Jump to content

Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵկատերինա Միխայլովա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով

Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում (ռուս.՝ Три сестры, которые упали в гору), տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է «Մարդն ու ժամանակը» ստուդիայում, 2000 թվականին, պատվիրատուն է Sianel Pedwar Cymruը։ Ռեժիսոր Եկատերինա Միխայլովան մուլտֆիլմը ստեղծել է նորվեգական ժողովրդական հեքիաթի մոտիվներով` «Աշխարհի ազգերի հեքիաթներ» նախագծի շրջանակներում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուկով ժամանակով սարերի ստվերում ապրում էր մի աղքատ ընտանիք` հիվանդ այրին ու նրա երեք դուստրերը` Կարին, Մարին և Մայան։ Ընտանիքի հայրը մահացել էր։ Երբ Նորվեգիայում արևը մայր է մտնում, շատ բաներ փոխվում են. տեղաշարժվում են սարերն ու ծառերը, դուրս են գալիս տրոլներն ու սկսում են թափառել։ Այդ պատճառով քույրերը միշտ մայրամուտին տուն էին վերադառնում։ Գիշերը նրանց հավը կորում է։ Առավոտյան ավագ դուստր Կարին գնում է նրան փնտրելու և ընկնում է մի փոսի մեջ, որը ծածկված էր թփով։ Միջնեկն ու կրտսեր քույրերը գնում են Կարիին փնտրելու և նույնպես ընկնում են փոսը։ Պարզվում է, որ այդ փոսը դեպի տրոլի քարանձավ տանող ուղղահայաց ճանապարհ է։ Ավագ քրոջը տրոլն առաջարկում է դառնալ իր սիրելին, սակայն նա հրաժարվում է, և տրոլը նրան քար է դարձնում։ Միջնեկի հետ նույն բանն է պատահում, իսկ կրտսերը ամեն ինչ տեսած ու լսած է լինում։ Նա միանգամից համաձայնվում է և իր համար մի հավ է խնդրում։ Տրոլը հանում է փայլուն փոշին ու լցնում հավի վրա, որից հետո հավը կենդանանում է։ Այդ ժամանակ Մայան տրոլին խոստանում է, որ հյուրասիրություն կպատրաստի և փայտի է ուղարկում։ Տրոլը գնում է, իսկ Մայան փայլուն փոշուց մի քիչ լցնում է քարե արձանների վրա և կենդանացնում է քույրերին։ Հետո նրանց ասում է, որ մտնեն պարկի մեջ։ Այդ պահին ամպրոպի ձայնից վախեցած, ներս է վազում տրոլը։ Մայան նրան համոզում է, որ նա տանի ուտելիքով լի պարկն իր հիվանդ մոր մոտ, և տրոլը տանում է։ Մայային հաջողվում է դուրս գալ քարանձավից, և նա փախչում է տուն։ Տրոլը վազում է նրա հետևից, բայց այդ պահին արևը բարձրանում է, և տրոլը քար է դառնում։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի թանգարանում բացվել է «Տիկնիկներով խաղեր մեծահասակների համար» ցուցահանդեսը։ Դրա հեղինակներն էին ռուսական անիմացիոն ֆիլմերի հայտնի նկարիչներ Նինա Վինոգրադովան և Մարինա Կուրչևսկայան։ Ցուցահանդեսում վերստեղծվել է «Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում» ֆիլմի հսկայական մակետը[2]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Ճանապարհորդություն դեպի հեքիաթի աշխարհ» մուլտֆիլմների ժողովածուում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]