Վազք 100 մետր, թեթև ատլետիկայի մարզաձև, որն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին Օլիմպիական խաղերի անցկացման պահից։ Վերաբերում է սպրինտերային մարզաձևերին։ Վազքի երկարությունը չափվում է մեկնարկային գծի՝ վերջնագծից ավելի հեռու եզրից մինչև վերջնագծի՝ մեկնարկի գծին մոտ եզրը։ Վազքն իրականացվում է ուղիղ գծով՝ վազքուղով։ Վազքի մեկնարկը կատարվում է մեկնարկային բլոկներից[1][2][3]։ Յուրաքանչյուր մարզիկ պետք է վազի իր անհատական ուղով, որն ունի 1,22 մ-ից ոչ պակաս և 1,25 մ-ից ոչ ավելի լայնություն, նշված է 5 սմ լայնությամբ գծերով։ Ցանկացած միջազգային մրցումներում պետք է լինեն ութ առանձին վազքուղիներ։
100 մետր վազքում առաջին համաշխարհային ռեկորդի պաշտոնական տարին համարվում է 1912 թվականը, երբ հիմնադրվել է Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան։ Առաջին ռեկորդակիր է դարձել ամերիկացի Դոնալդ Լիպպինքոթը, որը Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում 100 մետրը վազել է 10,6 վայրկյանում։ 1966 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած վազքում ժամանակի գրանցման համար կիրառվում է էլեկտրոնային վայրկյանաչափ, որը չափում է ժամանակը մինչև վայրկյանի հազարերորդական մասը (կլորացվում է հետո մինչև հարյուրերորդը)։ Մինչև 1966 թվականը ժամանակը չափվել է վայրկյանի տասներորդականի ճշգրտությամբ։
1980 թվականին համակարգչի միջոցով սպորտում մարդկային հնարավորությունների սահմանների ուսումնասիրություն արդյունքում Գիդեոն Էրիելը ստացել է 9,6 վ, և նշվել է, որ ավելի բարձր արագությանը չեն դիմանա վազորդի մկանները[4]։ Սակայն ներկայումս տղամարդկանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել է 2009 թվականի օգոստոսի 16-ին, պատկանում է ճամայկացի Ուսեյն Բոլտին և կազմում է 9,58 վայրկյան։ Դրա հետ մեկտեղ Ուսեյն Բոլտին է պատկանում նաև օլիմպիական ռեկորդը, որը սահմանվել է 2012 թվականի օգոստոսի 5-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում և կազմում է 9,63 վրկ։
Կանանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Ֆլորենս Գրիֆիտ Ջոյներին։ Այն սահմանվել է 1988 թվականի հուլիսի 16-ին և կազմում է 10,49 վայրկյան։
100 մետր վազքի ռեկորդների պատմությունը (տղամարդիկ)
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑Рекорды и перфокарты // «Советский спорт» : газета. — 1980. — № 174 (10093). — С. 4.
↑«100 Metres Results»(PDF). IAAF. 2009 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.