Jump to content

Վեներայի թագավորությունը (նկար, Բոտիչելլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներայի թագավորությունը
իտալ.՝ Primavera
տեսակգեղանկար
նկարիչՍանդրո Բոտիչելլի[1]
տարիմոտ 1480[1] և 1482
բարձրություն203 սանտիմետր և 207 սանտիմետր
լայնություն314 սանտիմետր և 319 սանտիմետր
ուղղությունՎաղ Վերածնունդ[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն
նյութտեմպերա, փայտե տախտակ և plaster?
գտնվում էՈւֆֆիցիի պատկերասրահ[1], Palazzo Medici Riccardi?, Ուֆֆիցի և Bedroom of Lorenzo il Magnifico of Palazzo Medici?
հավաքածուՈւֆֆիցի[1]
հիմնական թեմագարուն
կայք
Ծանոթագրություններ
 Primavera by Sandro Botticelli Վիքիպահեստում

«Վեներայի թագավորությունը» (իտալ.՝ Primavera, Իտալերեն արտասանություն՝ [primaˈveːra]), հայտնի է նաև Գարուն անվանումով, Իտալական Վերածննդի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի (1478—1482) տեմպերայով հաստոցային գեղանկարը։ Գտնվում է Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա), (Իտալիա

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը[3], որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը։ Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից[4]։

Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն։ Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ[5][6]։ Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով։ Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային։ Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի։ Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում։

Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում[7]։ Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել։ Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային։ Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում։ Նրանք ձեռք ձեռքի տված պարում են։ Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին։ Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին։

Ստեղծագործության կոմպոզիցիայի վերջին խմբում Մերկուրին է իր ատրիբուտներով` սաղավարտ, թևավոր կոշիկներ և սուր։ Բոտիչելլին նրան ներկայացնում է որպես այգու պահապան, ով հսկում է իր սրով։

Ֆիգուրներից և ոչ մեկը հատակին կանգնած չէ։ Նրանք ասես սահում են տերևների վրայով։ Բոլոր կերպարներն հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ։ Ֆիգուրները դասավորված են խմբերով, կոմպոզիցիան բազմակի է։ Նկատելի է Բոտիչելլու նկարի ֆիգուրների, ֆորմաների բացարձակ պարզությունը. հագուստները, ծալքերը, նույնիսկ մազերը նկարված են մանրակրկտորեն։

1975 թվականին հայտնաբերված մի ձեռագրից հայտնի է, որ նկարը նախկինում գտնվել է Լորենցո դի Պիերֆրանչեսկո Մեդիչիի սենյակներից մեկում։ Վերջինիս մահից հետո նկարը հայտնվել է նրա քեռու` Լորենցո Հրաշալու մոտ, որն ունեցել է նաև Բոտիչելլու «Պալլադան ու կենտովրոսը» (1482-1483) ստեղծագործությունը, ինչպես նաև «Տիրամայրը մանկան հետ» նկարը, որի հեղինակն անհայտ է։ Հաշվի առնելով այն փաստը, որ 1482 թվականի հուլիսի 19-ին քեռին քրոջ որդուն ամուսնացրել է Սեմիրամիդա Ապպիանիի հետ, հետազոտողները ենթադրում են, որ «Վեներայի թագավորությունը» նկարը Բոտիչելլիին պատվիրել է նկարել Լորենցո Հրաշալին` որպես քրոջորդուն հարսանեկան նվեր[8]։ Նման նվերները այդ ժամանակներում սովորական երևույթներ էին[9]։ Ուստի, Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշում է ֆիգուրներին հարթության վրա տեղադրել այնպես, ասես նրանք ճախրում են։ Եվ այդպես էլ ստացվում է։ Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախում են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի ցանկությունը ի կատար է ածվում։

