Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)
Soghomon Tehleryan Monument (1).jpg
'
Գտնվում էՀայաստան Մարալիկ
Կառուցվել է2015, ապրիլի 22
Շինության ձևըհուշարձան
Կառուցել էքանդակագործ` Սամվել Պետրոսյան
Ներկա վիճակըԿանգուն

Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան, Հայոց ցեղասպանության վերապրող, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, մարալիկցիներ, հյուրեր։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։[2]։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ Վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։

Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]