Տրիֆոն Իվանով
Քաղաքացիությունը | Բուլղարիա | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 27, 1965[1][2] | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Բուլղարիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 13, 2016[3] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Սամովոդենե, Բուլղարիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տրիֆոն Մարինով Իվանով (բուլղար․՝ Трифон Маринов Иванов, հուլիսի 27, 1965[1][2], Վելիկո Տիռնովո, Բուլղարիա - փետրվարի 13, 2016[3], Սամովոդենե, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, բուլղարական ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։ Նա ընդգրկվել է Բուլղարիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների հավաքականում։ Բուլղարիայի ազգային հավաքականի ոսկե սերնդի մի մասն է, որը 4-րդ տեղն է գրավել ԱՄՆ-ում կայացած 1994 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա մասնակցել է նաև Եվրո-96-ին և 1998 թվականին Ֆրանսիայում կայացած Աշխարհի առաջնությանը, որտեղ նա թիմի ավագն էր։ Իվանովը Բուլղարիայի հավաքականի կազմում անցկացրել է 76 հանդիպում և խփել 6 գոլ։
Ակումբային մակարդակով Տրիֆոն Իվանովը խաղացել է «Էտիր» (Վելիկո Տիռնովո), ԲԿՄԱ (Սոֆիա), իսպանական «Բետիս», շվեյցարական «Նյովշատել Քսամաքս», ավստրիական «Ռապիդ» (Վիեննա), «Աուստրիա Վիեննա» և «Ֆլորիդսդորֆեր» ակումբներում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 36 տարեկանում՝ 2001 թվականին[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիֆոն Իվանովը ծնվել է 1965 թվականի հուլիսի 27-ին Վելիկո Տիռնովոյի մարզի Գոռնա Լիպնիցա գյուղում։ Երբ նա եղել է 4 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Վելիկո Տիռնովո։ 11 տարեկանում նա ընդունվել է քաղաքի մարզադպրոց։ Սկսել է խաղալ որպես կենտրոնական հարձակվող[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանովը սկսել է ֆուտբոլ խաղալ 1983 թվականին «Էտիր» (Վելիկո Տիռնովո) ակումբի երիտասարդական թիմում, ինչը նրա մասնագիտական կարիերայի սկիզբն էր։ Այնուհետև նա տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ և ընդմիջումներով թիմում խաղացել մի քանի մրցաշրջան[4]։
Տարբեր տարիների նա խաղացել է նաև իսպանական «Բետիս», շվեյցարական «Նյովշատել Քսամաքս», ավստրիական «Ռապիդ» (Վիեննա), «Աուստրիա Վիեննա» և «Ֆլորիդսդորֆեր» ակումբներում։ Իսպանիայում խաղալիս նրան ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնան»։ 1993 թվականին այդ թիմի պաշտպան Ռոնալդ Կումանը հաճախ էր վնասվածք ստանում, և «Բարսելոնան» Տրիֆոն Իվանովին դիտարկում էր որպես նրան փոխարինողի, բայց, չնայած ֆուտբոլիստի մեծ ցանկությանը, «Բետիսի» նախագահը կտրականապես դեմ էր տեղափոխությանը, և ակումբի ղեկավարությունը հրաժարվեց նրան բաց թողնելուց[5][6]։
Իվանովը 1996 թվականին ճանաչվել է Բուլղարիայի տարվա ֆուտբոլիստ։ Նա Բուլղարիայի 1989, 1990 և 1992 թվականների չեմպիոն է, ինչպես նաև ԲԿՄԱ-ի կազմում զբաղեցրել է երկրորդ (1993) և երրորդ տեղերը (1998), 1989 թվականին դարձել է երկրի գավաթի հաղթող[4]։
1996 թվականին «Ռապիդի» հետ դարձել է Ավստրիայի չեմպիոն, 1997-ին՝ փոխչեմպիոն։ 1995 թվականին Շվեյցարիայի առաջնության բրոնզե մեդալակիր է «Քսամաքսի» կազմում։ 1996 թվականին «Ռապիդի» հետ հասել է Մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակիչ։ Բուլղարիայի առաջնության A խմբում մասնակցել է 174 խաղի և խփել 21 գոլ[7]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի ազգային հավաքականում Իվանովը խաղացել է 1988-1998 թվականներին՝ 76 խաղում խփելով 6 գոլ[4]։ Հավաքականի հետ նա զբաղեցրել է չորրորդ տեղը և բրոնզե մեդալներ է նվաճել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է 6 խաղի[8]։
1996 թվականին մասնակցել է Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությանը (3 խաղ)[9], իսկ Խրիստո Ստոիչկովի փոխանցումից հետո գրավելով Ռուսաստանի հավաքականի դարպասը՝ Բուլղարիային պարգևել է Ֆրանսիայում կայացած աշխարհի 1998 թվականի առաջնության ուղեգիր (մասնակցել է 3 խաղի)[10]։
1994 թվականին ընտրվել է Վելիկո Տիռնովոյի պատվավոր քաղաքացի[11]։
Կարիերան ավարտելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Իվանովը Հյուսիսային Բուլղարիայում սկսել է կառուցել ավստրիական «Ավանտի» ընկերության բենզալցակայանների ցանց[12]։