1537 թվականին նկարը տեղափոխվել է Կաստելլո։ 1550 թվականին այն Կաստելլոյում է տեսել Վազարին։ Նրա կողքին է եղել նաև «Վեներայի ծնունդը»։ 1815 թվականին նկարը տարվում է Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահ։ Սկզբից այն բարձր գնահատականի չի արժանանում և 1853 թվականին ուղարկվում է Ակադեմիա, որտեղ պետք է ուսումնասիրվեր երիտասարդ նկարիչների կողմից։ Ուֆիցցի «Վեներայի թագավորությունը» վերադառնում է միայն 1919 թվականին և այցելուների առջև բացվում XX դարի սկզբներից[10]։ 1982 թվականին նկարը վերականգնվել է[11]։ Այժմ այն Ուֆիցցիի պատկերասրահի կարևորագույն նմուշներից մեկն է[12]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bredekamp, H. (1988). Boticelli Primavera: Florenz als Garten der Venus. Frankfurt: Fischer.
  • Brown, Alison (2010). The Return of Lucretius to Renaissance Florence. Harvard University Press. ISBN 978-0-674-05032-7. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Capretti, Elena (2002 թ․ հունվարի 1). Botticelli. Giunti Editore Firenze Italy. ISBN 978-88-09-21433-0. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Cheney, Liana (1985). Quattrocento Neoplatonism and Medici humanism in Botticelli's mythological paintings. University Press of America.
  • Connolly, Sean (2004 թ․ հոկտեմբեր). Botticelli. Gareth Stevens. ISBN 978-0-8368-5648-4. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Cunningham, Lawrence S.; John J. Reich (2009 թ․ հունվարի 16). Culture & Values, Volume II: A Survey of the Humanities with Readings. Cengage Learning. ISBN 978-0-495-56926-8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • D'Ancona, M.L. (1983). Boticelli's Primavera: a botanical interpretation, including astrology, alchemy and the Medici. Florence: Olschki.
  • Deimling, Barbara (2000 թ․ մայիսի 1). Sandro Botticelli, 1444/45-1510. Taschen. ISBN 978-3-8228-5992-6. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Fisher, Celia (2011). Flowers of the Renaissance. London: Lincoln.
  • Fossi, Gloria (1998). Botticelli. Primavera (Inglese ed.). Giunti Editore Firenze Italy. ISBN 978-88-09-21459-0. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Foster, Richard; Tudor-Craig, Pamela (1986). The Secret Life of Paintings. Woodbridge, UK: Boydell Press. ISBN 0-85115-439-5.
  • Harris, Beth; Steven Zucker. «Botticelli's Primavera». SmARThistory. Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  • Healey, Tim (2011 թ․ հունվարի 5). «Denis Healey: the artist within». The Guardian.
  • Lane-Spollen, Eugene (2014). Under the Guise of Spring: The Message Hidden in Botticelli's Primavera. Shepheard-Walwyn. Արխիվացված է օրիգինալից 2017-07-28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  • Heyl, Charles Christian (1912). The art of the Uffizi Palace and the Florence Academy. L.C. Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.

Lucretius. On the Nature of Things, William Ellery Leonard, trnsl. Գուտենբերգ նախագծի կայքում

  • Mattern, Joanne (2005 թ․ հունվար). Sandro Botticelli. ABDO Group. ISBN 978-1-59197-839-8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Michalski, S. (2003). «Venus as Semiramis: A New Interpretation of the Central Figure of Botticelli's Primavera». Artibus et Historiae. 24: 213–222.
  • Patterson, Annabel M. (1987). Pastoral and ideology: Virgil to Valéry. University of California Press. ISBN 978-0-520-05862-0. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Phythian, John Ernest (1907). Trees in nature, myth and art. Methuen & co. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Servadio, Gaia (2005). Renaissance Woman. I.B.Tauris. ISBN 978-1-85043-421-4. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Snow-Smith, Joanne (1993). The Primavera of Sandro Botticelli: A Neoplatonic Interpretation. Peter Lang International Academic Publishers. ISBN 082041736X.
  • Steinmann, Ernst (1901). Botticelli. Velhagen & Klasing. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  • Stokstad, Marilyn (2008). Art History. Prentice Hall. ISBN 0-13-225067-5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.uffizi.it/opere/botticelli-primavera
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Тит Лукреций Кар. О природе вещей. — М.: Художественная литература, 1983.
  4. Овидий. Элегии и малые поэмы. — М.: Художественная литература, 1973.
  5. Capretti, 2002, էջ 49
  6. Fossi, 1998, էջ 5
  7. Stokstad, 2008, էջ 521
  8. Capretti, 2002, էջ 48
  9. Деймлинг Барбара Сандро Боттичелли. — Taschen, 2007.
  10. «Сайт Уффици». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  11. Connolly, 2004, էջ 44
  12. Connolly, 2004, էջ 26, 28
  13. Fisher, 2011, էջ 12
  14. Heyl, 1912, էջ 89-90

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Smarthistory - Botticelli's Primavera


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներայի թագավորությունը (նկար, Բոտիչելլի)» հոդվածին։