Jump to content

Ռիկիդոձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկիդոձան
ճապ.՝ 百田 光浩
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1]
ԾննդավայրHongwon County, South Hamgyong Province, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1963(1963-12-15) (39 տարեկան)
Մահվան վայրAkasaka, Մինատո, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանHonmon-ji Temple Cemetery[1]
Քաղաքացիություն Ճապոնական կայսրություն,  People's Committee of North Korea,  ԿԺԴՀ և  Ճապոնիա
ԱզգությունKoreans in Japan? և Korean Japanese?
Մասնագիտությունrikishi, դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կեչ մարզիչ
ԱմուսինKeiko Tanaka?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներYoshihiro Momota? և Mitsuo Momota?
 Rikidōzan Վիքիպահեստում

Միցուխիրո Մոմոտա (ճապ.՝ 百田 光浩, ծնունդով Կիմ Շին Ռակ (կորեերեն՝ 김신락) նոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1], Hongwon County, South Hamgyong Province, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա - դեկտեմբերի 15, 1963(1963-12-15), Akasaka, Մինատո, Տոկիո, Ճապոնիա ), ավելի հայտնի որպես Ռիկիդոձան (ճապ.՝ 力道山), կորեա–ճապոնացի ըմբիշ և սումոյի մարտիկ։ Նա հայտնի է որպես «պուրորեսուի հայր» և ըմբշամարտի պատմության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Ի սկզբանե նա հայրենի Կորեայից տեղափոխվել է Ճապոնիա՝ սումո ըմբիշ դառնալու համար։ Նրան է վերագրվում ըմբշամարտը Ճապոնիա բերելու առաքելությունն այն ժամանակ, երբ Երկրորդ համաշխարհայինից հետո ճապոնացիներին անհրաժեշտ էր տեղական հերոս` ընդօրինակելու համար, և Ռիկիդոձանին հռչակվել է ազգային հերոս։

2017 թվականին նա ընդգրկվել է WWE Փառքի սրահում՝ դառնալով առաջին կորեացին և պուրորեսոյի երրորդ աստղը Անտոնիո Ինոկիից և Տացումի Ֆուջինամիից հետո։ Նա սպանվել է 1963 թվականին յակուձայի անդամի հետ փողոցային կռվի ժամանակ։

Կարիերա ըմբշամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի հուլիսին Տոկիոյի Տորի օազիս Շրայնըրս (Torii Oasis Shriners Club) ակումբը հայտարարել է հաշմանդամ երեխաների համար բարեգործական ակցիան հովանավորելու մտադրության մասին, ինչի համար նրանք կազմակերպում էին ըմբշամարտի մրցաշար։ Այս միջոցառումների հովանավորն էր Հոնոլուլուի գործարար Մո Լիպթոնը։ Մոտավորապես այս ժամանակ Ռիկիդոձանը, ըստ լուրերի, ըմբիշ դառնալու հետաքրքրություն է ցուցաբերել։ Սեպտեմբերին Հոնոլուլուում գործող mid-Pacific Promotions ընկերության ըմբշամարտի պրոմոութեր Ալ Կարասիկը հայտարարել է, որ NWA San Francisco ընկերության Ջո Մալցևիչի հետ միասին գործարք է կնքել Լիպթոնի հետ։

Կարասիկն ու Մալչևիցը վեց ըմբիշ են ուղարկել տասներկուօրյա մրցաշարի, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը։ Այս ըմբիշների թվում էին Հարոլդ Սակատան և Mid-Pacific–ի բուքեր Բոբի Բրունսը։ Երբ Բրունսը շրջագայությունից առաջ Ճապոնիայում էր, նա հրավիրել է Ռիկիդոզանին, ինչպես նաև ձյուդոիստներ Կոկիտի Էնդոյին և Յասույուկի Սակաբեին մասնակցելու այս շոուներին։ Մեկ ամիս մարզվելուց հետո, 1951 թվականի հոկտեմբերի 28-ին, Ռիկիդոձանն իր դեբյուտն է ունեցել ըմբշամարտում Ryogoku Memorial Hall-ում ՝ ոչ-ոքի խաղալով Բրունսի հետ։ Նա շարունակել է աշխատել մինչև շրջագայության ավարտը, չնայած ավելի ուշ նա ասել է, որ դա արել է մեծ դժվարությամբ, քանի որ նրան պակասում էր ըմբիշին անհրաժեշտ դիմացկունությունը[2]։

