Այ-փի հասցեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այ-փի (IP, անգլ.՝ Internet Protocol Address) հասցեները թվային հասցեներ են, որոնք ցանցին միացած բոլոր համակարգիչները պետք է ունենան։ Այդ հասցեները եզակի են՝ համացանցին միացած երկու համակարգիչ չեն կարող ունենալ միանման Այ-փի հասցե։ Դա էլ հասցեները դարձնում է հնարավոր դեֆիցիտային ռեսուրս։ Այ-փի հասցեների բաշխման համակարգը կազմակերպված է ստորակարգությամբ։ «Վերևում» գտնվում է համացանցում անունների շնորհման վարչությունը (անգլ.՝ Internet Assigned Numbers Authority, IANA), որը ICANN-ի դուստր կառույցն է։ IANA-ն -փի հասցեների բլոկները բաշխում է տարածաշրջանային հինգ համացանցային մատենավարությունների միջև։ Տարածաշրջանային համացանցային մատենավարություններն, իրենց հերթին, հասցեները բաժանում են ազգային ու տեղական համացանցային մատենավարությունների միջև, իսկ դրանք Այ-փի հասցեները փոխանցում են ավելի ցածր աստիճանի, համացանցային ոչ ﬔծ ծառայություններ մատուցողներին, ընկերություններին և մասնավոր անձանց[1]։

IPv4-ի որոշիչ նշանն է համարվում նրա 32-բիթային հասցեն: Յուրաքանչյուր հոստ և մարշրուտիզատոր ինտերնետում ունի IP հասցե, որը կարող է օգտագործվել ուղարկողի հասցեն և IP փաթեթների ստացողի հասցեն: Կարևոր է նշել, որ IP հասցեն իրականում կապ չունի հոստի հետ: Այն կապված է ցանցային ինտերֆեյսի հետ, ուստի երկու ցանցերի հետ կապված հոստը պետք է ունենա երկու IP հասցեներ: Սակայն, գործնականում, մեծ մասը միացված է մեկ ցանցի, հետևաբար ունեն մեկ հասցե: Մարշրուտիզատորներն ընդհակառակը, ունեն մի քանի ինտերֆեյսներ և հետևաբար մի քանի IP հասցեներ:[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յովան Կուրբալիա, «Համացանցի Կառավարում» Երևան, 2012, ISBN 978-99932-53-23-5
  2. Տանենբաուն (2018)։ Սետեվոյ ուռեվեն