Քննարկում:Երրորդ մոլորակի գաղտնիքը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի մասնակիցներ, տեղեկաքարտի այս տեսակը ինձ բավականություն չպատճառեց և ես այն ջնջեցի: Որտեղի՞ց են գալիս այս սխալները: Ինչու՞ է անվանումների մի մասը հայատառ, մի մասը լատինատառ, ի՞նչ է նշանակում` տևողությունը 48, վայրկյա՞ն, րոպե՞, ժա՞մ թե՞ ամիս: Ինչու՞ է հորինված երկիրը` Ալիսայի արկածները, այդ ինչպե՞ս կարող է արկածները լինել երկիր: Ինչու՞ է սցենարիստի անունը Կիռ և ոչ Կիր: Վերջապես հնարավո՞ր է տեսնել նաև ֆիլմը թողարկող երկրի դրոշը, ֆիլմի պաստառը և այլն: Ես պարզապես օգնություն եմ հայցում, քանի որ դրանք անել ինձ այդպես էլ չհաջողվեց: Այնպիսի տպավորություն է, որ դրանք ռոբոտներն են գրել, այլ ոչ թե մարդիկ: Ես կգերադասեի, որ իմ կողմից ստեղծված էջերում տեղեկաքարտ չլիներ, քան լիներ տառասխալներով ստեղծված շիլաշփոթ: Հայցում եմ ներողամտություն:--Որոտ (քննարկում) 02:56, 2 Հուլիսի 2017 (UTC)[reply]