«Նաբուկկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (70) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
}}
}}


'''«Նաբուկկո»''', կամ '''«Նաբուգոդոնոսոր»''', իտալացի կոմպոզիտոր [[Ջուզեպե Վերդի]]ի [[օպերա]]՝ չորս գործողությամբ: Իտալերեն [[լիբրետտո]]յի՝ ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] նկարագրած իրադարձությունների հեղինակն է ''Թեմիստոկլե Սոլերան'': «Նաբուկկոն»՝ [[Բաբելոն]]ի [[Նաբուքոդոնոսոր Բ]] արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր [[Երուսաղեմ]]ի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին): Օպերայի անդրանիկ ներկայացումը կայացել է [[1842]]թ. [[մարտի 8]]-ին [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]» թատրոնում: <br />
'''«Նաբուկկո»''', կամ '''«Նաբուգոդոնոսոր»''', իտալացի կոմպոզիտոր [[Ջուզեպե Վերդի]]ի [[օպերա]]՝ չորս գործողությամբ: Իտալերեն [[լիբրետտո]]յի՝ ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] նկարագրած իրադարձությունների հեղինակն է ''Թեմիստոկլե Սոլերան'': «Նաբուկկոն»՝ [[Բաբելոն]]ի [[Նաբուքոդոնոսոր Բ]] արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր [[Երուսաղեմ]]ի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին): Օպերայի անդրանիկ ներկայացումը կայացել է [[1842]] թ. [[մարտի 8]]-ին [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]» թատրոնում: <br />
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի թվով երրորդ օպերան է: Օպերայի հայտնի դրվագներից է ''Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate'' («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը:{{փաստ}}Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է: Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո [[Մարիա Կալլաս]]ը:
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի թվով երրորդ օպերան է: Օպերայի հայտնի դրվագներից է ''Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate'' («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը:{{փաստ}}Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է: Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո [[Մարիա Կալլաս]]ը:



18:23, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ

Նաբուկկո
իտալ.՝ Nabucco
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
ԺանրԴասական
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Թեմիստոկլե Սոլերա
Սյուժեի աղբյուրԱստվածաշունչ
Գործողությունների քանակ4 արար[1] և 7 պատկեր
ԿերպարներNabucco?, Ismaele?, Zaccaria?, Abigaille?, Fenena?, High priest of Bel?, Abdallo?, Anna? և հրեա
Ստեղծման տարեթիվ1841
Առաջնախաղի տարեթիվմարտի 9, 1842[1]
Առաջնախաղի վայրՄիլանի «Լա Սկալա» թատրոն
Հրատարակման տարեթիվ1841
 Nabucco (opera) Վիքիպահեստում

«Նաբուկկո», կամ «Նաբուգոդոնոսոր», իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի օպերա՝ չորս գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի՝ ըստ Աստվածաշնչում նկարագրած իրադարձությունների հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան: «Նաբուկկոն»՝ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր Երուսաղեմի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին): Օպերայի անդրանիկ ներկայացումը կայացել է 1842 թ. մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում:
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի թվով երրորդ օպերան է: Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը:[փա՞ստ]Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է: Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը:

Գործող անձինք

  • Նաբուկկո, Բաբելոնի թագավոր (բարիտոն)
  • Ֆենենա, Նաբուկկոյի դուստր (մեցցո-սոպրանո)
  • Զաքարիա, հրեաների ծերակույտի առաջնորդ (բաս)
  • Իսմայել, Երուսաղեմի Սեդեկիայի թագավորի քեռորդի (տենոր)
  • Աբիգայիլ, Նաբուկկոյի կարծեցյալ առաջնեկ դուստր (սոպրանո)

Առաջին գործողություն: ԵՐՈՒՍԱՂԵՄ: Երուսաղեմի Սողոմոնի տաճարում

Հրեաներն ու Ղովտացիները հավաքվել են Սողոմոնի տաճարում, որպեսզի բողոքեն իսրաելցիների ճակատագրից: Իսրայելցիները պարտվել էին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր (Նաբուկկո) թագավորին: Հենց այդ պահին Թագավորը զորքով մտնում է քաղաքով: Հրեական ծերակույտի առաջնորդ Զաքարիան հանգստացնում է իր հետևորդներին, ասելով, որ պետք չէ հուսահատվել, որովհետև նրանք դեռ մի մեծարժեք պատանդ ունեն՝ Նաբուկկոյի դուստր Ֆենենան: Վերջինիս հսկում էր Երուսաղեմի Սեդեկիայի թագավորի քեռորդի Իսմայելը:

Սակայն Իսմայելը սիրահարված է Ֆենենային, որն իրեն Բաբելոնում բանտարկված ժամանակ սեփական անձը մեծ վտանգի տակ դնեով ազատել էր: Այժմ Իսմայիլն ուզում էր վերադարձնել Ֆենենային այդ շնորհը: Երկուսով որոշում են փախչել, երբ Աբիգայիլը, որին երկուսն էլ համարում են Նաբուկկոյի առաջնեկ դուստրը, հրեական շորերով ծպտված բաբելոնցի զինվորների շքախմբով, մտնում է տաճար: Աբիգաիլլեն խոստովանում է Իսմայելին իր քնքուշ սերը և առաջարկում է իրեն փոխադարձ սիրելու դեպքում ազատ արձակել բոլոր հրեաներին: Սակայն Իսմայելը չի ցանկանում շանտաժին տեղի տալ:

Այդ ընթացքում Նաբուկկոյի զինվորների կողմից հալածված հրեական ամբոխը ապաստան է փնտրում տաճարում: Այնուհետև դռան մեջ հայտնվում է ինքը՝ թագավորը: Զաքարիան սպառնում է սպանել Ֆենենային, եթե Նաբուկկոն և իր մարդիկ համարձակվեն պղծել սուրբ վայրը: Նա բարձրացնում է դաշույնը, բայց Իսմայելը վրա է հասնում և մահից փրկում է նրան Ֆենենային: Այդժամ Զաքարյան անիծում է դավաճանին: Նաբուկկոն գրկում է իր դստերը և հրամայում է այրել տաճարը:

Երկրորդ գործողություն: ՈՃԻՐ

Տեսարան առաջին. Բաբելոն. թագավորական պալատի սենյակում:

Նաբուկկոյի մոտ պահված գաղտնի փաստաթղթերից Աբիգայիլը տեղեկանում է իր իսկական ծագման մասին: Նա ոչ թե թագավորի առաջնեկ դուստրն է, այլ ստրուկի դուստր: Նա որոշում է վրեժխնդիր լինել Ֆենենայից, որին Նաբուկկո թագավորը հրեաների դեմ պատերազմելու ժամանակ գահը վստահել էր: Նա ցանկանում է սպանել իր մրցակցին, տիրանալ գահին և լուր տարածել, որ Ֆենենան մեռած է: Նրա ծրագրերին օժանդակում էր ԲելԱստծո ծերակույտի առաջնորդը:

Տեսարան երկրորդ. պալատում մի այլ տեղ

Սակայն Զաքարիան ազատ էր: Զաքարյան և իր կողմնակիցները բաբելոնցիներին հրեական կրոն են քարոզում և կրոնափոխ են անում: Ղովտացիների (երգչա) խումբը անիծում Իսմայելին, որ փրկել էր Ֆենենայի կյանքը: Ղովտացիները անարգանքի սյունին են գամում Իսմայիլին դավաճանության համար (Ֆենենայի հետ պլանավորված փախուստը): Սակայն Զաքարիան խմբից դադար է խնդրում և ասում է՝ Իսմայելը դավաճան չէ, որովհետև նա փրկել է կրոնափոխ եղած Ֆենենային:

Աբիգայիլը այդ ընթացքում իր իշխանությանը տիրանալու ծրագրերն է իրականացնում, երբ Նաբուկկոն անսպասելիորեն վերադառնում է: Նա վերցնում է թագը և իրեն հռչակում է միակ և ամենամեծ թագավոր և աստված, որին մարդիկ հավերժ պիտի աղոթեն: Այդ խոսքերի վրա ահաբեկված թագավորի մոտ կայծակներ են ճայթում: Մի վերերկրային ուժ հանում է թագը Նաբուկկոյի գլխից: Հաջորդ վայրկյանին Աբիգաիլլեն վերցնում է թագը:

Երրորդ գործողություն. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Բանտարկյալների խմբի «Թռչիր, միտք ոսկե թևերով»-ի առաջին տան երաժշտությունն ու բառերը („Va, pensiero“)

Տեսարան առաջին. Բաբելոնի թագավորական պալատի կախովի այգիներում

Աբիգայիլը, որը իրեն թագուհի է հռչակել, բազմել է գահին: Ներկա է ծերակույտի առաջնորդը՝ որպեսզի ընդունի Ադելի մեծարանքը: Հանկարծ հայտնվում է խելագարված Նաբուկկոն: Աբիգաիլլեն խորամանկում է, որպեսզի ստանա թագավորական կնիքը, որով կարելի կլինի վավերացնել բոլոր հրեաների, ներառյալ կրոնափոխ Ֆենենայի, մահվան վճիռը: Սակայն երբ Նաբուկկոն հասկանում է այս խաբեությունը և բողոքում է Աբիգալլեի դեմ ու սպառնում վեր հանել վերջինիս ծննդյան մանրամասները, չափազանց ուշ է լինում: Նաբուկկոն փնտրում է համապատասխան փաստաթղթերը, բայց պարզվում է դրանք Աբիգայիլի մոտ են. Վերջինս խնդմնդալով պատառոտում է այդ թղթերը, այնուհետև պահակախմբին հրամայում է բանտարկել նախկին թագավորին: Նաբուկկոն խոստանում է նրան շնորհել գահը, եթե Աբիգայիլը խնայի ֆենենային: Աբիգաիլլեն ժպիտով մերժում է նրան:

Տեսարան երկրորդ: Եփրատի ափերին

Ծանրաքարշ աշխատանքից տառապագին հրեաները երազում են «գեղեցիկ և հեռավոր հայրենիքի» մասին («Թռչիր, միտք ոսկե թևերով») և աստծուց օգնության են խնդրում: Զաքարիան մի պաթետիկ Մարգարեությամբ հույս է տալիս ժողովրդին, թե Բաբելոնի սարսափելի վրեժը «...»

չորրորդ գործողություն: ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՈՒՌՔԸ

Տեսարան առաջին: Բաբելոնի թագավորական պալատի սենյակում

Նաբուկկոն արթնանում է մղձավանջային քնից և ձողոցից լսում է Ֆենենայի անունը: Նա ներխուժում է պատշգամբ և իր շղթայակապ դստերը տեսնելով՝ հուսահատ ետ է վերադառնում: Նա իզուր է փորձում լքել պալատը, միայն որպեսզի մեկ անգամ ևս համոզվի, որ բանտարկյալ է: Հետո ծնկում է և հրեաների աստծուց ողորմածություն է խնդրում: Հանկարծ բացվում է դարպասը և հայտնվում են թագավորական պահակախմբի մարդիկ: Թրերով զինված նրանք հետևում են Նաբուկկոյին, որպեսզի նրան վերադարձնեն գահը և ազատեն ֆենենային:

Տեսարան երկրորդ: Բաբելանի թագավորական պալատի կախովի այգիներում

Ֆենենան այլ հրեաների հետ բերվել է կախովի այգիների զոհասեղանի մոտ: Բելի ծերակույտի առաջնորդը զոհաբերության արարողությունն է անում, երբ Նաբուկկոն իր հետևորդների հետ գալիս է: Նա հրամայում է ոչնչացնել կուռքի արձանը: Սակայն արձանը, մինչև մեկը կհասցներ դիպչել, ընկնում է և փշրվում: Հրեաները փրկված են և Նաբուկկոն հորդորում է իր մարդկանց խոնարհվել հրեաների Յեհովա աստծո առաջ: Պարտված Աբիգայիլը թունավորում է ինքն իրեն և մեռնելուց առաջ խնդրում է իր խորթ քրոջը ներել իրեն:

Կատարողների կազմ

Այս ստեղծագործությունը մենակատարներից բացի կատարում է քառաձայն երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը: Կազմ. երկու ֆլեյտա, (2 Պիկկոլո), 2 հոբոյ, (2 անգլիական գալարափողով), 2 կլառնետ, 2 ֆագոտ, 4 գալարափող, 2 շեփոր, 3 տրոմբոն, Տուբա, Pauken, հարվածային գործիքներ, քնար, և լարայիններ (1-ին, 2-րդ ջութակներ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.