Jump to content

Ռոբերտ Քան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Քան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ (1960), Փրինսթոնի համալսարան (1962) և Փրինսթոնի համալսարան (1964)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերARPANET?[5], TCP[5] և TCP/IP[5]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, ինժեներ-էլեկտրիկ, գյուտարար և ճարտարագետ
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան

Թյուրինգի մրցանակ

[6][7]

«Վեբբի» մրցանակ կյանքի ձեռքբերումների համար

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ[8]

Հարոլդ Պենդերի մրցանակ

[9]

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Էլիզաբեթ թագուհու մրցանակ ճարտարագիտության ոլորտում

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

[10]

Ալեքսանդր Բելլի անվան ոսկե մեդալ

[11]

SIGCOMM Award?

Մարկոնիի մրցանակ

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[12]

Համացանցի փառքի սրահ

[13]

Համակարգչային պատմության թանգարանի համակրանք

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Ճապոնիայի մրցանակ

ACM-ի անդամ

[14]

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[15]

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

ACM ծրագրավորման մրցանակ

[16]
Աստուրիայի արքայազնի պարգև

IEEE Koji Kobayashi Computers and Communications Award?

[17]

Հարի Գուդի հիշատակելի մրցանակ

[18]

AAAI անդամ

[19]

James Madison Medal?

[20]
և

IEEE պատվո մեդալ

[21]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[22], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[23]
 Robert E. Kahn Վիքիպահեստում

Ռոբերտ Քան կամ Բոբ Քան (անգլ.՝ Robert Elliot Kahn, դեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), համակարգչային գիտնական և էլեկտրիկ-ճարտարագետ, գյուտարար, ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1987), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա անդամ (2015)։ Վինտ Սերֆի հետ միասին առաջին անգամ առաջարկել է փոխանցման կառավարման հաղորդակարգը՝ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP) և այ-փի հասցեները (IP, անգլ.՝ Internet Protocol Address), որի համար նրանք արժանացել են Թյուրինգի մրցանակի (2004)[24]։

Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հայտնի են որպես ինտերնետի հայրեր[25]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քանը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում[26][27][28][29][30]։ Հայրը՝ Լորենս Քանը (1910-1999), ավագ դպրոցում մատակարարման կառավարիչ է աշխատել, իսկ մայրը` Բեատրիս Պաուլինը (1914-1994), տնային տնտեսուհի էր։

1960 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում էլեկտրատեխնիկի մասնագիտություն ստանալուց հետո, կրթությունը շարունակել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ էլ ստացել է մագիստրոսական (1962) և դոկտորական աստիճանները (1964)։ Դոկտորական թեզը պաշտպանել է «Դիսկրետային և մոդուլային ազդանշանների ժամանակ առաջացած թերությունները» թեմայով[31]։ Դոկտորական կոչումը ստանալուց հետո աշխատել է Բոլտ Բերանեկ և Նյուման ընկերությունում (անգլ.՝ BBN Technologies)։ 1972 թվականին DARPA -ի[32] շրջանակներում սկսել է համագործակցել Տեղեկատվության մշակման տեխնիկական գործակալության (IPTO - Information Processing Techniques Office ) հետ ։ 1972 թվականի աշնանը Ռոբերտ Քանը Համակարգչային հաղորդակցության միջազգային խորհրդաժողովում 20 տարբեր համակարգիչներ միացնելով ցուցադրել է ARPANET (անգլ.՝ Advanced Research Projects Agency Network) համակարգչային ցանցը։ Ինչն էլ դառնալու էր «ջրբաժան իրադարձություն, որը ստիպեց մարդկանց հանկարծ գիտակցել, որ փաթեթային անցումը (անգլ.՝ packet switching) իրական տեխնոլոգիա է», և տեխնոլոգիական մեծ հեղաշրջման և ինտերնետի սկիզբ[33]։

