«Հանրապետության հրապարակ (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
|-
|-
|}
|}

== Դեպքեր և միջոցառումներ ==
=== Շքերթներ ===
Խորհրդային տարիներին ամեն տարի հրապարակում անց են կացվել շքերթներ մայիսի 1-ին (աշխատանքի օր), մայիսի 9-ին հաղթանակի օրը մինչև 1969 թվական։<ref name="mediamax"/> և հոկտեմբերի 7-ին (հոկտեմբերյանն հեղափոխություն)։{{sfn|Ter-Ghazaryan|2013|p=582}}<ref name="mediamax"/> Խորհրդային տարիների ղեկավարները կանգնել են բեմի վրա, Լենինի արձանի մոտ{{sfn|Ter-Ghazaryan|2013|p=582}}։ Վերջին անգամ այդ շքերթները անց են կացվել 1988 թվականին։։<ref name="mediamax"/>


Հայաստանի անկախության առթիվ հրապարակում մի քանի անգամ անցկացվել են ռազմական շքերթներ 1996 թվականի սեպտեմբերի 26-ին (5-րդ տարեդարձ),<ref>{{cite news|title=Զորահանդես. 7 տարվա ընթացքում ոչ մի նոր տեխնիկա|url=http://www.a1plus.am/15174.html|agency=[[A1plus]]|date=21 September 2006|archiveurl=https://web.archive.org/web/20160809083857/http://www.a1plus.am/15174.html|archivedate=9 August 2016|language=hy|quote=...1996 եւ 1999 թվականների զորահանդեսների...}}</ref>1999 1999 (5-րդ տարեդարձ),<ref>{{cite news|title=Armenia Marks Independence Anniversary With Military Parade|url=http://asbarez.com/41176/armenia-marks-independence-anniversary-with-military-parade/|work=[[Asbarez]]|date=21 September 1999}}</ref> 2006 (15-րդ տարեդարձ),<ref>{{cite news|title=Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 15րդ տարեդարձին|url=https://armenpress.am/arm/news/432301/hanrapetutyan-hraparakum-anckacvec-zorahandes-nvirvats.html|agency=[[Armenpress]]|date=21 September 2006|archivedate=9 August 2016|archiveurl=https://web.archive.org/web/20160809083705/https://armenpress.am/arm/news/432301/hanrapetutyan-hraparakum-anckacvec-zorahandes-nvirvats.html|language=hy}}</ref><ref>{{cite news|title=Military parade is over in Yerevan: Armenian tricolor in the sky and 15 artillery salvos (photo report)|url=http://www.regnum.ru/english/708702.html|agency=[[REGNUM News Agency]]|date=21 September 2006|deadurl=bot: unknown|archiveurl=https://web.archive.org/web/20090525023017/http://www.regnum.ru/english/708702.html|archivedate=25 May 2009|df=}}</ref> 2011 (20-րդ տարեդարձ)<ref>{{cite news|last1=Danielyan|first1=Emil|title=Armenia Parades Military Might On Independence Day|url=http://www.azatutyun.am/a/24335604.html|work=azatutyun.am|agency=[[Radio Free Europe/Radio Liberty]] Armenian Service|date=21 September 2011}}</ref> և 2016 (25 տարեդարձ) թվականներին<ref>{{cite news|title=Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia|url=http://asbarez.com/155085/armenia-marks-25th-anniversary-of-independence-with-military-parade/|work=[[Asbarez]]|date=21 September 2016}}</ref>։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

11:51, 27 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (բազմանշանակություն)
Հանրապետության հրապարակ
Տեսակհրապարակ
Նախկին անվանումԼենինի հրապարակ (1940-1990)[1]
Երկիր Հայաստան[2]
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
Մակերես3 հեկտար
Կազմված էՀյուրանոց «Արմենիա», Մշակույթի տուն. Արական գիմնազիայի (Հայհամերգի փոքր դահլիճ) և թանգարանների շենքը, Վարչական շենք. Արհմիությունների տունը և Կապի նախարարությունը, Վարչական շենք. Կառավարական տունը (ՀՀ Նախարարների խորհրդի շենք) և Վարչական շենք. Կառավարական երկրորդ տունը
Անվանված էհանրապետություն
Կառուցման սկիզբ1926[3][4][5]
Հիմնադրված է1977
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան
Կառուցման ավարտ1977[3]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Քարտեզ
Քարտեզ

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ.՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հեկտար[1][6])՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, 1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով (Վարդանյան))։

Երգող շատրվանները

Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գևորգ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտարապետներ՝ Սամվել Սաֆարյան, Վարազդատ Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռաֆայել Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

Տեսարժան վայրեր

Կառույցներ

Կառույց Պատմություն
Կառավարական շենք № 1
Շենքը պատկանում է Հայաստանի կառավարությանը (նախարարների կաբինետ և գործադիր իշխանության ոչ լրիվ կաղմ : Խորհրդային տարիներին այնտեղ է գտնվել ժողովրդական կոմիսարիասը՝ խորհրդային Հայաստանի գործադիր մարմինը:

Հյուիս արևմտիան հատվածը կառուցվել ՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1926-29 թվականներին[7]: 1938 թվականին շենքի մնացած մասի կառուցումը հանձն է առնել նրա վորդին՝ Գևորդ Թամանյանը: Շենքի կառուցումն ավարտվել ՝ 1941 թվականին[3][8]:

Հայաստանի պատմության թանգարան և ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը

Շինարարությունը սկսվել է 1950-ական թվականներին և ավարտվել է 1977 թվականին, երբ ավարտվել է Ազգային պատկերասրահի կառուցումը[3][9]: Շենքը նախագծվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի կողմից[3]: Անսամբլի մի փոքր մասը՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահը, կառուցվել է 1916 թվականին[3]:

