Տրիֆոն Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տրիֆոն Իվանով
Տրիֆոն Իվանով.jpg
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1965(1965-07-27)[1][2]
Ծննդավայր Վելիկո Տիռնովո, Բուլղարիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 13, 2016(2016-02-13)[3] (50 տարեկան)
Մահվան վայր Սամովոդենե, Բուլղարիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Բուլղարիա Էտիր (Վելիկո Տիռնովո)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983—1988 Բուլղարիա Էտիր (Վելիկո Տիռնովո) 60 (7)
1989—1991 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 64 (8)
1990—1993 Իսպանիա Ռեալ Բետիս 52 (9)
1991—1992  Բուլղարիա Էտիր (Վելիկո Տիռնովո) 12 (1)
1992  Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 5 (1)
1993—1995 Շվեյցարիա Նյովշատել Քսամաքս 25 (3)
1995  Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 7 (0)
1996—1997 Ավստրիա Ռապիդ (Վիեննա) 53 (7)
1997 Ավստրիա Աուստրիա Վիեննա 11 (0)
1998 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 10 (1)
1998—2001 Ավստրիա Ֆլորիդսդորֆեր 52 (8)
Ազգային հավաքական
1988—1998 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 77 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տրիֆոն Մարինով Իվանով (բուլղար․՝ Трифон Маринов Иванов, հուլիսի 27, 1965(1965-07-27)[1][2], Վելիկո Տիռնովո, Բուլղարիա - փետրվարի 13, 2016(2016-02-13)[3], Սամովոդենե, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, բուլղարական ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։ Նա ընդգրկվել է Բուլղարիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների հավաքականում։ Բուլղարիայի ազգային հավաքականի ոսկե սերնդի մի մասն է, որը 4-րդ տեղն է գրավել ԱՄՆ-ում կայացած 1994 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա մասնակցել է նաև Եվրո-96-ին և 1998 թվականին Ֆրանսիայում կայացած Աշխարհի առաջնությանը, որտեղ նա թիմի ավագն էր։ Իվանովը Բուլղարիայի հավաքականի կազմում անցկացրել է 76 հանդիպում և խփել 6 գոլ։

Ակումբային մակարդակով Տրիֆոն Իվանովը խաղացել է «Էտիր» (Վելիկո Տիռնովո), ԲԿՄԱ (Սոֆիա), իսպանական «Բետիս», շվեյցարական «Նյովշատել Քսամաքս», ավստրիական «Ռապիդ» (Վիեննա), «Աուստրիա Վիեննա» և «Ֆլորիդսդորֆեր» ակումբներում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 36 տարեկանում՝ 2001 թվականին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆոն Իվանովը ծնվել է 1965 թվականի հուլիսի 27-ին Վելիկո Տիռնովոյի մարզի Գոռնա Լիպնիցա գյուղում։ Երբ նա եղել է 4 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Վելիկո Տիռնովո։ 11 տարեկանում նա ընդունվել է քաղաքի մարզադպրոց։ Սկսել է խաղալ որպես կենտրոնական հարձակվող[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովը սկսել է ֆուտբոլ խաղալ 1983 թվականին «Էտիր» (Վելիկո Տիռնովո) ակումբի երիտասարդական թիմում, ինչը նրա մասնագիտական կարիերայի սկիզբն էր։ Այնուհետև նա տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ և ընդմիջումներով թիմում խաղացել մի քանի մրցաշրջան[4]։

Տարբեր տարիների նա խաղացել է նաև իսպանական «Բետիս», շվեյցարական «Նյովշատել Քսամաքս», ավստրիական «Ռապիդ» (Վիեննա), «Աուստրիա Վիեննա» և «Ֆլորիդսդորֆեր» ակումբներում։ Իսպանիայում խաղալիս նրան ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնան»։ 1993 թվականին այդ թիմի պաշտպան Ռոնալդ Կումանը հաճախ էր վնասվածք ստանում, և «Բարսելոնան» Տրիֆոն Իվանովին դիտարկում էր որպես նրան փոխարինողի, բայց, չնայած ֆուտբոլիստի մեծ ցանկությանը, «Բետիսի» նախագահը կտրականապես դեմ էր տեղափոխությանը, և ակումբի ղեկավարությունը հրաժարվեց նրան բաց թողնելուց[5][6]։

Իվանովը 1996 թվականին ճանաչվել է Բուլղարիայի տարվա ֆուտբոլիստ։ Նա Բուլղարիայի 1989, 1990 և 1992 թվականների չեմպիոն է, ինչպես նաև ԲԿՄԱ-ի կազմում զբաղեցրել է երկրորդ (1993) և երրորդ տեղերը (1998), 1989 թվականին դարձել է երկրի գավաթի հաղթող[4]։

1996 թվականին «Ռապիդի» հետ դարձել է Ավստրիայի չեմպիոն, 1997-ին՝ փոխչեմպիոն։ 1995 թվականին Շվեյցարիայի առաջնության բրոնզե մեդալակիր է «Քսամաքսի» կազմում։ 1996 թվականին «Ռապիդի» հետ հասել է Մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակիչ։ Բուլղարիայի առաջնության A խմբում մասնակցել է 174 խաղի և խփել 21 գոլ[7]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի ազգային հավաքականում Իվանովը խաղացել է 1988-1998 թվականներին՝ 76 խաղում խփելով 6 գոլ[4]։ Հավաքականի հետ նա զբաղեցրել է չորրորդ տեղը և բրոնզե մեդալներ է նվաճել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է 6 խաղի[8]։

