Վալերի Ժիսկար դ'Էստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ժիսկար դ'Էստեն
 
Կուսակցություն՝ Ֆրանսիական ժողովրդավարության միություն և Independent Republicans?
Կրթություն՝ Պոլիտեխնիկական դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Վարչական ազգային դպրոց (1951) և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 2, 1926(1926-02-02)[2][3][4][…]
Ծննդավայր Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[5]
Վախճանի օր դեկտեմբերի 2, 2020(2020-12-02)[6][7][8] (94 տարեկան)
Վախճանի վայր Authon, Ֆրանսիա[9][10][11]
Թաղված Authon
Դինաստիա Giscard d'Estaing family?
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Valéry René Marie Georges Giscard d'Estaing[1]
Հայր Edmond Giscard d'Estaing?[10]
Մայր May Bardoux?[10]
Ամուսին Anne-Aymone Giscard d'Estaing?
Զավակներ Louis Giscard d'Estaing?, Valérie-Anne Giscard d'Estaing?, Henri Giscard d'Estaing? և Jacinte Giscard d'Estaing?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վալերի Ժիսկար դ՛Էստեն (ֆր.՝ Valéry Giscard d'Estaing) (Լսել Valéry Giscard d'Estaing, փետրվարի 2, 1926(1926-02-02)[2][3][4][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[5] - դեկտեմբերի 2, 2020(2020-12-02)[6][7][8], Authon, Ֆրանսիա[9][10][11]), ֆրանսիացի քաղաքական գործիչ։ 1974-1981 թվականներին եղել է Ֆրանսիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Ժիսկար դ՛Էստենը ծնվել է Գերմանիայում, որտեղ այդ ժամանակ ծառայության մեջ էր նրա հայրը՝ Էդմոն Ժիսկար դ՛Էստենը (1894-1982)։ Մեծացել է ազնվական ընտանիքում։ Էդմոն Ժիսկար դ՛Էստեն ֆինանսական տեսուչ էր և Ֆրանսիայի համալսարանի անդամ։ Նրա մայրը՝ Մեյ Բրդուն (1901-2003) ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XV-ի հեռավոր բարեկամուհին էր։

Վալերին իրեն լավ է դրսևորել ուսումնառության ընթացքում և արդեն 15 տարեկանում ավարտում է դպրոցը և քննություները բարեհաջող հանձնելուց հետո ընդունվում է Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հասատատութնյուններից մեկը՝ Փարիզի պոլիտեխնիական դպրոցը (ֆր.՝ École polytechnique)։ Դրանից հետո նա ուսումը շարունակում է Կառավարման ազգային դպրոցում (ֆր.՝  École nationale d’Administration), որն ավարտելուց հետո սկսվում է նրա քաղաքական կարիերան։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին Վալերի Ժիսկար դ՛Էստենը (ով այդ ժամանակ 28 տարեկան էր) ստանձնում է Էդգար Ֆորի գրասենյակի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը։ 1956 թվականին նա մասնակցել է ՄԱԿ-ի իններորդ նստաշրջանին, որպես Ֆրանսիայի պատվիրակության անդամ։ Վալերի Ժիսկար դ՛Էստեն աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ է, եղել է «Միություն հանուն ֆրանսիական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ։ Ժորժ Պոմպիդուի մահից հետո դառնում է նախագահ և մնում այդ պաշտոնին 7 տարի։ Նրա նախագահության ընթացքում երկրում կատարվեցին մասշտաբային բարեփոխումերին ծրագրեր (մասնավորապես ամրացվեցին երկաթուղիներ, կառուցվեցին ԱԷԿ-ներ և այլն)։ 1979 թվականին Վալերի Ժիսկար դ՛Էստեն դարձավ Նանսենի մրցանակի դափնեկիր։ Սակայն իր նախագահության երկրորդ կեսին սկսվեց տնտեսական ճգնաժամը, որը կասեցրեց երկրի կայուն տնտեսական աճը, որով էլ ավարտվեց համաշխարհային տնտեսության մեջ հայտնի «Փառավոր երեսունականներ»ը։

