Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)
| Տեսակ | հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան |
|---|---|
| Քանդակագործ | Սամվել Պետրոսյան |
| Ստեղծում | ապրիլի 22, 2015 |
| Բարձրություն | 4 մետր |
| Երկիր | |
| Բնակավայր | Մարալիկ |
| Շինության ձև | հուշարձան |
| Նյութ | բրոնզ |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան, Հայոց ցեղասպանության վերապրող, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, մարալիկցիներ, հյուրեր։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը[2]։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ Վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։
Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողություն
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը (2017 դեկտեմբեր)
