1907-1909 թվականներին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան, դասատու՝ Շուլց), 1915 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, դասատուներ՝ Վ. Կալաֆատի, Մաքսիմիլիան Շտեյնբերգ, Մ. Վիտոլ)։ Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։ Ստեղծագործության հիմնական ժանրը դաշնամուրային մանրանվագն է։ Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ։ Նրա «Արևելյան պարերը» (1910-1913) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում։ Սարգիս Բարխուդարյանի գրչին են պատկանում նաև դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-1918, 1915-1923), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932), «Նարինե» բալետը (1938, չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-1943), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945, բեմադրություն 1946, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն), երաժշտություն թատերական ներկայացումների համար (Հակոբ Պարոնյանի«Մեծապատիվ մուրացկաններ», Դերենիկ Դեմիրճյանի«Քաջ Նազար» և այլն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 320)։