Վազք 100 մետր
Վազք 100 մետր, թեթև ատլետիկայի մարզաձև, որն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին Օլիմպիական խաղերի անցկացման պահից։ Վերաբերում է սպրինտերային մարզաձևերին։ Վազքի երկարությունը չափվում է մեկնարկային գծի՝ վերջնագծից ավելի հեռու եզրից մինչև վերջնագծի՝ մեկնարկի գծին մոտ եզրը։ Վազքն իրականացվում է ուղիղ գծով՝ վազքուղով։ Վազքի մեկնարկը կատարվում է մեկնարկային բլոկներից[1][2][3]։ Յուրաքանչյուր մարզիկ պետք է վազի իր անհատական ուղով, որն ունի 1,22 մ-ից ոչ պակաս և 1,25 մ-ից ոչ ավելի լայնություն, նշված է 5 սմ լայնությամբ գծերով։ Ցանկացած միջազգային մրցումներում պետք է լինեն ութ առանձին վազքուղիներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
100 մետր վազքում առաջին համաշխարհային ռեկորդի պաշտոնական տարին համարվում է 1912 թվականը, երբ հիմնադրվել է Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան։ Առաջին ռեկորդակիր է դարձել ամերիկացի Դոնալդ Լիպպինքոթը, որը Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում 100 մետրը վազել է 10,6 վայրկյանում։ 1966 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած վազքում ժամանակի գրանցման համար կիրառվում է էլեկտրոնային վայրկյանաչափ, որը չափում է ժամանակը մինչև վայրկյանի հազարերորդական մասը (կլորացվում է հետո մինչև հարյուրերորդը)։ Մինչև 1966 թվականը ժամանակը չափվել է վայրկյանի տասներորդականի ճշգրտությամբ։
1980 թվականին համակարգչի միջոցով սպորտում մարդկային հնարավորությունների սահմանների ուսումնասիրություն արդյունքում Գիդեոն Էրիելը ստացել է 9,6 վ, և նշվել է, որ ավելի բարձր արագությանը չեն դիմանա վազորդի մկանները[4]։ Սակայն ներկայումս տղամարդկանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել է 2009 թվականի օգոստոսի 16-ին, պատկանում է ճամայկացի Ուսեյն Բոլտին և կազմում է 9,58 վայրկյան։ Դրա հետ մեկտեղ Ուսեյն Բոլտին է պատկանում նաև օլիմպիական ռեկորդը, որը սահմանվել է 2012 թվականի օգոստոսի 5-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում և կազմում է 9,63 վրկ։
Կանանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Ֆլորենս Գրիֆիտ Ջոյներին։ Այն սահմանվել է 1988 թվականի հուլիսի 16-ին և կազմում է 10,49 վայրկյան։
100 մետր վազքի ռեկորդների պատմությունը (տղամարդիկ) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ռեկորդ, վայրկ. | Մարզիկ | Ամսաթիվ | ||||
12,00 | Թոմաս Բերք (ԱՄՆ) | 1896 | ||||
10,80 | Ռեջինալդ Ուոլքեր (Հարավային Աֆրիկա) | 1908 | ||||
10,60 | Դոնալդ Լիպինկոտ (ԱՄՆ) | 06.07.1912 | ||||
10,40 | Չարլզ Փադոք (ԱՄՆ) | 23.04.1921 | ||||
10,30 | Պերսի Ուիլյամս (Կանադա) | 09.08.1930 | ||||
10,20 | Ջեսսի Օուենս (ԱՄՆ) | 20.06.1936 | ||||
10,10 | Ուիլի Ուիլյամս (ԱՄՆ) | 03.08.1956 | ||||
10,00 | Արմին Հարի (Գերմանիա) | 21.06.1960 | ||||
9,90 (ձեռքի ժամանակաչափ) | Ջիմ Հայնս (ԱՄՆ) | 20.06.1968 | ||||
9,95 (էլեկտրոնային ժամանակաչափ) | Ջիմ Հայնս (ԱՄՆ) | 14.10.1968 | ||||
9,93 | Քելվին Սմիթ (ԱՄՆ) | 03.07.1983 | ||||
9,83 (չեղյալ) | Բենջամին Ջոնսոն (Կանադա) | 30.08.1987 | ||||
9,79 (չեղյալ) | Բենջամին Ջոնսոն (Կանադա) | 24.09.1988 | ||||
9,92 | Կարլ Լյուիս (ԱՄՆ) | 24.09.1988 | ||||
9,90 | Լերոյ Բարրել (ԱՄՆ) | 14.06.1991 | ||||
9,86 | Կարլ Լյուիս (ԱՄՆ) | 25.08.1991 | ||||
9,85 | Լերոյ Բարրել (ԱՄՆ) | 06.07.1994 | ||||
