Վիքինախագիծ:Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 6-ամյակին նվիրված մայիսի 5-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսել է Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ (անվան վրա դրված հղումը կտանի նախագծի էջը Հայերեն Վիքիպեդիայում)։

Արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը։ Յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին։ Գիտնականների, դասախոսների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի միջոցով միասին կկարողանանք ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով և ժառանգել սերունդներին։ Հատուկ կոչ ենք անում բարձրակարգ մասնագետներին․ հենց դուք կարող եք ստույգ տեղեկություններով ներկայացնել մեր երկրի պատմությունը և այն զերծ պահել աղավաղումներից։ Այս արշավը հրաշալի հնարավորություն է ձեր աշխատությունները հասանելի դարձնել ընթերցողներն։

Արշավի ժամանակացույց՝

  • մայիսի 5-ից 15-ը՝ մասնակցության համար գրանցում
  • մայիսի 16-ից 31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում
  • հունիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում

Մրցույթի շրջանակներում նշանակալի ներդրում ունեցողները «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունից կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր։