Տոչկա (մարտավարական հրթիռային համալիր)
Տոչկա | |
---|---|
Տեսակ | missile system? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1976 |
Պատերազմներ | 1994 civil war in Yemen?, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում, 44-օրյա պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Արտադրող | KBM?, Votkinsk Machine Building Plant? և Barrikady Production Association? |
Տոչկա (ռուս.՝ Точка) (ըստ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր Հրթիռա-Հրետանային վարչության ցուցիչի՝ ռուս.՝ индекс ГРАУ - 9Կ79 ռուս.՝ 9K79), ըստ ՆԱՏՕ-ի կոդային նշանակման՝ ԷսԷս-21 Սկարաբ Ա (անգլ.՝ SS-21 Scarab A, կարդացվում է «Սկարաբ-էյ»), ըստ Միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրի` ՕՏՌ-21` ռուս.՝ ОТР-21), դիվիզիայի մակարդակի խորհրդային մարտավարական հրթիռային համալիր (1980-ական թվականներ վերջից փոխանցված է բանակային օղակ[1]) մշակվել է Կոլոմնայի մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ Սերգեյ Պավելի Նեպոբեդիմու (ռուս.՝ Непобедимый, Сергей Павлович) գլխավորությամբ։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակումը սկսվել է ԽՍՀՄ Մինիստրների սովետի № 148-56 առ 4 մարտի 1968 թվականի որոշմամբ։
9Կ79 «Տոչկա» դիվիզիայի հրթիռային համալիրի պետական փորձարկումներն անցկացվել են 1970-1975 թթ.: Պաշտոնապես ԽՍՀՄ բանակի սպառազինության մեջ է ընդունվել 1975 թվականին, թեպետ հրթիռների սերիական արտադրությունը սկսվել է 1973 թվականին[2]։
«Տոչկա-Ռ» հրթիռային համալիրը՝ մարտագլխիկի պասսիվ ռադիոլոկացիոն ինքնաուղղորդմամբ, սպառազինության մեջ է ընդունվել 1983 թվականին[2]։
9Կ79-1 «Տոչկա-Ու» հրթիռային համալիրը (ՆԱՏՕ-ի ինդեքսավորմամբ՝ Սկարաբ Բ) մինչև 120 կմ մեծացված հրաձգության հեռավորությամբ պետական փորձարկումներն անցել է 1986-1988 թթ.[2]: Զորքեր է սկսել մտնել 1989 թվականին։
Հրթիռների արտադրությունը կատարվել է Վոտկինսկի մեքենաշինական (այլ տվյալներով՝ Պետրոպավլովսկի ծանր մեքենաշինության գործարանում, Ղազախստան)[3][4], մնացած բաղադրամասերի արտադրությունը կատարվել է ամբողջ ԽՍՀՄ-ում։
Կազմակերպորեն այս հրթիռային համալիրը կարող է ներկայացվել բրիգադի կազմում, որի մեջ մտնում են 2—3 դիվիզիոն։ Յուրաքանչյուր հրթիռային դիվիզիոնը ունի 2—3 մեկնարկային մարտկոց՝ յուրաքանչյուրում 2—3-ական արձակման կայանք։ Ուստի, հրթիռային մեկ բրիգադի կազմում կարող է լինել 8-ից մինչև 27 արձակման կայանք (ԱԿ)։
Համառոտ պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիպը՝ մարտավարական հրթիռային համալիր
- Մշակման տարիները՝ 1968 թվականից[5]
- Փորձարկումները՝ 1971 թ.
