Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելևկոս Ա Նիկատոր (մ. թ. ա. 358 , Europos , Paionia Municipality , Kilkis Regional Unit , Կենտրոնական Մակեդոնիա , Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք , Հունաստան - մ. թ. ա. 281 , Lysimachia , Չանաքքալեի մարզ , Թուրքիա ), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը , Սուզիանեն , Պարսքը , ապա Բակտրիան ։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան ։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301 ) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը ։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին , զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը , բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։
Բառարաններ և հանրագիտարաններ
BAV :
ADV10092015 ·
BIBSYS :
90604316 ·
BNE :
XX900941 ·
GND :
118966669 ·
ISNI :
0000000010591044 ,
0000000387309950 ,
0000000447090146 ·
LCCN :
n87880846 ·
NLP :
a0000003204284 ·
NTA :
072760826 ·
NUKAT :
n2011006994 ·
LIBRIS :
198110 ·
VIAF :
72194159 ,
372154380890430290075 ,
891144647680587352921 ,
280226753 ,
139159474046727660443 ,
1664161211551840070000 ,
314799462 ·
WorldCat VIAF :
72194159 ,
372154380890430290075 ,
891144647680587352921 ,
280226753 ,
139159474046727660443 ,
1664161211551840070000 ,
314799462
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։