«Երրորդ մոլորակի գաղտնիքը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 45. | Տող 45. | ||
| Կոմպոզիտոր|| [[Ալեքսանդր Զացեպին]] |
| Կոմպոզիտոր|| [[Ալեքսանդր Զացեպին]] |
||
|- |
|- |
||
| |
|մուլտիպլիկատորներ||[[Անտոնինա Ալյոշինա]], Վլադիմիր Արբեկով, Յուրի Բատանին, [[Վիոլետա Կոլեսնիկովա]], [[Ռենատա Միրենկովա]], [[Օլգա Օռլովա]] |
||
|} |
|} |
||
10:17, 9 Հուլիսի 2020-ի տարբերակ
Երրորդ մոլորակի գաղտնիքը ռուս.՝ Тайна третьей планеты | |
---|---|
Պատկեր:Тайна третьей планеты.jpg | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | Ֆանտաստիկա |
Հիմք | Ալիսի ճանապարհորդությունները |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարի հեղինակ | Կիր Բուլիչյով |
Դերակատարներ | Վասիլի Լիվանով Յուրի Անդրեև Գրիգորի Շպիգել Վլադիմիր Դրուժնիկով Օլգա Գրոմովա |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Կինոընկերություն | «Սոյուզմուլտֆիլմ» |
Տևողություն | 48 րոպե |
Երրորդ մոլորակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна третьей планеты), խորհրդային լիամետրաժ գիտա-ֆանտաստիկ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1981 թվականին, ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից, Կիր Բուլիչյովի «Ալիսայի ճանապարհորդությունը» («Ալիսան և երեք նավապետները») վիպակի հիման վրա` «Ալիսայի արկածները» շարքից:
Սյուժեն
Արշավախումբը, որի կազմում էին նավապետ Զելյոնին, պրոֆեսոր Սելեզնյովը և վերջինիս դուստր Ալիսան, «Պեգաս» աստղանավով` Երկիր մոլորակից ուղևորվում են տիեզերք, Մոսկվայի կենդանաբանական այգու համար կենդանիների նոր տեսակներ որոնելու:
Հնագետ Գրոմոզեկան (Թանձրամարմին), նրանց խորհուրդ է տալիս այցելել Նավապետների մոլորակ, քանի որ նավապետ-ճանապարհորդներ Կիմն ու Բուրանը, իրենց արշավների ժամանակ հանդիպել էին բազմաթիվ յուրահատուկ կենդանիների:
Հերոսները օգնության համար դիմում են դոկտոր Վերխովցևին` Երկու Նավապետների թանգարանի տնօրենին: Սակայն վերջինս իրեն կասկածելի է պահում, չի ցանկանում նրանց ցույց տալ նավապետների օրագրերը և սկսում է հետևել նրանց:
Բլուկ մոլորակում հերոսներն արժեքավոր գնումներ են կատարում, որոնց թվում նաև գնում են Շատախոս (Գովորուն) թռչունին, որը պատկանում էր անհետ կորած նավապետ Կիմին: Կասկածելի չաղլիկ Զվարճասեր Ու-ն փորձում է առևանգել թռչունին: Լսելով Շատախոս թռչունի խոսակցությունը, «Պեգասի» անձնակազմը ուղևորություն է վերցնում դեպի Մեդուզայի համակարգ: Ճանապարհին նրանք կործանումից փրկում են Շելեզյակա մոլորակի ռոբոտներին:
Մեդուզա համակարգի երրորդ մոլորակի վրա, Ալիսան գտնում է հայելի-ծաղիկներ, որոնք հիշում և արտացոլում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում իրենց առջև: Դրանց օգնությամբ հերոսներն իմանում են, որ այդ մոլորակ են այցելել Վերխովցևն ու Զվարճասերը: Փորձելով թռչել ավելի ապահով վայր, «Պեգասը» ընկնում է թակարդը: Սելեզնյովն ու Զելյոնին գերի են ընկնում, իսկ Ալիսան կարողանում է փախչել:
Այդ ժամանակ մոլորակի վրա վայրէջք է կատարում նավապետ Բուրանը, իսկ նրա հետ նաև իրական Վերխովցևը: Ալիսան նրանցից օգնություն է խնդրում: Այդ ընթացքում Զվարճասերը սպառնում է սպանել գերիներին և աստղանավում փակված նավապետ Կիմից պահանջում է կատարյալ վառելանյութի բանաձևը: Նավապետ Բուրանի ներխուժումը փրկում է ճանապարհորդներին: Վերխովցևի նմանակը, օդահեն Գլոտը բացահայտվում և ուղարկվում է դատապարտվելու: Զվարճասերը փախուստի դիմելիս, ընկնում է Կրոկ գիշատիչ թռչունի ճանկը: Նավապետներն ու ճանապարհորդները հանգիստ վերադառնում են տուն:
Նկարահանող խումբ
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Կիր Բուլիչյով |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Օռլովա |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Զացեպին |
մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Վլադիմիր Արբեկով, Յուրի Բատանին, Վիոլետա Կոլեսնիկովա, Ռենատա Միրենկովա, Օլգա Օռլովա |
Կերպարների հնչյունավորում
Հնչյունավորող դերասան | Կերպար |
---|---|
Օլգա Գրոմովա | Ալիսա |
Վսևոլոդ Լարիոնով | պրոֆեսոր Սելեզնյով, Շատախոս թռչուն |
Վասիլի Լիվանով | Թանձրամարմին |
Յուրի Վոլինցև | նավապետ Զելյոնի |
Գրիգորի Շպիգել | Զվարճասեր Ու |
Պյոտր Վիշնյակով | դոկտոր Վերխովցև, Գլոտ |
Վլադիմիր Դրուժնիկով | նավապետ Կիմ |
1982 թվականին մուլտֆիլմն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[1]:
Ծանոթագրություններ
- ↑ Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28.10.1982 №947 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области литературы, искусства и архитектуры»
|