Ռոբերտ Քանն այնուհետև օգնել է զարգացրել տարբեր համակարգիչները միացնելու TCP/IP հաղորդակարգը։ Տեղեկատվության մշակման տեխնոլոգիական գրասենյակի (IPTO անգլ.՝ Information Processing Techniques Office) տնօրեն դառնալուց հետո նա սկսել է Միացյալ Նահանգների կառավարության ռազմավարական նախաձեռնություն՝ համակարգչային հետազոտությունների և զարգացման միլիարդ դոլար ֆինանսավորում ունեցող՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երբևէ իրականացված համակարգչային հետազոտությունների և զարգացման ամենամեծ ծրագիրը։

DARPA-ում տասներեք տարի աշխատելուց հետո, Ռոբերտ Քանը 1986 թվականին հիմնադրել է Ազգային հետազոտական նախաձեռնությունների գործակալությունը (CNRI - անգլ.՝ Corporation for National Research Initiatives), իսկ 2015 թվականից ստանձնել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[34]։

SATNET (անգլ.՝ Atlantic Packet Satellite Network) արբանյակային փաթեթային ցանցի նախագծի վրա աշխատելիս Ռոբերտ Քանն առաջին անգամ առաջ քաշեց ARPANET-ում օգտագործվող նախկին NCP (անգլ.՝ Network Control Program) ցանցային հաղորդակարգը TCP հաղորդակարգով փոխարինելու գաղափարը։ TCP- ն մեծ դերակատարում է ունեցել բաց ճարտարապետության ցանցերի հիմքի ձևավորման գործում, ինչը հնարավորություն է ստեղծել, որ աշխարհի համակարգիչներն ու ցանցերը տվյալներով փոխանակվեն միմյանց հետ, անկախ նրանից, թե յուրաքանչյուր ցանցի համակարգիչ ինչ սարքավորում կամ ծրագրային ապահովում է գործածում։ Այս նպատակին հասնելու համար նախագծվեց TCP, որն օժտված լիներ հետևյալ առանձնահատկություններով.

  • ամբողջ ցանցի ոչ մեծ ենթաբաժինները՝ համակարգիչները, հնարավորություն ունենան միմյանց հետ հաղորդակցվել մասնագիտացված համակարգչի միջոցով, որը միայն փաթեթների փոխանցում է կատարում (սկզբում կոչվում էր gateway, հետագայում՝ ռոտոր)
  • սարքերից ոչ մեկի վնասվելը չպետք է ազդի ամբողջ ցանցի վրա կամ ամբողջ ցանցը չի կարող ղեկավարել մեկ սարք
  • համացանցի միջոցով ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր չափաբաժնի պետք է կարգաթիվ տրվի, որը կապահովի, որ վերջնական համակարգչին հասնելուց հետո տեղեկատվությունը ճիշտ հասկացվի և որ հայտնաբերվի տեղեկատվության փոխանցման ցանկացած կորուստ
  • աղբյուրից ընդունիչ ուղարկված ինֆորմացիան պետք է վերահսկել (ACK - անգլ.՝ Network packet) փաթեթի միջոցով, այսինքն՝ տեղեկատվություն ուղարկողը պետք է ինֆորմացիա ստանա փաթեթի տեղ հասնելու մասին (acknowledgement)
  • մի համակարգչից մյուս համակարգիչ ուղարկված ինֆորմացիայի կորստի դեպքում վերափոխանցում (Retransmission) կլինի, եթե կորուստը հայտնաբերվի սպասման ռեժիմով (timeout), որը կճանաչի, որ սպասվող հաստատումը չի ստացվել
  • ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր կտոր պետք է ուղեկցվի checksum-ի միջոցով, որը հաշվարկվում է ուղարկողի կողմից և ստուգվում է վերջնական ստացողի կողմից, որպեսզի վստահություն լինի, որ այն որևէ կերպ ճանապարհին չի վնասվել։

1973 թվականի գարնանը Ռոբերտ Քանի հետ սկսել է համագործակցել Վինտ Սերֆը, և նրանք միասին ավարտել են TCP-ի սկզբնական տարբերակը։ Հետագայում պրոտոկոլը բաժանեցին երկու առանձին մասերի՝ TCP (անգլ.՝ Transmission Control Protocol) և IP (անգլ.՝ Internet Protocol Address), որն էլ հանդիսանում է ժամանակակից ինտերնետի հիմքի մի մասը[35]։

