Ռոբերտ Քան
Ռոբերտ Քան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1938[1][2][3] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ (1960), Փրինսթոնի համալսարան (1962) և Փրինսթոնի համալսարան (1964) |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Երկեր | ARPANET?[5], TCP[5] և TCP/IP[5] |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, գյուտարար, էլեկտրիկ-ինժեներ, գյուտարար և ճարտարագետ |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[14], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա |
![]() |
Ռոբերտ Քան կամ Բոբ Քան (անգլ.՝ Robert Elliot Kahn, դեկտեմբերի 23, 1938[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համակարգչային գիտնական և էլեկտրիկ-ճարտարագետ, գյուտարար, ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1987), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա անդամ (2015)։ Վինտ Սերֆի հետ միասին առաջին անգամ առաջարկել է փոխանցման կառավարման հաղորդակարգը՝ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP) և այ-փի հասցեները (IP, անգլ.՝ Internet Protocol Address), որի համար նրանք արժանացել են Թյուրինգի մրցանակի (2004)[15]։
Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հայտնի են որպես ինտերնետի հայրեր[16]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Քանը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում[17][18][19][20][21]։ Հայրը՝ Լորենս Քանը (1910-1999), ավագ դպրոցում մատակարարման կառավարիչ է աշխատել, իսկ մայրը` Բեատրիս Պաուլինը (1914-1994), տնային տնտեսուհի էր։
1960 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում էլեկտրատեխնիկի մասնագիտություն ստանալուց հետո, կրթությունը շարունակել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ էլ ստացել է մագիստրոսական (1962) և դոկտորական աստիճանները (1964)։ Դոկտորական թեզը պաշտպանել է «Դիսկրետային և մոդուլային ազդանշանների ժամանակ առաջացած թերությունները» թեմայով[22]։ Դոկտորական կոչումը ստանալուց հետո աշխատել է Բոլտ Բերանեկ և Նյուման ընկերությունում (անգլ.՝ BBN Technologies)։ 1972 թվականին DARPA -ի[23] շրջանակներում սկսել է համագործակցել Տեղեկատվության մշակման տեխնիկական գործակալության (IPTO - Information Processing Techniques Office ) հետ ։ 1972 թվականի աշնանը Ռոբերտ Քանը Համակարգչային հաղորդակցության միջազգային խորհրդաժողովում 20 տարբեր համակարգիչներ միացնելով ցուցադրել է ARPANET (անգլ.՝ Advanced Research Projects Agency Network) համակարգչային ցանցը։ Ինչն էլ դառնալու էր «ջրբաժան իրադարձություն, որը ստիպեց մարդկանց հանկարծ գիտակցել, որ փաթեթային անցումը (անգլ.՝ packet switching) իրական տեխնոլոգիա է», և տեխնոլոգիական մեծ հեղաշրջման և ինտերնետի սկիզբ[24]։
Ռոբերտ Քանն այնուհետև օգնել է զարգացրել տարբեր համակարգիչները միացնելու TCP/IP հաղորդակարգը։ Տեղեկատվության մշակման տեխնոլոգիական գրասենյակի (IPTO անգլ.՝ Information Processing Techniques Office) տնօրեն դառնալուց հետո նա սկսել է Միացյալ Նահանգների կառավարության ռազմավարական նախաձեռնություն՝ համակարգչային հետազոտությունների և զարգացման միլիարդ դոլար ֆինանսավորում ունեցող՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երբևէ իրականացված համակարգչային հետազոտությունների և զարգացման ամենամեծ ծրագիրը։
DARPA-ում տասներեք տարի աշխատելուց հետո, Ռոբերտ Քանը 1986 թվականին հիմնադրել է Ազգային հետազոտական նախաձեռնությունների գործակալությունը (CNRI - անգլ.՝ Corporation for National Research Initiatives), իսկ 2015 թվականից ստանձնել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[25]։
Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]
SATNET (անգլ.՝ Atlantic Packet Satellite Network) արբանյակային փաթեթային ցանցի նախագծի վրա աշխատելիս Ռոբերտ Քանն առաջին անգամ առաջ քաշեց ARPANET-ում օգտագործվող նախկին NCP (անգլ.՝ Network Control Program) ցանցային հաղորդակարգը TCP հաղորդակարգով փոխարինելու գաղափարը։ TCP- ն մեծ դերակատարում է ունեցել բաց ճարտարապետության ցանցերի հիմքի ձևավորման գործում, ինչը հնարավորություն է ստեղծել, որ աշխարհի համակարգիչներն ու ցանցերը տվյալներով փոխանակվեն միմյանց հետ, անկախ նրանից, թե յուրաքանչյուր ցանցի համակարգիչ ինչ սարքավորում կամ ծրագրային ապահովում է գործածում։ Այս նպատակին հասնելու համար նախագծվեց TCP, որն օժտված լիներ հետևյալ առանձնահատկություններով.