9,69 (չի հաշվվել) | Օբադելե Թոմփսոն (Բարբադոս) | 13.04.1996 | ||||
9,84 | Դոնովան Բեյլի (Կանադա) | 27.07.1996 | ||||
9,79 | Մորիս Գրին (ԱՄՆ) | 16.06.1999 | ||||
9,78 (չեղյալ) | Թիմ Մոնտգոմերի (ԱՄՆ) | 14.09.2002 | ||||
9,77 | Ասաֆա Փաուել (Ճամայկա) | 14.06.2005 | ||||
9,766 (չի հաշվվել) | Ջասթին Գետլին (ԱՄՆ) | 12.05.2006 | ||||
9,74 | Ասաֆա Փաուել (Ճամայկա) | 09.09.2007 | ||||
9,72 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 31.05.2008 | ||||
9,68 (չի հաշվվել) | Թայսոն Գեյ(ԱՄՆ) | 30.06.2008 | ||||
9,69 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 16.08.2008 | ||||
9,58 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 16.08.2009 |
Համաշխարհային ռեկորդներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Աթլետ | Ազգություն | Արդյունք | Ամսաթիվ | Վայր | Մրցություն | |
Տղամարդիկ | Ուսեյն Բոլտ | ![]() |
9,58 վայրկյան[5] | Օգոստոսի 16, 2009 | Բեռլին | ԱԱ-2009 |
Կանայք | Ֆլորենս Գրիֆիթ Ջոյներ | ![]() |
10,49 վայրկյան | Հուլիսի 16, 1988[6] | Ինդիանապոլիս | ![]() |
Լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթլետիկայի պատմության լավագույն մարզիկները
Արդ. | Մարզիկ | Երկիր | Վայր | Ամսաթիվ | Նշ. | |
---|---|---|---|---|---|---|
9,58 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Բեռլին | 16.08.2009 | [7] |
9,69 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Շանհայ | 20.09.2009 | [8] |
9,69 | Յոհան Բլեյք | Yohan Blake | ![]() |
Լոզան | 23.08.2012 | [9] |
9,72 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Լոզան | 02.09.2008 | [10] |
9,74 | Ջասթին Գետլին | Justin Gatlin | ![]() |
Դոհա | 15.05.2015 | [11] |
9,78 | Թիմ Մոնտգոմորի | Tim Montgomery | ![]() |
Փարիզ | 14.09.2002 | Դոպինգ |
9.76 | Քրիստիան Քոլեման | Christian Coleman | ![]() |
Դոհա | 28.09.2019 | [12] |
9,78 | Նեստա Քարթեր | Nesta Carter | ![]() |
Ռիետի | 29.08.2010 | [13] |
9,79 | Բեն Ջոնսոն | Ben Johnson | ![]() |
Սեուլ | 24.09.1988 | Դոպինգ |
9,79 | Մորիս Գրին | Maurice Greene | ![]() |
Աթենք | 16.06.1999 | [14] |
9,80 | Սթիվ Մալինգս | Steve Mullings | ![]() |
Յուջին | 04.06.2011 | [15] |
9,84 | Դոնովան Բեյլի | Donovan Bailey | ![]() |
Ատլանտա | 27.07.1996 | |
9,82 | Ռիչարդ Թոմփսոն | Richard Thompson | ![]() |
27.07.1996 | [16] | |
9,84 | Բրունի Սուրին | Bruny Surin | ![]() |
Սևիլյա | 22.08.1999 | |
9,84 | Թրեյվոն Բրոմել | Trayvon Bromell | ![]() |
Յուջին | 25.06.2015 | |
9,84 | Թրեյվոն Բրոմել | Trayvon Bromell | ![]() |
Յուջին | 03.07.2016 | [17] |
9,85 | Լերոյ Բարել | Leroy Burrell | ![]() |
Լոզան | 06.07.1994 | [18] |
9,85 | Օլուսոջի Ֆասուբա | Adekotunbo Olusoji Fasuba | ![]() |
Դոհա | 12.05.2006 | |
9,85 | Մայք Ռոջերս | Mike Rodgers | ![]() |
Յուջին | 04.06.2011 | |
9,85 | Ռիչարդ Թոմփսոն | Richard Thompson | ![]() |
Պորտ օֆ Սփեյն | 23.08.2011 | |
9,86 | Կառլ Լյուիս | Carl Lewis | ![]() |
Տոկիո | 25.08.1991 | [19] |
9,86 | Ֆրենկի Ֆրեդերիկս | Frank Fredericks | ![]() |
Լոզան | 03.07.1996 | |
9,86 | Ատո Բոլդոն | Ato Boldon | ![]() |
Աթենք | 19.04.1998 | |
9,86 | Ֆրենսիս Օբիկվելու | Francis Obikwelu | ![]() |
Աթենք | 22.08.2004 | |
