Սարվեպալի Ռադհակրիշնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարվեպալի Ռադհակրիշնան
տելուգու՝ సర్వేపల్లి రాధాకృష్ణన్
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1888(1888-09-05)[1][2][3][…] կամ 1888[4]
ԾննդավայրԹիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]
Մահացել էապրիլի 17, 1975(1975-04-17)[2][3][6][…]
Մահվան վայրՉեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան[7] և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՄադրասի համալսարան, Կալկաթայի համալսարան, Մադրասի քրիստոնեական քոլեջ (1906), Դելիի համալսարան և Վորհես քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, թարգմանիչ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալկաթայի համալսարան և Մայսուրի համալսարան
ԱմուսինՍիվակամու
Զբաղեցրած պաշտոններՀնդկաստանի նախագահ, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Vice-chancellor of Andhra University?
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[10]
ԵրեխաներՍարվեպալի Գոպալ
 Sarvepalli Radhakrishnan Վիքիպահեստում

Ռադհակրիշնան Սարվեպալի (Radhakrishnan, սեպտեմբերի 5, 1888(1888-09-05)[1][2][3][…] կամ 1888[4], Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] - ապրիլի 17, 1975(1975-04-17)[2][3][6][…], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Մադրասի համալսարանում։ Եղել է Մայսուրի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր (1918-1921 թվականներ), Կալկաթայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1921-1931 թվականներ), Անդհրայի (1931-1936 թվականներ) և Բենարեսի (1939-1948 թվականներ) համալսարանների փոխկանցլեր, Դելիի համալսարանի կանցլեր (1953-1962)։ Մասնակցել է հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1949-1952 թվականներին եղել է ԱՍՀՄ-ում Հնդկաստանի դեսպանը, 1952-1962 թվականներին՝ Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահը, 1962-1967 թվականներին՝ նախագահը։ 1956 և 1964 թվականներին այցելել է ՍՍՀՄ (վերջին անգամ՝ նաև Հայաստան

Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմական խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռադհակրիշնան հարել է Շուսնկուսրայի ոգով մեկնաբանած վեդանւուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոնը, միստիցիզմի փորձը։ Ըստ նրա՝ մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արևմտյան քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգային անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերություններն անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռադհակրիշնան առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկական կրոնվաիիլ, ավանդույթների վրա և կոչված է փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Religion and Society, Լ․, 1947; Eastern Religions and Western Thougth, 2 ed․, L․, 1951; Occasional Speeches and Writings, ser․ 1—3, [Delhi, 1957—62]; Индийская философия, т․ 1—2, пер․ с англ․, М․, 1956—57․
  • Аникеев Н․ П․, Философские и социологические взгляды С․ Радхакришна на, в сб․։ Современная философская и социологическая мысль стран Востока, М․, 1965; Sarvepalli Radhakrishnan․ A Study of the President of India, New Delhi, 1966․
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարվեպալի Ռադհակրիշնան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարվեպալի Ռադհակրիշնան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։