- ամբողջ ցանցի ոչ մեծ ենթաբաժինները՝ համակարգիչները, հնարավորություն ունենան միմյանց հետ հաղորդակցվել մասնագիտացված համակարգչի միջոցով, որը միայն փաթեթների փոխանցում է կատարում (սկզբում կոչվում էր gateway, հետագայում՝ ռոտոր)
- սարքերից ոչ մեկի վնասվելը չպետք է ազդի ամբողջ ցանցի վրա կամ ամբողջ ցանցը չի կարող ղեկավարել մեկ սարք
- համացանցի միջոցով ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր չափաբաժնի պետք է կարգաթիվ տրվի, որը կապահովի, որ վերջնական համակարգչին հասնելուց հետո տեղեկատվությունը ճիշտ հասկացվի և որ հայտնաբերվի տեղեկատվության փոխանցման ցանկացած կորուստ
- աղբյուրից ընդունիչ ուղարկված ինֆորմացիան պետք է վերահսկել (ACK - անգլ.՝ Network packet) փաթեթի միջոցով, այսինքն՝ տեղեկատվություն ուղարկողը պետք է ինֆորմացիա ստանա փաթեթի տեղ հասնելու մասին (acknowledgement)
- մի համակարգչից մյուս համակարգիչ ուղարկված ինֆորմացիայի կորստի դեպքում վերափոխանցում (Retransmission) կլինի, եթե կորուստը հայտնաբերվի սպասման ռեժիմով (timeout), որը կճանաչի, որ սպասվող հաստատումը չի ստացվել
- ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր կտոր պետք է ուղեկցվի checksum-ի միջոցով, որը հաշվարկվում է ուղարկողի կողմից և ստուգվում է վերջնական ստացողի կողմից, որպեսզի վստահություն լինի, որ այն որևէ կերպ ճանապարհին չի վնասվել։
1973 թվականի գարնանը Ռոբերտ Քանի հետ սկսել է համագործակցել Վինտ Սերֆը, և նրանք միասին ավարտել են TCP-ի սկզբնական տարբերակը։ Հետագայում պրոտոկոլը բաժանեցին երկու առանձին մասերի՝ TCP (անգլ.՝ Transmission Control Protocol) և IP (անգլ.՝ Internet Protocol Address), որն էլ հանդիսանում է ժամանակակից ինտերնետի հիմքի մի մասը[26]։
1992 թվականին Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հիմնադրեցին Ինտերնետային ընկերություն կազմակերպությունը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986 թվականին Հարի Հուդի հիշատակի մրցանակ (անգլ.՝ Harry H. Goode Memorial Award)
- 1991 թվականին ACM ծրագրային համակարգի մրցանակ (անգլ.՝ ACM Software System Award)
- 1992 թվականին EFF պիոներ մրցանակ ( անգլ.՝ EFF Pioneer Award)
- 1993 թվականին SIGCOMM մրցանակ (անգլ.՝ SIGCOMM Award)
- 1994 թվականին Մարկոնի մրցանակ (անգլ.՝ Marconi Prize)
- 1996 թվականին Համակարգչային պիոներ մրցանակ (անգլ.՝ Computer Pioneer Award)
- 1997 թվականին Տեխնոլոգիայի և նորարաության ազգային մեդալ (ԱՄՆ) (անգլ.՝ National Medal of Technology and Innovation )
- 1997 թվականին Ալեքսանդր Գրեհեմ Բելի ոսկե մեդալ (անգլ.՝ IEEE Alexander Graham Bell Medal )
- 2001 թվականին Չարլզ Ստարկ Դրեյփերի մրցանակ (անգլ.՝ Charles Stark Draper Prize)
- 2002 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակ (անգլ.՝ Princess of Asturias Awards )
- 2004 թվականին Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award)
- 2005 թվականին Ազատության նախագահական մեդալ (անգլ.՝ Presidential Medal of Freedom )
- 2005 թվականին Ճապոնական NEC ընկերության C&C մրցանակ (անգլ.՝ C&C Prize)
- 2008 թվականին Ճապոնիայի մրցանակ (անգլ.՝ Japan Prize )
- 2010 թվականին Հարոլդ Պենդերի մրցանակ (անգլ.՝ Harold Pender Award)
- 2012 թվականին Ինտերնետի փառքի սրահ (անգլ.՝ Internet Hall of Fame )[27]
- 2012 թվականին Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարան «Բարձրագույն կրթության դաշնային պետական ինստիտուտի» գիտությունների դոկտորի կոչում[28]
- 2013 թվականին Եղիսաբեթ II թագուհի ինժեներական մրցանակ (անգլ.՝ Queen Elizabeth Prize for Engineering)[29]
- 2018 թվականին Բենիամին Ֆրանկլինի մեդալ (անգլ.՝ Franklin Institute Awards):
Պատվավոր աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Քանը ստացել է Փրինսթոնի համալսարանի, Պավիայի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի, Մերիլենդի համալսարանի, Ջորջ Մեյսոնի համալսարանի, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի և Պիզայի համալսարանների պատվավոր աստիճաններ, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր կրթաթոշակ։
2012 թվականին նա նաև ճանաչվել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն կրթության դաշնային պետական ինստիտուտի» (անգլ.՝ ITMO: Information Technologies, Mechanics and Optics) պատվավոր բժիշկ[30]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://ieeexplore.ieee.org/iel5/26/23883/01093722.pdf?arnumber=1093722
- ↑ 2,0 2,1 http://www.britannica.com/EBchecked/topic/932776/Robert-Elliot-Kahn
- ↑ 3,0 3,1 http://www.nndb.com/lists/503/000063314/
- ↑ http://www.nytimes.com/2012/05/25/opinion/keep-the-internet-open.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.computerhistory.org/collections/catalog/102657973
- ↑ https://amturing.acm.org/award_winners/kahn_4598637.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#140
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2002-lawrence-roberts-robert-kahn-vinton-cerf-y-tim-berners-lee.html
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/bell-rl.pdf
- ↑ https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#158
- ↑ https://inf.ethz.ch/de/departement/auszeichnungen-und-rankings/ehrendoktoren.html
- ↑ https://awards.acm.org/award_winners/kahn_4598637#149
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «Robert E Kahn - A.M. Turing Award Laureate»։ amturing.acm.org
- ↑ CHM։ «Robert Kahn — CHM Fellow Award Winner»։ Արխիվացված է օրիգինալից April 3, 2015-ին։ Վերցված է March 30, 2015 [1] Archived 2015-04-03 at the Wayback Machine.
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-20-ին։ Վերցված է 2017-03-19
- ↑ «Jew of the Week: Bob Kahn - Jew of the Week»։ www.jewoftheweek.net
- ↑ Oral History of Robert KahnArchived July 7, 2010, at the Wayback Machine.
- ↑ Who's who in Frontiers of Science and Technology
- ↑ Paid Notice: Deaths KAHN, LAWRENCE - New York Times. Nytimes.com (1999-04-30). Retrieved on 2013-07-24.
- ↑ Kahn Robert E. (1964)։ Some problems in the sampling and modulation of signals (English)
- ↑ DARPA - անգլ.՝ Defense Advanced Research Projects Agency, ներկայիս՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության առաջադեմ հետազոտական ծրագրերի գրասենյակ
- ↑ Kahn Robert E. (1990-04-24)։ «CBI oral history interview with Robert E. Kahn»
- ↑ «CNRI Officers and Directors»։ CNRI։ Վերցված է 2009-02-25
- ↑ Janet Abbate (1999)։ Inventing the Internet։ MIT Press։ էջ 130։ ISBN 0-262-01172-7
- ↑ 2012 Inductees Archived 2012-12-13 at the Wayback Machine., Internet Hall of Fame website. Last accessed April 24, 2012
- ↑ Вручение диплома и мантии Почетного доктора НИУ ИТМО Роберту Кану
- ↑ "2013 Winners Announced" Archived 2017-01-02 at the Wayback Machine. Queen Elizabeth Prize for Engineering
- ↑ «Robert Kahn will receive a degree and a mantle of Honorary Doctor of Science in the University ITMO»։ en.ifmo.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Robert E. Kahn DBLP կայքում (անգլ.)
- Քանի կենսագրությունը IEEE-ից (անգլ.)
- Kahn, Robert E. Oral history interview with Robert E. Kahn Charles Babbage Institute, 1990
- Bio of Robert E. Kahn Archived 2008-10-11 at the Wayback Machine. Living Internet (անգլ.)
- Ռոբերտ Քան անգլ.՝ ENCYCLOPÆDIA BRITANNICA (անգլ.)
- Ռոբերտ Քանի անձնական էջ (անգլ.)
- Մրցանակները (անգլ.)
- "Morning Edition" interview (NPR) (անգլ.)
- A short history of Bob (story/slideshow) in computing, from Bob Kahn to Bob Metcalfe to Microsoft Bob and Alice & Bob (անգլ.)
- "An Evening with Robert Kahn in conversation with Ed Feigenbaum" - Requires WMV player (անգլ.)
- C-SPAN Q&A interview with Kahn, August 14, 2005 (անգլ.)
- Գերմանիայի ազգային գրադարանը Ռոբերտ Քանի մասին (անգլ.)
- Library կայքում (անգլ.)
- VIAF Ռոբերտ Քանի (անգլ.)
- Worldcat Ռոբերտ Քան (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ Քան կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Հրեաներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գյուտարարներ