Նատալյա Փարեմուզովա
Արտաքին տեսք
| Նատալյա Փարեմուզովա | |
|---|---|
| Ի ծնե | Նատալյա ֆեոդորի Փարեմուզովա |
| Ծնվել է | 1907 |
| Ծննդավայր | |
| Մահացել է | 1991 |
| Վախճանի վայր | |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
Նատալյա ֆեոդորի Փարեմուզովա (1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1991, Թբիլիսի), հայ ճարտարապետ։
Ճարտարապետ Լևոն Վարդանովի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան։ Նատալյա Փարեմուզովայի նախագծերով իրականացվել են Բաթում, Ախալցխա քաղաքների հատակագծերն ու կառուցապատումները, Գորիում՝ մանկավարժական ինստիտուտը և այլն։ Կազմել է Վրաստանում կառուցվելիք հյուրանոցների տիպային նախագծեր, Էջմիածնի Զվարթնոց տաճարի վերականգնման նախագիծ։
Նատալյա Փարեմուզովայի նախագծով (Լևոն Վարդանովի հետ) կառուցվել է Երևանի Հանրապետության հրապարակում մինչև 1990 թվականը կանգուն Լենինի արձանի (1940 թվական, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով) պատվանդանը (1937-1940 թվականներ, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1970 թվական, քանդվել է 1996 թվականին)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Փարեմուզովա» հոդվածին։ |
|