2013 թվականի հոկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում նրա պատվին կազմակերպվել է «Տրիֆոն Իվանովի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցել է սիրողական 10 թիմ[13]։
2014 թվականի հուլիսի 1-ից Բուլղարիայի ֆուտբոլային միության Վելիկո Տիռնովոյի գոտու խորհրդի նախագահն էր, որոշ ժամանակ այնտեղ աշխատել է որպես համակարգող[6][14]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին իր 50-ամյակը մեծ շուքով նշելուց օրեր անց Տրիֆոն Իվանովը սրտամկանի ինֆարկտ է տանում։ Նրա մոտ ախտորոշվում է սրտի իշեմիկ հիվանդություն, նա վիրահատվում է, տեղադրվում է ստենտ։ Բժիշկները չեն թաքցնում, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ Նրանք խորհուրդ են տալիս լիովին փոխել ապրելակերպը և նշանակում են մշտական բուժում։ Իվանովը դադարեցում է ծխելը, բայց, այնուամենայնիվ, մահանում է ամիսներ անց՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, իր ընկերուհու տանը՝ Վելիկո Տիռնովոյի մարզի Սամովոդենե գյուղում՝ սրտամկանի ինֆարկտից[15][16][17]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքական | ||
---|---|---|
Թվական | Խաղեր | Գոլեր |
1988 | 9 | 1 |
1989 | 7 | 1 |
1990 | 4 | 0 |
1991 | 6 | 1 |
1992 | 6 | 0 |
1993 | 5 | 1 |
1994 | 12 | 1 |
1995 | 8 | 0 |
1996 | 9 | 0 |
1997 | 5 | 1 |
1998 | 5 | 0 |
Ընդհանուր | 76 | 6 |
Գոլերը Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
# | Ամսաթիվ | Տեղ | Մրցակից | Հաշիվ | Վերջնարդյունք | Պատճառ |
1 | 13 ապրիլի, 1988 | «Չեռնոմորեց» մարզադաշտ, Բուրգաս, Բուլղարիա | ԳԴՀ | 1–1 | 1–1 | Ընկերական հանդիպում |
2 | 11 հոկտեմբերի, 1989 | «Յուրի Գագարին» մարզադաշտ, Վառնա, Բուլղարիա | Հունաստան | 1–0 | 4–0 | ԱԱ 1990 որակավորում |
3 | 22 մայիսի, 1991 | «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտ, Սերվալե, Սան Մարինո | Սան Մարինո | 0–1 | 0–3 | ԵԱ 1992 որակավորում |
4 | 14 ապրիլի, 1993 | «Էռնստ Հապել» մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա | Ավստրիա | 2–1 | 3–1 | ԱԱ 1994 որակավորում |
5 | 14 դեկտեմբերի, 1994 | «Քարդիֆ Արմս Պարկ» մարզադաշտ, Քարդիֆ, Ուելս | Ուելս | 0–1 | 0–3 | ԵԱ 1996 որակավորում |
6 | 10 սեպտեմբերի, 1997 | «Վասիլ Լևսկի» մարզադաշտ, Սոֆիա, Բուլղարիա | Ռուսաստան | 1–0 | 1–0 | ԱԱ 1998 որակավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 http://bfunion.bg/news/6208
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Trifon Ivanov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 5,0 5,1 Кой беше Трифон Иванов?, „24 часа онлайн“, 13 февруари 2016 г.
- ↑ 6,0 6,1 Трифон Иванов е новият шеф на Зоналния съвет на БФС – Петко Павлов, 16 юни 2014 г./ обновена на 17 юни 2014 г.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Trifon Ivanov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ FIFA.com. «1994 FIFA World Cup USA ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ UEFA.com. «History». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ FIFA.com. «1998 FIFA World Cup France ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «ПОЧЕТНИ ГРАЖДАНИ НА ВЕЛИКО ТЪРНОВО» (PDF).
- ↑ «Трифон Иванов строи верига бензиностанции». SEGA Online. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Култово! В Бразилия организират футболен турнир за Купата на Трифон Иванов, gong.bg, 3 октомври 2013 г.
- ↑ БФС – Зонален съвет Велико Търново
- ↑ Почина Трифон Иванов
- ↑ Внезапно почина футболната легенда Трифон Иванов – Дима Максимова, „24 часа“, 13 февруари 2016 г.
- ↑ Светът почете Трифон Иванов, vesti.bg, 13 февруари 2016 г. (обновена)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրիֆոն Իվանովի պրոֆիլը football.info-ում
- Բուլղարիա. խաղացողների միջազգային ռեկորդները, RSSSF
- Трифон Иванов – Идол за цяло едно поколение! (տեսանյութ)
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 2016 մահեր
- Բուլղարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուստրիա Վիեննայի ֆուտբոլիստներ
- Բուլղարացի գործարարներ
- Բուլղարացի ֆուտբոլիստներ
- Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռապիդ Վիեննայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