Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրթանես Գալուստի Ախիկյան (հոկտեմբերի 26 , 1873 (1873-10-26 ) , Վան [ 1] [ 2] - փետրվարի 21 , 1936 (1936-02-21 ) [ 1] [ 2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։
1890 թվականին ընդունվել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարան։ 1894-1912 թվականներին եղել է Պավել Կովալևսկու և Իլյա Ռեպինի արվեստանոցներում։ 1899-1912 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանում։
Առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում ՝ Ռուս նկարիչների ընկերության ցուցահանդեսում (1911)։ 1912-1915 թվականներին դասավանդել է Վանի կեդրոնական վարժարանում , 1915-1918 թվականներին՝ Թիֆլիսի Գայանյան դպրոցում , 1921-1929 թվականներին՝ ԵԳԱՏ-ում։ Փոքրաչափ բնանկարների, նատյուրմորտների վարպետ է[ 3] ։ Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում հրատարակաված «Հասկեր» , «Հոկտեմբերիկ», «Պատկոմ», «Մաճկալ» և «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին[ 4] ։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում [ 5] ։
Վրթանես Ախիկյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
«Դեղձեր» (1925)
«Արարատ» (1925)
«Ժողտան շինարարությունը» (1928, Հայաստանի ազգային պատկերասրահ )
«Արզնու բազալտ կտրողները» (1933)
«Գեղարդի տեսարան» (էտյուդ, 1927)
«Գետառ գետը Ավան գյուղի մոտ» (1928)
«Ավան գյուղ. Արագած» (1928)
«Պապը և թոռնիկը» (1929)
«Մեղվի փեթակ» (1929)
«Ժողտան քար ջարդող մեքենան» (1930)
«Ծաղիկներ Արզնիից» (1935)
Արվեստի վաստակավոր գործիչ Վրթանես Ախիկյանի նկարների ցուցահանդես [կատալոգ], Ե., 1937
Շիշմանյան Ռ. , Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 1.
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 .
↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ» . www.gallery.am . Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին .
↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ» . www.gallery.am . Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 200 )։