Վիլհելմ Էդուարդ Վեբեր
Վիլհելմ Էդուարդ Վեբեր (գերմ.՝ Wilhelm Eduard Weber, հոկտեմբերի 24, 1804[1][2][3], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2] - հունիսի 23, 1891[1][5][6][…], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[4][2]), գերմանացի ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբերը 1826 թվականին ավարտել է Հալլեի համալսարանը և նույն տարում ստացել է դոցենտի աստիճան, 1827 թվականին դասավանդել է այդ համալսարանում։
1828 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1831-1837 թվերին և 1849 թվականին Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843-1849 թվականներին՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր։
Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին։ Հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ։ Նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը։ Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է։ Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում։ Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը։
Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է։ Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը։
Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը կոչվել է Վեբեր (Վբ)։ 1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ։
1970 թվականին Վիլհելմ Վեբերի հիշատակին նրա անունով անվանվեց Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werke, Bd 1—6, В., 1892—94.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вебер, Вильгельм Эдуард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.bbaw.de/die-akademie/akademie-historische-aspekte/mitglieder-historisch/historisches-mitglied-wilhelm-weber-2938
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вебер Вильгельм Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 6,0 6,1 6,2 Biografisch Portaal — 2009.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA2617&pos=3
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Էդուարդ Վեբեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Հունիսի 23 մահեր
- 1891 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