Jump to content

Նատալյա Օռլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Օռլովա
Ծննդյան թիվ՝մայիսի 12, 1948(1948-05-12)[1] (76 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ և նկարիչ-բեմադրող
Պարգևներ՝
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0650146

Նատալյա Վյաչեսլավովնա Օռլովա (ռուս.՝ Наталья Вячеславовна Орлова, մայիսի 12, 1948(1948-05-12)[1]), ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, սցենարիստ, բեմադրող ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստների վաստակավոր գործիչ (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Օռլովան ծնվել է 1948 թվականի մայիսի 12-ին։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Վ․ Սուրիկովի անվան ինստիտուտին առընթեր գեղարվեստի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոց), 1984 թվականին՝ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

1973-1992 թվականներին Նատալյա Օռլովան աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է ռեժիսորներ Անդրեյ Խրժանովսկու, Ռոման Կաչանովի, Գենադի Սոկոլսկու մոտ։ Եղել է «Երրորդ մոլորակի գաղտնիքը» մուլտֆիլմի բեմադրող նկարիչը։

1985 թվականից աշխատել է կինոստուդիայում որպես ռեժիսոր։ 1992-1994 թվականներին որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր մասնակցել է BBC և «Քրիսթմազ Ֆիլմզ» ստուդիայի «Շեքսպիր։ Մեծագույն կատակերգություններ և ողբերգություններ» համատեղ նախագծին, որտեղ աշխատել է «Համլետ» և «Ռիչարդ III» էպիզոդների վրա։

1994 թվականից աշխատել է «Человек и время» ստուդիայում։ 2000 թվականին դարձել է «Анимос» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր[2]։

Նատալյա Օռլովան եղել է «Մոբի Դիք» (ռուս.՝ «Моби Дик», 1999) մուլտֆիլմի ռեժիսորը, որը նկարահանվել է գեղանկարչության ապակու վրա տեխնոլոգիայով[2]։ Նկարահանել է նկարված մուլտֆիլմեր, աշխատել է «փոշու» և «գեղանկարչություն ապակու վրա» տեխնոլոգիաներով։

«Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է։

  • Ամուսին՝ Թենգիզ Սեմյոնով, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր,
  • Դուստր՝ Եկատերինա Սեմյոնովա, թատրոնի և կինոյի դերասանուհի,
  • Թոռներ՝ Նիկիտա (ծնվ.՝ 1990) և Մարիա (ծնվ.՝ 1997)։
  • 1982 – ԽՍՀՄ պետական մրցանակ «Երրորդ մոլորակի գաղտնիքը» մուլտֆիլմի համար
  • 2000 – Անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն Տարուսում, դիպլոմ «օրիգինալ տեխնոլոգիաների հետևողական մշակման», «Մոբի Դիք» ֆիլմի համար[3]
  • 2005 – «Նիկա» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար – «Կաշտանկա»[4]
  • 2013 – Ռուսաստանի Դաշնության արվեստների վաստակավոր գործիչ (22 ապրիլի, 2013 թվական) – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[5]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 – Հոլ (ռուս.՝ Волчок)
  • 1986 – Переменка № 5. Не поделили
  • 1988 – Ո՞ւմ պատմեմ իմ վիշտը (ռուս.՝ Кому повем печаль мою?)
  • 1992 – Համլետ (ռուս.՝ Гамлет, «Շեքսպիր։ Մեծագույն կատակերգություններ և ողբերգություններ» շարք)
  • 1993 – Ռիչարդ III (ռուս.՝ Ричард III, «Շեքսպիր։ Մեծագույն կատակերգություններ և ողբերգություններ» շարք)
  • 1998 – Optimus mundus 36։ Ձմեռ (ռուս.՝ Optimus mundus 36. Зима)
  • 1999 – Մոբի Դիք (ռուս.՝ Моби Дик)
  • 2001 – Թիմունը և միաժանին (ռուս.՝ Тимун и нарвал)
  • 2004 – Կաշտանկա (ռուս.՝ Каштанка)
  • 1975 – Վատ եղանակ, վատ եղանակ (ռուս.՝ Непогода, непогода)
  • 1986 – Лафертовская маковница
  • 1986 – Переменка № 5. Не поделили
  • 1998 – Optimus mundus 36։ Ձմեռ

Դիաֆիլմի նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1982 – Հարյուր տարի սրանից հետո (Կոլյան ապագայում) (ռուս.՝ 100 лет тому вперёд (Коля в будущем), ստուդիա «Диафильм», 1982 թվական)

Բեմադրող նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976 – Տունը, որ կառուցել է Ջեքը (ռուս.՝ Дом, который построил Джек)
  • 1977 – Արծաթե սմբակ (ռուս.՝ Серебряное копытце)
  • 1978 – Հրաշքներ մաղում (ռուս.՝ Чудеса в решете)
  • 1978 – Պիկ մկնիկը (ռուս.՝ Мышонок Пик)
  • 1981 – Երրորդ մոլորակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна третьей планеты)
  • 1982 – Կախարդական դեղ (ռուս.՝ Волшебное лекарство)
  • 1986 – Переменка № 5. Не поделили
  • 1987 – Հայրենիքի ծառը (ռուս.՝ Дерево Родины)
  • 1988 – Ո՞ւմ պատմեմ իմ վիշտը (ռուս.՝ Кому повем печаль мою?)
  • 1990 – Այն պատճառով, որ դարբնոցում մեխ չկար (ռուս.՝ От того, что в кузнице не было гвоздя)
  • 1998 – Optimus mundus 36։ Ձմեռ

Գեղարվեստական ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. Итоги ОРФАК Таруса-2000
  4. «Ника» досталась «Каштанке» Натальи Орловой Новости 18 марта 2006
  5. Указ Президента Российской Федерации от 22 апреля 2013 года № 401 «О награждении государственными наградами Российской Федерации»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]