ГИ: 1973—1974 гг.[5] - Սպառազինության մեջ ընդունումը՝ 1975 թ.[5]
- Կարգավիճակը՝ սպառազինության մեջ
- Մշակողները՝ ԽՍՀՄ Կոլոմնայի մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո
- Արտադրողները՝ հրթիռները. ԽՍՀՄ Վոտկինսկի մեքենաշինական գործարան
ինքնագնաց արձակման կայանք. ԽՍՀՄ «Բարիկադներ» արտադրական միավորում - Կոնստրուկտորը՝ Նեպոբեդիմի Սերգեյ Պավելի
- Շահագործման տարիները՝ 1975 — առայսօր
- Հիմնական շահագործողները՝ ԽՍՀՄ խորհրդային զինված ուժեր
Ռուսաստան Ռուսաստանի զինված ուժեր - Այլ շահագործողներ՝
- Հայաստան
- Ադրբեջան
- Բելառուս
- Եմեն
- Ղազախստան
- Սիրիա
- Ուկրաինա
- Հանված է սպառազինությունից
- Բուլղարիա
- Հունգարիա
- Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն
- Լեհաստան
- Չեխոսլովակիա
Հրթիռը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տոչկա» («Տոչկա-Ու») մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքի ամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռ, որը կազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, Х-անման դասավորությամբ ղեկերից և թևերից և թռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ)։
Հրթիռային մասը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռային մասը (ՀՄ) կատարում է ԳՄ-ի՝ նպատակակետին հասցնելու գործառույթը և կազմված է ՀՄ-ի կորպուսից՝ նավիրանից, որը ներառում է սարքավորումային, շարժիչային, պոչային բաժանմունքներից, աէրոդինամիկ մակերևույթից և երկու կաբելային բնից, ինպէս նաև շարժիչային կայանքից (ՇԿ) և կառավարման բորտհամակարգի սարքավորումներից (ԿԲՍ)։ ՀՄ-ի կառուցվածքում օգտագործված են հաջող ինժեներատեխնիկական լուծումներ[Ն 1][Ն 2][Ն 3]։
Շարժիչային տեղակայանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միառեժիմային պինդվառելիքային հրթիռային շարժիչը իրենից ներկայացնում է այրման խցիկ՝ ծայրափողակային բլոկով և նրանում տեղաբաշխված վառելիքային լիցքով և բոռնկման համակարգով։
Ղեկավարման բորտահամակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռն ունի ինքնավար, իներցիոն կառավարման բորտհամակարգ, ղեկակայունացնող հարթակով (ՂԿՀ) և նավիրանային թվային հաշվիչ համալիրով (ՆԻԹՀՀ)։
Գլխամասերը
[խմբագրել | խմբագրել կոդը]9Կ79 հրթիռային համալիրի մշակման և շահագործման տարիների ընթացքում նրա համար ստեղծվել է մարտական հանդերձման լայն անվանակարգ.
- 9Ն39 — հատուկ միջուկային գլխամաս՝ 9Մ79Բ (9Մ79-1Բ) հրթիռի կազմում, ԱԱ-60 տիպի միջուկային լիցք, 10 - 100 կիլտոննա հզորությամբ տրոտիլային համարժեք.
- 9Ն64 — հատուկ միջուկայիւն գլխամաս, 200 կիլոտոննա (այլ տվյակլներով՝ 100 կիլոտոննա).
- 9Մ79Բ2, միջուկային մարտագլխիկ 200 կիլոտոննա (այլ տվյակլներով՝ 100 կիլոտոննա).
- 9Ն123Ֆ — բեկորա-ֆուգասային գլխամաս. 482 կգ. խոցման մակերեսը՝ 2—3 հեկտար.
- 9Ն123Կ — կասետային ռումբ, խոցման մակրեսեը՝ 3,5—7 հեկտար. բաց տեղանքում գտնվող կենդանի ուժի և չզրահապատված մարտական տեխնիկայի խոցման համար.
- 9Ն123Ֆ-Ռ (9Ն123Ֆ-Ռ2, 9Ն123Ֆ-Ռ3) — բեկորա-ֆուգասային, խոցման մակերեսը՝ մինչև 2 հեկտար.
- 9Ն123Գ — հատուկ քիմիական հրթիռ. ընդամենը՝ 60,5 կգ թունավոր նյույթերով.
- 9Ն123Գ2-1 — հատուկ քիմիական կասետ. ընդամենը՝ 50,5 կգ թունավոր նյութեր.
Արձակման կայանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի սարքավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտավարա-տեխնիկական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փակագծերում տրված են տվյալներ՝ «Տոչկա-Ու»-ի համար։
- Հեռահարությունը.
