Էռնստ Աբբե
Էռնստ Կարլ Աբբե (գերմ.՝ Ernst Karl Abbe, հունվարի 23, 1840[1][2][3][…], Այզենախ, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն - հունվարի 14, 1905[1][2][3][…], Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն), գերմանացի ֆիզիկոս և հասարակական գործիչ։ Մանրադիտակում պատկերների գոյացման տեսության հեղինակն է։ Աբբեի տեսությունն այդ բնագավառի առաջին գիտական սպառիչ ամփոփումն է։ Աբբեն ազատամիտ-բարենորոգիչ էր, «լիբերալ ժողովրդական կուսակցության» անդամ։
Ծնվել է 1840 թվականի հունվարի 23-ին։ 1870 թվականից ֆիզիկայի պրոֆեսոր է Ենայի համալսարանում, 1877-1890 թվականներին՝ նույն քաղաքի աստղադիտարանի տնօրեն։
Ենայի համալսարանի մեխանիկ Կառլ Ցայսի առաջարկով Աբբեն մասնակցել է նրա օպտիկական արհեստանոցի ստեղծմանը։ Աբբեի շնորհիվ Ցայսի արհեստանոցը վերածվեց համաշխարհային հռչակ վայելող ձեռնարկության։ Ցայսի մահից հետո Աբբեն դարձավ ձեռնարկության փաստացի տերը։ Սակայն ելնելով իր սոցիալ-քաղաքական համոզմունքներից, հրաժարվեց սեփականատիրոջ իրավունքից, ձեռնարկության համար մշակեց հատուկ կանոնադրություն, ըստ որի ձեռնարկության վարչությունը պետք է կազմվեր կառավարության, Ենայի համալսարանի ու բանվորների ներկայացուցիչներից։ 1900 թվականին այնտեղ սահմանվեց ութժամյա բանվորական օր։ Գործարանի եկամտի որոշ մասը հատկացվում էր Ենայի համալսարանի թոշակառուների ֆոնդին ու լուսավորական նպատակների։
Մահացել է 1905 թվականի հունվարի 14-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Аббе Эрнст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 14.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 18)։ ![]() |
- Հունվարի 23 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Հունվարի 14 մահեր
- 1905 մահեր
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանացի հասարակական գործիչներ
- Գերմանացի աստղագետներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