Փոթորիկ
Appearance
Փոթորիկ, հանկարծակի, ուժգին, ուղղությունը հաճախ փոխող կարճատև քամի[1]։ Սովորաբար ընդգրկում է մի քանի կմ լայնության տարածք։ Դիտվում է բարեխառն լայնության մթնոլորտային ճակատների գոտում, ինչպես նաև կոնվեկցիայի ժամանակ։ Ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, ամպրոպներով, կարկուտով կամ նախորդում է դրանց։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Rolling-thunder-cloud.jpg/220px-Rolling-thunder-cloud.jpg)
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում փոթորիկներ առաջանում են տարվա տաք ամիսներին (80%)՝ հյուսիսային լեռնահովտային քամիների ժամանակ։Առավել ուժգին (30-32 մ/վ) փոթորիկներ դիտվում են Երևանում, Սիսիանի լեռնանցքում՝ հիմնականում օրվա երկրորդ կեսին (95%), և տևում են ավելի քան 6 րոպե։ Սովորաբար քամու արագությունը փոթորիկների ժամանակ 15-20 մ/վ է, երբեմն' ավելի քան 40 մ/վ։ Փոթորիկն առաջացնում է ավերածություններ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոթորիկ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |