Սուրեն Երեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Երեմյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1908[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1992[2] (84 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Բնակության վայր(եր) | Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ և Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և հայագետ |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն, Աղվանք և Հայ ժողովրդի էթնոգենեզ |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1931)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1953) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սուրեն Տիգրանի Երեմյան (ապրիլի 10, 1908[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2] - դեկտեմբերի 17, 1992[2], Երևան, Հայաստան[2]), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմաբան և քարտեզագիր[4]։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի կազմավորման և հին Հայաստանի պետական կազմավորումների պատմության հարցերին, հին և միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությանը, կովկասագիտությանը, Հայաստանի, Կովկասի և Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրությանը։ Կազմել է Հայաստանի պատմական քարտեզներ, պատմական գիտական քարտեզագրության հիմնադիրն է Հայաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Երեմյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 11-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1928 թվականին նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին նա գործուղվել է Լենինգրադ՝ ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է «Քարթլիի (Արևելյան Վրաստան) ֆեոդալական կազմավորումները մարզպանական շրջանում» թեմայով դիսերտացիանև ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այս տարիներին «ԽՍՀՄ պատմություն» բազմահատորյակի համար նա գրել է Հայաստանի և Աղվանքի ամբողջական պատմության բաժինը՝ հնագույն շրջանից մինչև XI դարը։
Լենինգրադի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետներում Սուրեն Երեմյանը դասավանդել է հայ ժողովրդի պատմություն։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Երևանի մասնաճյուղի ստեղծումից հետո Երեմյանը տեղափոխվել է Երևան։
1953 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը» թեմայով։ Նույն տարում նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ և նշանակվել պատմության ինստիտուտի տնօրեն։ 1963 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, 1965-1968 թվականներին վարել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոն։ 1964 թվականին նա ղեկավարել է պատմության ինստիտուտի միջին, իսկ 1971 թվականին՝ հին դարերի պատմության բաժինները։ Եղել է ինստիտուտի տնօրինության գիտական խորհրդատուն։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը․ եղել է խմբագրական կոլեգիայի անդամ[5][6]։
Երեմյանը և Ստալինի պահանջը
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Ի․ Ստալինը հայ պատմաբաններին ներկայացնում է երեք պահանջ, որից մեկն էլ հանդիսանում էր այն, որ նրանք պետք է նորաստեղծ Ադրբեջանի համար պատմություն ստեղծեն։ Երբ Աղասի Խանջյանը ներկայացնում է այս պահանջը, Սուրեն Երեմյանը նստած տեղից կանգնում է և հայտարարում ՝
- Ճիշտ է ասում ընկեր Ստալինը, մենք պարտավոր ենք մեր եղբայր ադրբեջանցիների համար պատմություն ստեղծել։
|
Այս հայտարարությունից հետո Երեմյանը մեկնում է Մոսկվա ու ընդգրկվում այս խնդրի շուրջ ձևավորված հանձնաժողովում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո Սուրեն Երեմյանը գրում է բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որտեղ մերժում է Աղվանք պետության և Հայաստանի միջև կապը, ինչպես նաև Աղվանքը ներկայացնում է որպես Ադրբեջանի պատմության մաս[7]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանը Մեսրոպ Մաշտոցի ժամանակ 360-440 թվականներին։ Սևակ Գ. «Մեսրոպ Մաշտոց, Հայկական գրերի ու մատենագիտության սկզբնավորումը» գրքում, 1962։
- Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի»- ի։ (Փորձ VII դարիհայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), 1963։
- Հայ ժողովրդի սննդի բնապատմական հիմունքները, 1963։
- Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIVդարերում, 1964։
- Происхождение некоторых орудий пашенного земледелия в древней Армении, 1964.
- Выдающийся ученый, этнограф, искусствовед: (К 70-летию со дня рождения С. С. Лисициан), 1964.
- Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, 1965։
- О некоторых историко-географических параллелях в "Повести временных лет" и "Истории Тарона" Иоанна Мамиконяна, Киев, 1965.
- Հայկական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդը։ Սովետական Հայաստան, 1966։
- Հայ ժողովրդի կազմավորումը։ 1966։
- Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, 1966։
- Զաքարյանների իշխանություն, 1977։
- Մեծ Հայքն ըստ VII դարի «Աշխարհացոյց» - ի, 1981։
- Մարզպանական Հայաստան։ 1981։
- Аборигены Армянского нагорья: 1981.
- Դրվատանքի արժանի գործ, Սովետական Հայաստան, 1982։
- Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, 1982.:
- Века повествуют о дружбе: (К 1500-летию города Киева): 1982.
- Капитальный труд: Шестой и седьмой тома Армянской советской энциклопедии: 1982.
- Դավիթ Անհաղթի կուլտուր-պատմական միջավայրը։ «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի մեծ փիլիսոփան» գրքում, 1983։
- Естественно-исторические основы питания армянского народа: В кн., 1983.
- Навеки с Россией: (К 200-летию к заключения Георгиевского трактата), 1983.
- Грузинское феодальное княжество Кахети в VIII-XI вв. и его взаимоотношения с Арменией: ,1983г.
- Առաջաբան։ Բաժին Ա։ Բաժին Բ։ Բաժին Դ.: «Հայ ժողովրդի պատմություն» [հատոր 8], 1984։
- Օրացույցի պատմությունից։ Երկրագունդը ըստ Անանիա Շիրակացու։ Գիտություն և տեխնիկա, 1984։
- Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Երևան, 1984[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Еремян Сурен Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1».
- ↑ «Արտաշես Հակոբջանյան․ Հայոց Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սուրեն Երեմյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱ նախագահություն, պատմության և տնտեսագիտության բաժանմունք, պատմության ինստիտուտ «Ս. Տ. Երեմյան», պատմաբանասիրական հանդես №1, 1992, էջ 255-256
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Երեմյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 546)։ |
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1992 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ քարտեզագիրներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Կովկասագետներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