1992 թվականին Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հիմնադրեցին Ինտերնետային ընկերություն կազմակերպությունը։

Պատվավոր աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քանը ստացել է Փրինսթոնի համալսարանի, Պավիայի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի, Մերիլենդի համալսարանի, Ջորջ Մեյսոնի համալսարանի, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի և Պիզայի համալսարանների պատվավոր աստիճաններ, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր կրթաթոշակ։

2012 թվականին նա նաև ճանաչվել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն կրթության դաշնային պետական ինստիտուտի» (անգլ.՝ ITMO: Information Technologies, Mechanics and Optics) պատվավոր բժիշկ[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://ieeexplore.ieee.org/iel5/26/23883/01093722.pdf?arnumber=1093722
  2. 2,0 2,1 http://www.britannica.com/EBchecked/topic/932776/Robert-Elliot-Kahn
  3. 3,0 3,1 http://www.nndb.com/lists/503/000063314/
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #138331251 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.computerhistory.org/collections/catalog/102657973
  6. https://amturing.acm.org/award_winners/kahn_4598637.cfm
  7. https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#140
  8. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2002-lawrence-roberts-robert-kahn-vinton-cerf-y-tim-berners-lee.html
  9. https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
  10. https://www.nationalmedals.org/laureates
  11. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/bell-rl.pdf
  12. https://www.invent.org/inductees/robert-e-kahn
  13. https://www.internethalloffame.org/inductee/robert-kahn/
  14. https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#158
  15. https://inf.ethz.ch/de/departement/auszeichnungen-und-rankings/ehrendoktoren.html
  16. https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#149
  17. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/kobayashi-rl.pdf
  18. https://www.computer.org/volunteering/awards/goode
  19. https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
  20. https://alumni.princeton.edu/our-community/awards/james-madison-medal
  21. https://corporate-awards.ieee.org/recipient/robert-kahn/
  22. Notable Names Database — 2002.
  23. https://awards.acm.org/fellows/award-recipients
  24. «Robert E Kahn - A.M. Turing Award Laureate». amturing.acm.org.
  25. CHM. «Robert Kahn — CHM Fellow Award Winner». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.[1] Արխիվացված 2015-04-03 Wayback Machine
  26. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  27. «Jew of the Week: Bob Kahn - Jew of the Week». www.jewoftheweek.net.
  28. Oral History of Robert KahnԱրխիվացված Հուլիս 7, 2010 Wayback Machine
  29. Who's who in Frontiers of Science and Technology
  30. Paid Notice: Deaths KAHN, LAWRENCE - New York Times. Nytimes.com (1999-04-30). Retrieved on 2013-07-24.
  31. Kahn, Robert E. (1964). Some problems in the sampling and modulation of signals (English).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. DARPA - անգլ.՝ Defense Advanced Research Projects Agency, ներկայիս՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության առաջադեմ հետազոտական ծրագրերի գրասենյակ
  33. Kahn, Robert E. (1990 թ․ ապրիլի 24). «CBI oral history interview with Robert E. Kahn». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  34. «CNRI Officers and Directors». CNRI. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  35. Janet, Abbate (1999). Inventing the Internet. MIT Press. էջ 130. ISBN 0-262-01172-7.
  36. 2012 Inductees Արխիվացված 2012-12-13 Wayback Machine, Internet Hall of Fame website. Last accessed April 24, 2012
  37. Вручение диплома и мантии Почетного доктора НИУ ИТМО Роберту Кану
  38. "2013 Winners Announced" Արխիվացված 2017-01-02 Wayback Machine Queen Elizabeth Prize for Engineering
  39. «Robert Kahn will receive a degree and a mantle of Honorary Doctor of Science in the University ITMO». en.ifmo.ru.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քան» հոդվածին։