9,86 | Կաստոն Բլեդմեն | Keston Bledman | ![]() |
Պորտ օֆ Սփեյն | 22.06.2012 | |
9,86 | Ջիմմի Վիքաուտ | Jimmy Vicaut | ![]() |
Սեն Դենի | 04.07.2015 | [20] |
9,86 | Նոա Լայլս | Noah Lyles | ![]() |
Շանհայ | 18.05.2019 | [21] |
9,86 | Դիվայն Օդուդուրու | Divine Oduduru | ![]() |
Օսթին | 07.06.2019 | [22] |
9,87 | Լինդորֆ Քրիստի | Linford Christie | ![]() |
Շտուտգարտ | 15.08.1993 | |
9,87 | Օբադելե Թոմփսոն | Obadele Thompson | ![]() |
Յոհաննեսբուրգ | 11.09.1998 | |
9,87 | Դուեյն Չեմբերս | Dwain Chambers | ![]() |
Փարիզ | 14.09.2002 | Դոպինգ |
9,87 | Ռոնի Բեյքեր | Ronnie Baker | ![]() |
Խոժուվ | 22.08.2018 | [23] |
Աթլետիկայի պատմության 20 լավագույն արդյունքները
Արդ. | Մարզիկ | Երկիր | Վայր | Ամսաթիվ | Նշ. | |
---|---|---|---|---|---|---|
9,58 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Բեռլին | 16.08.2009 | |
9,63 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Լոնդոն | 05.08.2012 | |
9,69 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Պեկին | 16.08.2008 | |
9,69 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Շանհայ | 20.09.2009 | |
9.69 | Յոհան Բլեյք | Yohan Blake | ![]() |
Լոզան | 23.08.2012 | |
9,71 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Բեռլին | 16.08.2009 | |
9,72 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Նյու Յորք | 31.05.2008 | |
9,72 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Լոզան | 02.09.2008 | |
9,74 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Ռիետի | 09.09.2007 | |
9,74 | Ջասթին Գետլին | Justin Gatlin | ![]() |
Դոհա | 15.05.2015 | |
9,75 | Յոհան Բլեյք | Yohan Blake | ![]() |
Քսինգսթոն | 29.06.2012 | |
9,75 | Յոհան Բլեյք | Yohan Blake | ![]() |
Լոնդոն | 05.08.2012 | |
9,75 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Դե Մոյն | 22.06.2009 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Քինգսթոն | 03.05.2008 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Բրյուսելի մայրաքաղաքային մարզ | 16.09.2011 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Հռոմ | 31.05.2012 | |
9,76 | Յոհան Բլեյք | Yohan Blake | ![]() |
Ցյուրիխ | 30.08.2012 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Աթենք | 14.06.2005 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Գեյթսհեդ | 11.06.2006 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Ցյուրիխ | 18.08.2006 | |
9,77 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Յուջին | 28.06.2008 | |
9,77 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | ![]() |
Բրյուսել | 05.09.2008 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | ![]() |
Ռիետի | 07.09.2008 | |
9,77 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ![]() |
Հռոմ | 10.07.2009 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bob Harris, Ramela Mills, Shanon Parker-Bennett (հունիսի 22, 2004)։ BTEC First Sport։ Heinemann։ էջ 35։ ISBN 978-0-435-45460-9
- ↑ The Day – 23 January 1983
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 29, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2012
- ↑ Рекорды и перфокарты // «Советский спорт» : газета. — 1980. — № 174 (10093). — С. 4.
