«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Caucasus.A2001306.0815.250m.jpg|մինի|300px|Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը]]
[[Պատկեր:Caucasus.A2001306.0815.250m.jpg|մինի|300px|Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը]]
'''Հայկական լեռնաշխարհ''', '''Հայկական բարձրավանդակ''' կամ '''Հայկական սարահարթ''', գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավկովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև։
'''Հայկական լեռնաշխարհ''', '''Հայկական բարձրավանդակ''' կամ '''Հայկական սարահարթ'''{{փաստ}}, գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավկովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև։{{փաստ}}


Հայկական լեռնաշխարհը, որը զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ/վ։ Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի։
Հայկական լեռնաշխարհը, որը զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ/վ։ Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի։

18:28, 15 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը

Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ կամ Հայկական սարահարթ[փա՞ստ], գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավկովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև։[փա՞ստ]

Հայկական լեռնաշխարհը, որը զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ/վ։ Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի։

Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Այն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով, միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով, անդնդախոր ձորերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է (5165 մ) ։

Սահմաններն ու գագաթները

Արևելքում սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում՝ Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում՝ Կովկասյան լեռներին, իսկ հարավում՝ Միջագետքին։ Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, ինչի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»։

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են՝ հյուսիս-արևմուտքից՝ Արևելապոնտական, հյուսիսից՝ Փոքր Կովկասի, հարավից՝ Հայկական Տավրոսի։ Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճի գոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի և Անտիպոնտոսի լեռները։

Հայկական լեռնաշխարհն արելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի։ Հայկական պարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է)՝ ձգվելով մինչև Արևմտյան Եփրատ։ Մասիսին հետևում են Սիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) և Արագածը, որը նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է (4090 մ)։

Հայկական լեռնաշխարհը համարվում է սեյսմիկ գոտի, որի պաճառով տեղի են ունենում ցնցումներ։ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11։41 րոպեին, տեղի ունեցավ ամենախոշոր երկրաշարժը, որի պաճառով մեր ժողովուրդը ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։

Ներկայումս Հայկական լեռնաշխարհը հանգած հրաբուխների տարածաշրջան է: Այստեղ է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում: Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ: Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին: Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է:

Գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր՝ Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը, Հալիսը և Գայլը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով), Ջիհունը (Միջերկրական ծով)։ Արաքս (Երասխ) գետը սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով՝ թափվում է Կասպից ծովը։ Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ՝ Արարատյան դաշտը։ Հայ ժողովուրդն Արաքսն անվանել է «Մայր գետ»։

Հայկական լեռնաշխարհի լճերն են՝

  • Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 29 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։
  • Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր։
  • Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական սարահարթի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։

Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Բուսական աշխարհը

Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները։ Ծառատեսակներն են՝ կաղնի, հաճարենի, բոխի, թխկի, հացենի, կեչի։ Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի)։ Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն։ Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։ Մրգատու ծառատեսակներն են՝ ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս և այլն։ Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը։ Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար։

Կենդանական աշխարհը

Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից՝ աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը։ Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ։ Տարածված է մեղվապահությունը։ Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքւմ գրանցված են մւֆլոնը եվ բեզւարյան այծը։

Դաշտեր և հարթավայրեր

Հայկական լեռնաշխարհը հարուստ է հացաբույսերի, թելատու և յուղատու բույսերի, այգեգործության և բանջարաբուծության համար բարենպաստ պայմաններ ունեցող բազմաթիվ հարթավայրերով ու դաշտերով: Նշանավոր դաշտերն են՝ Արարատյան, Ալաշկերտի, Բասենի, Մանազկերտի, Մշո, Շիրակի և այլն:


Աղբյուրներ

Ս. Պողոսյան, Ա. Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան «Հայոց Պատմություն»

Արտաքին հղումներ