Վալերի Ժիսկար դ՛Էստենը, չլինելով գոլիստական կուսակցության անդամ, սկզբում վերանայեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության որոշ կողմեր։ Սկզբում Ֆրանսիան ՆԱՏՕի անդամ դարձավ։ Չնայած դրան շարունակվեցին ամրապնդվել խորհրդաֆրանսիական հարաբերությունները։ Նախագահը ինքնին ջերմ հարաբերություններ ուներ Բրեժնևի հետ։ Ֆրանսիայի վարչապետ Բարր Ռայմոնը հայտարարեց «կոշտ տնտեսական քաղաքականության» մասին, որը հանգեցրեց ֆրանսիական ֆինանսական ծրագրերի կրճատմանը արտասահմանում այդ թվում Աֆրիկայի երկրներում։ Ժիսկար դ՛Էստենին կառավարման վերջում քննադատները մեղադրեցին նրան ավտորիտար եղանակով երկիրը կառավարելու և փոխզիջումների չգնալու մեջ։ 1981 թվականին նա երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն երկրորդ փուլում պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանին։ Ժիսկարը իր պարտության մեջ մեղադրեց նախկին վարչապետ Ժակ Շիրակին, որը ևս իր թեկնածությունն էր դրել այդ նախագահական ընտրություններին, դրանով իսկ նախագահից «խլելով» ձայների մի մասը, և նաև չանցնելով երկրորդ փուլ կոչ չարեց իր կողմնակիցներին քվեարկել Ժիսկար դ՛Էստենի օգտին։ Հետագայում երբ Ժակ Շիրակը արդեն դարձել էր նախագահ (1995 թվականին) Ժիսկարը միշտ հանդես է եկել քննդատաբար նրա վարած քաղաքականության դեմ։ 2001 թվականին Ժիսկարը գլխավորեց հատուկ հաձնաժողով նախատեսված Եվրոպական սահմանադրությունը բարեփոխելու համար։ 2003 թվականին դարձել է Ֆրանսիական ակադեմիայի իսկ 2004 թվականից Սահմանադրական միության անդամ։ 2007 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում սատարում էր Նիկոլա Սարկոզիին։ 2009 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ Վալերի Ժիսկար դ՛Էստենի կողմից գրված «Արքայադուստր և նախագահ» վեպը։ Վեպի շուրջ սկսվեցին բուռն քննարկումներ, քանի որ գլխավոր հերոսուհին Ուելսի արքայադուստր Դիանան, իսկ գլխավոր հերոսի դերում՝ հենց ինքը՝ դ՛Էստենը։ Վալերի Ժիսկար դ՛Էստեն Բիլդեռբերգյան ակումբի մշտական անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118717685 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Europe 1 L'ancien président Valéry Giscard d'Estaing est mort (ֆր.) — 2020.
  7. 7,0 7,1 7,2 Financial TimesNikkei Inc., 2020. — ISSN 0307-1766; 1476-8844
  8. 8,0 8,1 8,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  9. 9,0 9,1 9,2 Agence France-Presse https://twitter.com/afpfr/status/1334260242776023041 (ֆր.) — 2020.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  11. 11,0 11,1 11,2 Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.)LVMH, 1944. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
  12. Der Karlspreisträger 2003 Valéry Giscard d´Estaing (գերմ.)
  13. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  14. https://www.legiondhonneur.fr/fr/actualites/les-insignes-de-lordre-de-lelephant-demmanuel-macron-deposes-au-musee/1774/2
  15. 15,0 15,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  16. 16,0 16,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  17. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/34901
  18. http://www.academyofathens.gr/en/organization/members/honorary
  19. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Site consacré au projet Europa
  • Biographie sur le site de la présidence de la République
  • Fiche sur le site de l'Assemblée nationale
  • Fiche sur le site du Conseil constitutionnel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ժիսկար դ'Էստեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 286