Սամվել Պետրոսյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1951(1951-10-12) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976)
Ստեղծագործություն(ներ)Շառլ Ազնավուրի արձան, Սողոմոն Թեհլերյանի հուշարձան և Վահան Չերազի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Սամվել Պետրոսյան Վիքիդարանում
 Samvel Petrossian Վիքիպահեստում

Սամվել Գարեգինի Պետրոսյան (հոկտեմբերի 12, 1951(1951-10-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործական բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ստեղծագործում է մոնումենտալ, հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Պետրոսյանի գործերին բնորոշ է ազգային և արդիական ձևամտածողության ինքնատիպ համադրումը։ Արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի (1985)[1]։

2014 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է [Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ[|ՀՀ վաստակավոր նկարչի]] պատվավոր կոչում[2]։

Սամվել Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լատվիայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և արտասահմանյան այլ երկրների թանգարաններում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, մրցույթների և արժանացել մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի նկարիչների միության և Գեղարվեստի ֆոնդերում, արտասահմանում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Հայկական համառոտ հանրագիտարանի», հատոր 4, Երևան, էջ 208.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Պետրոսյան (քանդակագործ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Պետրոսյան (քանդակագործ)» հոդվածին։