- առնվազն. 15 (15) կմ[6]
- առավելագույն. 70 (120) կմ
- Հրթիռի արագությունը. 300-500 մ/վ[7][8]
- Մեկնարկային զանգվածը. 2010 կգ
- Շարժիչի քարշուժը. 9788 կգվ
- Աշխատանքի ժամանակը. 18—28 վс[9]
- Տեղ հասնելու-թռչելու ժամանակը՝ առավելագույն հեռավորության վրա՝ 136 վայրկյան[10]
- Մարտական մասը (ՄՄ). մինչև 482 կգ զանգվածով՝ սովորական, միջուկային և քիմիական հանդերձանքով, ըստ անվանակարգի
- Արձակման նախապատրաստման ժամանակը.
- № 1 պատրաստականությունից. 2 րոպե
- երթից։ 16 րոպե
- Արձակման կայանքի զանգվածը (հրթիռով և հաշվարկով). 18145 կգ
- ԱԿ-ի՝ հրթիռով տեղափոխման առավելագույն արագությունը.
- մայրուղով՝ 60 կմ/ժ
- հողածածկ ճանապարհներով. 40 կմ/ժ
- ճանապարհազուրկ տարածքում՝ 15 կմ/ժ
- լողանցելիս՝ 8 կմ/ժ
- Մարտական մեքենաների ընթացքային պաշարը՝ ըստ վառելիքի (լրիվ բեռնվածությամբ)։ 650 կմ
- Մարտական մեքենայի տեխնիկական ռեսուրսը՝ 15000 կմ
- Անձնակազմը՝ 4 մարդ
Հրթիռների ծախսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական գործողությունները Չեչնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տոչկա-ՈՒ» համալիրն օգտագործվել է Ռուսաստանի ԶՈՒ-ի 58-րդ համազորային բանակի կողմից՝ Չեչնիայում պատերազմի ժամանակ։
Ուկրաինա (2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտավարական հրթիռային համալիրն օգտագործվել է Ուկրաինայի արևելքում՝ Նովոռոսիայում Կիևի մղած պատերազմում[11][12] 28 июля 2014 года по высоте Саур-Могила был нанесен удар двумя оперативно-тактическими ракетами «Точка-У» 19-й ракетной бригады ВСУ.[13][14]
Ներխուժումը Եմեն (2015)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինա (2000)
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան — շուրջ 4 հրթիռ 9Մ79, ԱԿ թիվը հայտնի չէ, 2013 թ. դրությամբ[15]։
- Հայաստան — ավելի քան 46 միավոր 2011 թ. դրությամբ[Ն 4][16]
- Բելառուս — մինչև 36 միավոր՝ 2013 թ. դրությամբ[17]։
- Եմեն — 10 միավոր՝ 2013 թ.[18]:
- Ղազախստան — 12 միավոր 2013 թ.[19]:
- Հյուսիսային Կորեա — տեղական պատճենը՝ KN-02 Toksa[20], ПУ на базе МАЗ-63171.[21]
- Ռուսաստան — 60 միավոր 2016 թ.[22]:
- Սիրիա — ավելի քան 18 միավոր 2013 թ.[23]: (1997 թ., նույն քանակությամբ[24]:>)
- Ուկրաինա — 90 միավոր՝ 2015 թվականին[25]։
Հանված է սպառազինությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Для крепления ракеты на направляющей ПУ в походном положении
- ↑ На заднем бугеле дополнительно имеется фиксатор для крепления ракеты на СПУ и ТЗМ (от продольного перемещения) и удержания ракеты при подъёме направляющей
- ↑ Датчик схода включает рулевой привод ракеты при сходе её с направляющей ПУ. Момент срабатывания датчика является началом отсчёта программы полёта.
- ↑ Точные данные о наличии у Армении ракетного комплекса 9К79 «Точка» отсутствуют, однако на форуме сайта Militaryrussia.ru были представлены фотографии СПУ 9П129 с макетами ракет на параде в г. Ереване
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ленский А. Г., Цыбин М. М., Советские сухопутные войска в последний год Союза ССР. Справочник. СПб. Издательство В&К, 2001, страница 266, страница 294, isbn 5-93414-063-9
- ↑ 2,0 2,1 2,2 http://zato-znamensk.narod.ru/History.htm
- ↑ В. Шестериков. Розы и ракеты.|http://www.niva-kz.narod.ru/Jurnals/04-2007.pdf%7Cиздание. Нива. Астана. издательство. Нива. 2007. выпуск 4. страницы 155-161. accessdate 2010-06-14. Объём 1,5 МБ.