- ↑ «100 Metres Results»։ IAAF։ օգոստոսի 16, 2009։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 23, 2009-ին։ Վերցված է մայիսի 31, 2011
- ↑ 100 Metres All Time. IAAF (9 March 2009). Retrieved 6 May 2009. 8 May 2009.
- ↑ Layden Tim (օգոստոսի 31, 2009)։ «Bolt Strikes Twice»։ si.com։ Sports Illustrated։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ «Tyson Gay equals Usain Bolt's old world record with second fastest 100m»։ theguardian.com։ The Guardian։ սեպտեմբերի 20, 2009։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Campigotto Jesse (օգոստոսի 23, 2012)։ «Yohan Blake becomes 3rd man to run 9.69»։ cbc.ca։ Canadian Broadcasting Corporation։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Ledsom Mark (սեպտեմբերի 2, 2008)։ «Powell equals second fastest 100 meters time»։ reuters.com։ Reuters։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ «Justin Gatlin runs fastest 100 meters in world this year»։ espn.com։ ESPN Internet Ventures։ մայիսի 15, 2015։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ «100m Results»։ IAAF։ սեպտեմբերի 28, 2019։ Վերցված է սեպտեմբերի 29, 2019
- ↑ «Nesta Carter ties for fastest 100 of year»։ seattletimes.com։ The Seattle Times։ օգոստոսի 29, 2010։ Վերցված է դեկտեմբերի 9, 2018(չաշխատող հղում)
- ↑ Litsky Frank (հունիսի 17, 1999)։ «Greene Breaks World Record in the 100 Meters»։ nytimes.com։ The New York Times։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Cherry Gene (հունիսի 4, 2011)։ «Tyson Gay runs year's fastest 100 metres»։ theglobeandmail.com։ The Globe and Mail։ Վերցված է դեկտեմբերի 14, 2013
- ↑ «Thompson breaks record»։ guardian.co.tt։ Trinidad and Tobago Guardian։ հունիսի 22, 2014։ Վերցված է դեկտեմբերի 14, 2018
- ↑ Roy Jordan (հուլիսի 4, 2016)։ «Six world leads on third day of US Olympic Trials»։ IAAF։ Վերցված է հուլիսի 4, 2016
- ↑ «Burrell Eclipses 100-Meter Mark»։ latimes.com։ Los Angeles Times։ հուլիսի 7, 1994։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Janofsky Michael (օգոստոսի 26, 1991)։ «He Paces Back In a Blazing 9.86»։ nytimes.com։ The New York Times։ Վերցված է դեկտեմբերի 9, 2018
- ↑ «Diamond League: Asafa Powell runs 100m in 9.81 seconds»։ bbc.com։ BBC։ հուլիսի 5, 2015։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Jason Henderson (մայիսի 18, 2019)։ «Noah Lyles edges Christian Coleman in Shanghai sprint showdown»։ Athletics Weekly։ Վերցված է մայիսի 18, 2019
- ↑ Bret Bloomquist (հունիսի 7, 2019)։ «Oduduru leads Texas Tech track to first-ever men's NCAA championship»։ El Paso Times։ Վերցված է հունիսի 8, 2019
- ↑ Bob Ramsak, Alfons Juck (օգոստոսի 22, 2018)։ «Baker clocks 9.87 world lead in Chorzow»։ iaaf.org (IAAF)։ Վերցված է օգոստոսի 23, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեթև ատլետիկա(անգլ.)
|