Տիլման վան Գամերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիլման վան Գամերեն
Ծնվել էհուլիսի 3, 1632(1632-07-03)[1][2]
ԾննդավայրՈւտրեխտ[3]
Մահացել է1706[1][4][5][…]
Վախճանի վայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա[3]
Ոճ(եր)բարոկկո
Ուշագրավ աշխատանքներBranicki Palace, Բիալիստոկ
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև
 Tylman van Gameren Վիքիպահեստում

Տիլման վան Գամերեն, նաև Տիլման Գամերեն (հոլ.՝ Tylman van Gameren, լեհ.՝ Tylman z Gameren, Tylman Gamerski, հուլիսի 3, 1632(1632-07-03)[1][2], Ուտրեխտ[3] - 1706[1][4][5][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[3]), նիդերլանդացի ճարտարապետ, ով աշխատում էր Լեհաստանում։ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում բարոկկո ոճի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։

Ենթադրվում է, որ երիտասարդ տարիքում ստաժավորվել է Կամպենի արվեստանոցում։ 18 տարեկան հասակում մեկնել է Միացյալ պրովինցիաների հանրապետություն Իտալիայում իր հմտությունները կատարելագործելու նպատակով։ Վենետիկում զբաղվել է մարտանկարչությամբ։ 1660 թվականին Լեյդենում ծառայության է անցել լեհական մեծահարուստ Լյուբոմիրսկու մոտ իբրև զինվորական և քաղաքացիական ինժեներ։

Վարշավայում անցկացրած սկզբնական տարիներին հիմնականում զբաղվել է ամրաշինական կառույցների նախագծմամբ։ 1676 թվականին Ոսկե խթանի շքանշան ստանալուց հետո մտել է Շլյախտայի կազմի մեջ և ամուսնացել Աննա Կոմորովսկու հետ։ Փաստացիորեն ազնվական արժանապատվության ստացումը իրականացվել է 1685 թվականին։

XVII դարի վերջին երեք տասնամյակներին Տիլման Գամերենը բարձրագույն արիստոկրատական շրջանում առավել պահանջված անձնական աթոռանիստների նախագծողն էր։ Իր օգնությանը հաճախ դիմում էր թագավոր Միխայիլ Կորիբուտը։ Տիլմանյան ոճը իրենից ներկայացնում է իտալական և հոլանդական բարոկկոների օրիգինալ խառնուրդը արևելաեվրոպական յուրահատկությամբ։ Թագավորի, եկեղեցու և մեծահարուստների համար արված իր աշխատանքներն են.

  • Ույազդովյան ամրոցը,
  • Նեբորուվսկյան դղյակը,
  • Վարշավայի, Կրակովի և Գդանսկի խարույկները,
  • Օսսոլինսկյան և Գնինսկյան ամրոցները Վարշավայում,
  • Կրասինսկյանների դղյակը Վարշավայում,
  • Լյուբոմիրսկյանների դղյակը Վարշավայում,
  • Չապսկիների դղյակը,
  • Պացա-Ռաձիվիլլերի դղյակը,
  • Աթոռանիստները Լյուվարտուվում, Պուլավներում և Ժեշուվում,
  • Բրանիցների դղյակը Բելոստոկում,
  • Չարտորիյսկների դղյակը Լյուբլինում,
  • Կոնսկովալյայում Սոֆի Լյուբոմիրսու գերեզմանաքարը։

Վարշավայի համալսարանի գրադարանում պահպանվում է Տիլմանի արխիվը. շինությունների 800-ից ավել ուրվանկարներ, ամրակալներ, գերեզմանաքարեր, տապանագրեր։ Ճարտարապետական գրաֆիկայի լավ պահպանվածությունը թույլ տվեց վերակենդանացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր բոլոր նախագծած շինությունները, ընդ որում իրենց նախնական տեսքով՝ ըստ ժամանակի ճարտարագիտական մտքի,այսինքն՝ հետագա ներմուծումներից ազատ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Tilman van Gameren (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119151936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Mossakowski S. Gameren, Tylman van // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T030577