Отель Marriott
Շենքը կառուցվել 1958 թվականին Մարկա Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով է։[10] Խորհրդային տարիներին հյուրանոցը անվանվել է Արմենիա։ Լյուկս դասի է, Հայաստանի առաջատար հյուրանոցների մեկը։[11][12] Ունի 380 սենյակ։[13]։
Կառավարական շենք № 2'
Շենքը կառուցվել է 1955 թվականին Սամվել Սաֆարյանի և Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի նախագծով[3][14][3][15] Фриз над окнами первого этажа — незавершен.[16] 1996-ից 2016 թիվը շենքը պատկանել Արտաքին Գործերի Նախարարությանը[15]։
ՀՀ տրանսպորտի նախարարության շենք
Շենքը կառուցվել է 1933 թվականից մինչև 1956 թվականը, Մարկ Գրիգորյանի և Եդուարդ Սարապյանի նախագծով։[3]Մինչև 2016 թվականը շենքում տեղակայված է եղել տրանսպորտի և կապի նախարարությունը[16]։

Դեպքեր և միջոցառումներ

Շքերթներ

Խորհրդային տարիներին ամեն տարի հրապարակում անց են կացվել շքերթներ մայիսի 1-ին (աշխատանքի օր), մայիսի 9-ին հաղթանակի օրը մինչև 1969 թվական։[17] և հոկտեմբերի 7-ին (հոկտեմբերյանն հեղափոխություն)։[18][17] Խորհրդային տարիների ղեկավարները կանգնել են բեմի վրա, Լենինի արձանի մոտ[18]։ Վերջին անգամ այդ շքերթները անց են կացվել 1988 թվականին։։[17]


Հայաստանի անկախության առթիվ հրապարակում մի քանի անգամ անցկացվել են ռազմական շքերթներ 1996 թվականի սեպտեմբերի 26-ին (5-րդ տարեդարձ),[19]1999 1999 (5-րդ տարեդարձ),[20] 2006 (15-րդ տարեդարձ),[21][22] 2011 (20-րդ տարեդարձ)[23] և 2016 (25 տարեդարձ) թվականներին[24]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հանրապետության հրապարակ. Հայկական Համառոտ Հանրագիտարան. 1999. էջ 296. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «arlis» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Tigranian, 1985, էջ 25
  5. Avetisyan, 1979, էջ 80
  6. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «gov%am» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. «1947-1991 Հայաստանի պետական պատկերասրահ [1947-1991 The State Gallery of Armenia]». gallery.am. National Gallery of Armenia.
  10. Gevorgian, A. O. (1979). «Yerevan». The Great Soviet Encyclopedia. «The main architectural ensemble of the city is Lenin Square, at which several streets converge. On the square are a monument to V. I. Lenin (cast bronze, 1940, sculptor S. D. Merkurov), the Government House of the Armenian SSR (1926-41, A. I. and G. A. Tamanian), the second Government House (1955, S. A. Safarian, V. A. Arevshatian, and R. S. Israelian), the Armenian Historical Museum (1975), the Hotel Armenia (1958), and the building of the Communications Ministry and the Trade Union Council (1956-58); the last three were designed by M. V. Grigorian and E. A. Sarapian.» view article online
  11. «Armenia Marriott Hotel Yerevan». marriott.com.
  12. Karanian, Matthew; Kurkjian, Robert (2002). Edge of Time: Traveling in Armenia and Karabagh. Stone Garden Productions. էջ 78. ISBN 9780967212029. «The country's flagship hotel is still the massive Hotel Armenia, which faces Republic Square in the heart of the city. In 2003 the hotel will be renamed the Armenia Marriott Hotel Yerevan to reflect its new ownership.»
  13. «Marriott». Asian Hotel & Catering Times. 26: 7. 2001. «...the 380-room Armenia Marriott Hotel Yerevan.»
  14. «Սամվել Սաֆարյան վաստակավոր ճարտարապետ [Samvel Safaryan]». archmuseum.am. National Museum-Institute of Architecture of Armenia. «...Կառավարական 2-րդ շենքը Երևանի Հանրապետության հրապարակում (համահեղինակներ՝ Ռ.Իսրաելյան, Վ.Արևշատյան)...»
  15. 15,0 15,1 «History». mfa.am. Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia. Արխիվացված է օրիգինալից 4 August 2016-ին.
  16. 16,0 16,1 «Շրջայց Երևանով. Հանրապետության հրապարակ [Yerevan Walking Tour: Republic Square]». armenianheritage.org. Armenian Monuments Awareness Project.
  17. 17,0 17,1 17,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «mediamax» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. 18,0 18,1 Ter-Ghazaryan, 2013, էջ 582
  19. «Զորահանդես. 7 տարվա ընթացքում ոչ մի նոր տեխնիկա». A1plus. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 9 August 2016-ին. «...1996 եւ 1999 թվականների զորահանդեսների...»
  20. «Armenia Marks Independence Anniversary With Military Parade». Asbarez. 21 September 1999.
  21. «Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 15րդ տարեդարձին». Armenpress. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 9 August 2016-ին.
  22. «Military parade is over in Yerevan: Armenian tricolor in the sky and 15 artillery salvos (photo report)». REGNUM News Agency. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 25 May 2009-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Danielyan, Emil (21 September 2011). «Armenia Parades Military Might On Independence Day». azatutyun.am. Radio Free Europe/Radio Liberty Armenian Service.
  24. «Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia». Asbarez. 21 September 2016.

Արտաքին հղումներ

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/96
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրապետության հրապարակ (Երևան)» հոդվածին։