1996 թվականին մասնակցել է Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությանը (3 խաղ)[9], իսկ Խրիստո Ստոիչկովի փոխանցումից հետո գրավելով Ռուսաստանի հավաքականի դարպասը՝ Բուլղարիային պարգևել է Ֆրանսիայում կայացած աշխարհի 1998 թվականի առաջնության ուղեգիր (մասնակցել է 3 խաղի)[10]։

1994 թվականին ընտրվել է Վելիկո Տիռնովոյի պատվավոր քաղաքացի[11]։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Իվանովը Հյուսիսային Բուլղարիայում սկսել է կառուցել ավստրիական «Ավանտի» ընկերության բենզալցակայանների ցանց[12]։

2013 թվականի հոկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում նրա պատվին կազմակերպվել է «Տրիֆոն Իվանովի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցել է սիրողական 10 թիմ[13]։

2014 թվականի հուլիսի 1-ից Բուլղարիայի ֆուտբոլային միության Վելիկո Տիռնովոյի գոտու խորհրդի նախագահն էր, որոշ ժամանակ այնտեղ աշխատել է որպես համակարգող[6][14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին իր 50-ամյակը մեծ շուքով նշելուց օրեր անց Տրիֆոն Իվանովը սրտամկանի ինֆարկտ է տանում։ Նրա մոտ ախտորոշվում է սրտի իշեմիկ հիվանդություն, նա վիրահատվում է, տեղադրվում է ստենտ։ Բժիշկները չեն թաքցնում, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ Նրանք խորհուրդ են տալիս լիովին փոխել ապրելակերպը և նշանակում են մշտական բուժում։ Իվանովը դադարեցում է ծխելը, բայց, այնուամենայնիվ, մահանում է ամիսներ անց՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, իր ընկերուհու տանը՝ Վելիկո Տիռնովոյի մարզի Սամովոդենե գյուղում՝ սրտամկանի ինֆարկտից[15][16][17]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Թվական Խաղեր Գոլեր
1988 9 1
1989 7 1
1990 4 0
1991 6 1
1992 6 0
1993 5 1
1994 12 1
1995 8 0
1996 9 0
1997 5 1
1998 5 0
Ընդհանուր 76 6
Գոլերը Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում
# Ամսաթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Վերջնարդյունք Պատճառ
1 13 ապրիլի, 1988 «Չեռնոմորեց» մարզադաշտ, Բուրգաս, Բուլղարիա ԳԴՀ ԳԴՀ 1–1 1–1 Ընկերական հանդիպում
2 11 հոկտեմբերի, 1989 «Յուրի Գագարին» մարզադաշտ, Վառնա, Բուլղարիա Հունաստան Հունաստան 1–0 4–0 ԱԱ 1990 որակավորում
3 22 մայիսի, 1991 «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտ, Սերվալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո 0–1 0–3 ԵԱ 1992 որակավորում
4 14 ապրիլի, 1993 «Էռնստ Հապել» մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 2–1 3–1 ԱԱ 1994 որակավորում
5 14 դեկտեմբերի, 1994 «Քարդիֆ Արմս Պարկ» մարզադաշտ, Քարդիֆ, Ուելս Ուելս Ուելս 0–1 0–3 ԵԱ 1996 որակավորում
6 10 սեպտեմբերի, 1997 «Վասիլ Լևսկի» մարզադաշտ, Սոֆիա, Բուլղարիա Ռուսաստան Ռուսաստան 1–0 1–0 ԱԱ 1998 որակավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 http://bfunion.bg/news/6208
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Trifon Ivanov - Player profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-18 
  5. 5,0 5,1 Кой беше Трифон Иванов?, „24 часа онлайн“, 13 февруари 2016 г.
  6. 6,0 6,1 Трифон Иванов е новият шеф на Зоналния съвет на БФС – Петко Павлов, 16 юни 2014 г./ обновена на 17 юни 2014 г.
  7. Strack-Zimmermann Benjamin։ «Trifon Ivanov»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-18 
  8. FIFA.com։ «1994 FIFA World Cup USA ™ - Bulgaria - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2021-04-18 
  9. UEFA.com։ «History»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-18 
  10. FIFA.com։ «1998 FIFA World Cup France ™ - Bulgaria - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2021-04-18 
  11. «ПОЧЕТНИ ГРАЖДАНИ НА ВЕЛИКО ТЪРНОВО» 
  12. «Трифон Иванов строи верига бензиностанции»։ SEGA Online։ Վերցված է 2021-04-18 
  13. Култово! В Бразилия организират футболен турнир за Купата на Трифон Иванов, gong.bg, 3 октомври 2013 г.
  14. БФС – Зонален съвет Велико Търново
  15. Почина Трифон Иванов
  16. Внезапно почина футболната легенда Трифон Иванов – Дима Максимова, „24 часа“, 13 февруари 2016 г.
  17. Светът почете Трифон Иванов, vesti.bg, 13 февруари 2016 г. (обновена)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]