Տիլման վան Գամերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիլման վան Գամերեն
Tylman van Gameren.PNG
Ծնվել էհուլիսի 3, 1632(1632-07-03)[1][2]
ԾննդավայրՈւտրեխտ[3]
Մահացել է1706[1][3][4]
Վախճանի վայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա[3]
ՊարգևներՈսկե խթանի պարգև
Tylman van Gameren Վիքիպահեստում

Տիլման վան Գամերեն, նաև Տիլման Գամերեն (հոլ.՝ Tylman van Gameren, լեհ.՝ Tylman z Gameren, Tylman Gamerski; 1932 թվական, Ուտրեխտ1706 թվական, Վարշավա), նիդերլանդացի ճարտարապետ, ով աշխատում էր Լեհաստանում։ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում բարոկկո ոճի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։

Ենթադրվում է, որ երիտասարդ տարիքում ստաժավորվել է Կամպենի արվեստանոցում։ 18 տարեկան հասակում մեկնել է Միացյալ պրովինցիաների հանրապետություն Իտալիայում իր հմտությունները կատարելագործելու նպատակով: Վենետիկում զբաղվել է մարտանկարչությամբ: 1660 թվականին Լեյդենում ծառայության է անցել լեհական մեծահարուստ Լյուբոմիրսկու մոտ իբրև զինվորական և քաղաքացիական ինժեներ:

Վարշավայում անցկացրած սկզբնական տարիներին հիմնականում զբաղվել է ամրաշինական կառույցների նախագծմամբ: 1676 թվականին Ոսկե խթանի շքանշան ստանալուց հետո մտել է Շլյախտայի կազմի մեջ և ամուսնացել Աննա Կոմորովսկու հետ: Փաստացիորեն ազնվական արժանապատվության ստացումը իրականացվել է 1685 թվականին:

XVII դարի վերջին երեք տասնամյակներին Տիլման Գամերենը բարձրագույն արիստոկրատական շրջանում առավել պահանջված անձնական աթոռանիստների նախագծողն էր: Իր օգնությանը հաճախ դիմում էր թագավոր Միխայիլ Կորիբուտը: Տիլմանյան ոճը իրենից ներկայացնում է իտալական և հոլանդական բարոկկոների օրիգինալ խառնուրդը արևելաեվրոպական յուրահատկությամբ: Թագավորի, եկեղեցու և մեծահարուստների համար արված իր աշխատանքներն են.

  • Ույազդովյան ամրոցը,
  • Նեբորուվսկյան դղյակը,
  • Վարշավայի, Կրակովի և Գդանսկի խարույկները,
  • Օսսոլինսկյան և Գնինսկյան ամրոցները Վարշավայում,
  • Կրասինսկյանների դղյակը Վարշավայում,
  • Լյուբոմիրսկյանների դղյակը Վարշավայում,
  • Չապսկիների դղյակը,
  • Պացա-Ռաձիվիլլերի դղյակը,
  • Աթոռանիստները Լյուվարտուվում, Պուլավներում և Ժեշուվում,
  • Բրանիցների դղյակը Բելոստոկում,
  • Չարտորիյսկների դղյակը Լյուբլինում,
  • Կոնսկովալյայում Սոֆի Լյուբոմիրսու գերեզմանաքարը:

Վարշավայի համալսարանի գրադարանում պահպանվում է Տիլմանի արխիվը. շինությունների 800-ից ավել ուրվանկարներ, ամրակալներ, գերեզմանաքարեր, տապանագրեր: Ճարտարապետական գրաֆիկայի լավ պահպանվածությունը թույլ տվեց վերակենդանացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր բոլոր նախագծած շինությունները, ընդ որում իրենց նախնական տեսքով՝ ըստ ժամանակի ճարտարագիտական մտքի,այսինքն՝ հետագա ներմուծումներից ազատ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]