«Սուլեյմանիե մզկիթ»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Միմար Սինանի նախագծած կառույցներ (CatCompleter via ar:Category:إنشاءات معمار سنان) ՀոթՔաթ գործիքով |
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն → Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ |
||
Տող 60. | Տող 60. | ||
[[Կատեգորիա:Գմբեթավոր կրոնական շենքեր և կառույցներ]] |
[[Կատեգորիա:Գմբեթավոր կրոնական շենքեր և կառույցներ]] |
||
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տեղավայրեր]] |
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տեղավայրեր]] |
||
[[Կատեգորիա:Ստամբուլի |
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]] |
||
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս]] |
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս]] |
||
[[Կատեգորիա:Միմար Սինանի նախագծած կառույցներ]] |
[[Կատեգորիա:Միմար Սինանի նախագծած կառույցներ]] |
13:02, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Սուլեյմանիե մզկիթ թուրքերեն՝ Süleymaniye Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Էմինյոնյու[1] |
Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
Հիմնվել է | 1550 |
Կառուցման սկիզբ | 1550 |
Կառուցման ավարտ | 1557 |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Պատվիրող | Սուլեյման I |
Անվանված է | Սուլեյման I |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Միմար Սինան |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Բարձրություն | 53 մ |
Գմբեթ | 4 |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 27,5 մ |
Շինանյութ | մարմար, գրանիտ |
Սուլեյմանիե մզկիթը (թուրքերեն՝ Süleymaniye Camii), իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթը: Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում: Ստամբուլի գլխավոր մզկիթը համարվում է Կապույտ մզկիթը: Մզկիթը իր մեջ կարող է տեղավորել մոտ 5000 հավատացյալների: Գտնվում է քաղաքի հին մասում` Յոթ բլուրներից երրորդի վրա:
Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հրամանով` Սինան ճարտարապետի կողմից 1550- 1557 թվականներին: Կենտրոնական գմբեթի բարձրությունը կազմում է մոտ 53 մետր, տրամագիծը` 26.5 մետր, որը գերազանցում է Այա Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով:
Մզկիթը ունի 4 մինարե, որոնք նշանակում էին, որ Ստամբուլի գրավումից հետո Սուլեյմանը չորրորդ փադիշահն է: Առջևի երկու մինարեները ունեն երկուական պատշգամբ, իսկ մյուս երկուսը` երեքական պատշգամբ, ինչը նշանակում էր, որ նա Օսմանյան կայսրության 10-րդ սուլթանն է: Մզկիթին կից գործում են բաղնիքը, մեդրեսեն, գրադարանը և աստղադիտարանը, որոնց հետ միասին մզկիթը կազմում է մի յուրահատուկ կոմպլեքս, որի տարածքը համեմատելի է Ստամբուլի փոքր թաղամասերի հետ: Մզկիթը ունի 136 լուսամուտներ:
Մզկիթը մեծապես տուժել է 1660 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, իսկ գմբեթն էլ վնասվել էր 1766 թվականին տեղի ունեցած երկրա արժից հետո:
Մզկիթի բակում կա գերեզմանատուն, որտեղ գտնվում են օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա սիրելի կնոջ Ռոքսելանայի դամբարանները: Կա կարծիք, համաձայն որի մզկիթը աստիճանաբար իջնում է Ոսկեղջյուրը:
Ֆոտոպատկերասրահ
Արտաքին հղումներ
- Սուլեյմանիե ճարտարապետությունը
- Սուլեյմանիե մզկիթը
- Սուլեյմանիե մզկիթը turkey-info-ում
- Սուլեյմանիեն WikiMAPIA-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյմանիե մզկիթ» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.