Քննարկում:Հանրապետության հրապարակ (Երևան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Площадь Республики (Ереван)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հրապարակի տարածքի մակերեսի հարցը[խմբագրել կոդը]

Ես չափեցի Հանրապետության հրապարակի մակերեսը Google Earth-ի օգնությամբ և ստացվեց որ այն 35 հազար քառ․ մետրից մի փոքր ավելի է (ով ուզում է կարող է ինքը չափել և համոզվել դրանում): Բայց տարբեր աղբյուրներում գրված է 30 հազար քառ․ մետրի մասին։ Հիմա ինչ անել, եթե դե-ֆակտո ստացվում է որ այդ աղբույրներում սխալ ինֆորմացիա է տրված? --Hayk S (քննարկում) 16:03, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Երկու խնդիր կա՝ մեծ ու փոքր: Փոքրը, թե կոնկրետ ինչը համարել սահման հրապարակի, արտաքին սահմանագիծը գծել օվալաձև, թե ուղիղ գծով, արդյոք ընգրկել շրջակա շենքերի շուրջ տարածքը, որոնք կազմում են հրապարակը, թե միայն դիմային մասի դիմացը: Սա բայց շատ տարբերություն չի տա ամեն դեպքում: Հաստատ որ 5 հազար քառակուսի:
Ավելի լուրջ խնդիր է հենց Գուգլով չափելը, ինչը չի կարող ճշգիր լինել միանշանակ, հաշվի առնելով, որ բոլոր արբանյակային պատկերները թեքության որոշ թեքության տակ են պատկերված, հետո դեֆորմացված, որ համապատասխանի բուն մոլորակի պայմանական էլիպսոիդին: Այստեղ էլ իր խնդիրները կան, քանի որ պայմանական էլիպսոիդը, որով արտահատում ենք մոլորակը իր շեղումն ունի իրականությունից, Գուգլի վեբ-մերկատորի պրոեկցիան իր շեղումն ունի, որը լուրջ է իհարկե, ինչքան էլ կոմպենսացնեն դրա դեֆորմացիայի նվազումը զումի դեպքում: Պրոֆեսիոնալ քարտեզագիրը ավելի խորքային կարող է պատմել իհարկե, բայց բոլոր շեղումները հաշվի առնելով կարծում եմ Գուգլի հաշվարկը կարող է որպես հիմք ընդունվել միայն մոտավոր թվեր ստանալու համար, բայց ոչ ճշգրիտ: Ճշգրիտի համար պետք է դիմել գեոդեզիայի ինստիտուտ կամ կադաստրային վարչություն: 517design (քննարկում) 09:40, 4 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Այս հոդվածը ստեղծվել կամ բարելավվել է «Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022-ի» ընթացքում։