- ↑ DIMMI (11.05.2010 00:38:00). «9К79 Точка - SS-21 SCARAB». Отечественная военная техника (после 1945 г.). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Трембач Е. И., Есин К. П., Рябец А. Ф., Беликов Б. Н. «Титан» на Волге. От артиллерии к космическим стартам / Под общей ред. В. А. Шурыгина. — Волгоград: Станица-2, 2000. — С. 53-56. — 1000 экз. — ISBN 5-93567-014-3
- ↑ «Высокоточный тактический ракетный комплекс «Точка-У»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ [1] MILITARY INFORMANT
- ↑ [2] Արխիվացված 2016-04-12 Wayback Machine ВОЕННЫЕ НОВОСТИ
- ↑ Двигательная установка ракеты 9М79 | Ракетная техника
- ↑ ««Точка-У» (9К79, SS-21 «Scarab»), тактический ракетный комплекс — ОРУЖИЕ РОССИИ, Информационное агентство». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Analysis: Ukraine rebels claim Tochka ballistic missile shoot-down | IHS Jane's 360
- ↑ Ukraine@war: Ukraine destroys TerroRussian base with Tochka-U ballistic missile
- ↑ История подвига украинского спецназа, который не оценен по заслугам | Міністерство оборони України
- ↑ Аналіз ведення АТО та наслідків вторгнення РФ в Україну у серпні-вересні 2014 року | Міністерство оборони України
- ↑ Military Balance 2013, էջ 217
- ↑ ПОЛИТКОМ.РУ: Информационный сайт политических комментариев
- ↑ Military Balance 2013, էջ 219
- ↑ Military Balance 2013, էջ 410
- ↑ Military Balance 2013, էջ 222
- ↑ «KN-02,Short-range ballistic missile». Արխիվացված է օրիգինալից 2016-03-31-ին. Վերցված է 2016-04-06-ին.
- ↑ 9К79 Точка — SS-21 SCARAB
- ↑ Military Balance 2013, էջ 191, 194
- ↑ Military Balance 2013, էջ 404
- ↑ "zvo1997_09", Юрчин В., Сухопутные войска Сирии. издание Зарубежное военное обозрение, М., 1997, выпуск 606, номер 9, страницы 22-24. issn 0134-921X
- ↑ Military Balance 2013, էջ 201
- ↑ Федотов Д., Сухопутные войска республики Болгария, Зарубежное военное обозрение, М., 1995, номер 5, страницы 22-26, issn 0134-921X
- ↑ 27,0 27,1 Валецкий О. В., Лямин Ю. Ю., Распространение ракетных технологий в третьем мире, Пушкино, издательство Центр стратегической конъюнктуры, 2013, страницы 5, 60, isbn 978–5–906233–34–9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Первов М. Отечественное ракетное оружие 1946-2000. — М.: АКС-Конверсалт, 1999. — С. 52-53. — 141 с.
- Трембач Е. И., Есин К. П., Рябец А. Ф., Беликов Б. Н. «Титан» на Волге. От артиллерии к космическим стартам / Под общей ред. В. А. Шурыгина. — Волгоград: Станица-2, 2000. — С. 53-56. — 176 с. — 1000 экз. — ISBN 5-93567-014-3, ББК 63.3(2)6
- Широкорад А. Б. Энциклопедия отечественного ракетного оружия 1918-2002 / Под общей ред. А. Е. Тараса. — Мн.: Харвест, 2003. — С. 441-443. — 544 с. — (Библиотека военной истории). — 5100 экз. — ISBN 985-13-0949-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Широкий обзор — Информационная система «Ракетная техника» Արխիվացված 2007-03-15 Wayback Machine
- «Точка-У» Video
- Полигон КапЯр. «Точка-У» Արխիվացված 2022-02-21 Wayback Machine
- 9К79 Точка на сайте militaryrussia.ru
- Այլալեզու ռեսուրսներ
- (գերմ.) Raketenkomplex 9K79 Totschka Raketen- und Waffentechnischer Dienst im Kdo. MB III
- (անգլ.) SS-21 Scarab (9K79 Tochka) Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
- (անգլ.) MissileThreat.com SS-21 Արխիվացված 2012-07-17 Wayback Machine
- (անգլ.) Jane’s Defence news on North Korean SS-21 test, April 2006