Jump to content

Սեդրակ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդրակ Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Առաքելյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1]
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 6, 1942(1942-03-06)[2][1] (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1916)[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԵղիշե Թադևոսյան[1]
Պարգևներ
ԶավակներԱռաքել Առաքելյան
Սեդրակ Առաքելյան Վիքիդարանում
 Sedrak Arakelyan Վիքիպահեստում

Սեդրակ Առաքելի Առաքելյան (դեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 6, 1942(1942-03-06)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։

Հայաստանի վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեդրակ Առաքելյանի հուշատախտակը Աբովյան 32 շենքի պատին

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Առաքելյանի արվեստը ձևավորվել է Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը։ Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները։ Գյուղական պատկերներից են՝

  • «Հաց են թխում» (1914)
  • «Ցորեն են ծեծում» (1915)
  • «Գյուղական բակ» (1927)
  • «Կալը Սևանի ափին» (1928)
  • «Աղբյուրի մոտ» (էսքիզ) (1928)[4]
  • «Աղբյուրի մոտ» (1928)

Բնապատկերներ՝

  • «Առաքելոց եկեղեցին. Սևան» (1923)
  • «Գարունը Երևանում» (1926)
  • «Աշուն. Երևանի մի անկյունում» (1926)
  • «Աշունը Երևանում» 1928
  • «Սևանա վանքերը» (1925)
  • «Սևանի ձկնորսները» (1935)[5]
  • «Փշատի քաղ» (1936)[6]
  • «Անհանգիստ լիճը. Աղկալա» (1939)[7]
  • «Քարավանը լեռներում» 1920
  • «Հին Գորիս» (1940)

Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով։ Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան։ Կարմիր ճայեր», 1926, «Փշատաքաղ», 1936)։

Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների։ Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924), Նյու Յորքի (1929), Ստոկհոլմի (1930), Փարիզի (1934) ցուցահանդեսներին։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն ընդգրկել է ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, էտյուդներ ու էսքիզներ, շուրջ 170 աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և մասնավոր հավաքածուներից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Аракелян Седрак Аракелович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Աղբյուրի մոտ», Սեդրակ Առաքելյան
  5. «Սևանի ձկնորսները», Սեդրակ Առաքելյան
  6. «Փշատի քաղ», Սեդրակ Առաքելյան
  7. «Անհանգիստ լիճը. Աղկալա», Սեդրակ Առաքելյան
  8. Սեդրակ Առաքելյան. Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Առաքելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Առաքելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 535