www.acu.ac.uk/our-members/
  2. https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
  3. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  4. https://web.archive.org/web/20210908032307/https://u15.ca/member/university-waterloo
  5. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  6. Our Members / Tier 1
  7. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  8. https://web.archive.org/web/20240113101838/https://ndltd.org/membership/list-of-members/
  9. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  10. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  11. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  12. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  13. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  14. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  15. «QS World University Rankings 2011-2012». Quacquarelli Symonds. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  16. «Times Higher Education World University Ranking 2011-2012». TSL Education Ltd. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  17. «Maclean's rankings confirm Waterloo's reputation as Canada's most innovative university». University of Waterloo. 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  18. «Bill Gates draws a crowd at Waterloo university». CTV.ca. 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաթեռլոոյի համալսարան» հոդվածին։