Ռիկիդոզանը լքել է Ճապոնիան 1952 թվականի փետրվարին։ Նա մեկնել է Ամերիկա հետագա ուսման և փորձ ձեռք բերելու համար։ Նա հինգ ամիս մնացել է Mid-Pacific Promotions-ում, որտեղ նրան մարզում էր Օկի Շիկինան։

Նա հաստատվել է որպես ճապոնական ըմբշամարտի ամենամեծ աստղ՝ մեկը մյուսի հետևից հաղթելով ամերիկացի ըմբիշներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ճապոնացիներին պետք էր մեկը, ով կարող էր դիմակայել ամերիկացիներին։ Այսպիսով, Ռիկիդոզանը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել Ճապոնիայում։ Նրա ամերիկացի հակառակորդներն օգնել են նրան՝ ներկայանալով որպես չարագործներ, ովքեր խարդախություն էին անում իրենց խաղերում։ Ինքը ՝ Ռիկիդոզանը, Ամերիկայում իր կարիերայի սկզբում հանդես էր գալիս որպես խարդախ, բայց հետագայում դարձավ առաջին ճապոնացի ըմբիշներից մեկը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկայում ընդունվեց որպես դրական կերպար։

NWA-ի ծանրքաշայինների միջազգային մրցաշար (1958-1963)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկիդոզանը համաշխարհային համբավ ձեռք բերեց, երբ 1958 թվականի օգոստոսի 27-ին Ճապոնիայում հաղթեց Լու Տեսզին NWA ծանրքաշային կարգի միջազգային տիտղոսի համար պայքարում։ Հետագայում նա նվաճեց NWA-ի մի քանի տիտղոսներ ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտերկրյա մրցաշարերում։ Ռիկիդոձանը նաև մարզում էր ըմբշամարտիկների, որոնց թվում էին ըմբշամարտի ապագա լեգենդներ Անտոնիո Ինոկին, Օոկի Կինտարոն և հսկա Բաբան։

Նրա հեղինակային քայլը կարատեի հարվածն էր, որն իրականում հիմնված էր սումոյի խարիտեի վրա, այլ ոչ թե իրական կարատեի։ Ռիկիդոզանը, հավանաբար, հորինել է այս հնարքը կորեական ծագում ունեցող Կարատեկա Հիդեո Նակամուրայի ընկերությունում գտնվելու ժամանակ, ով Ռիկիդոձանի ամենամոտ ընկերներից մեկն էր։ Լուրեր էին շրջանառվում, որ նա մարզել է կորեացի Մասուտացու Օյաման։

1953 թվականին Նա հիմնադրել է Japan Pro Wrestling Alliance-ը (JWA), որը Ճապոնիայում առաջին ըմբշամարտի հաղորդումն է։ Նրա առաջին խոշոր կռիվը հայտնի ձյուդոիստ Մասահիկո Կիմուրայի դեմ էր, որին Ռիկիդոզանը հրավիրել էր մրցելու որպես ըմբիշ։ Այլ հայտնի առճակատումների թվում էին 1957-58 թվականներին Թեսսի, 1962 թվականին Ֆրեդի Բլասիի և 1963 թվականին Ռազռուշիտելի հետ կռիվը։ Լրագրող Ջոն Մ.Մոլինարոյի «բոլոր ժամանակների 100 լավագույն ըմբիշները» գրքում, որը հրատարակվել է 2002 թվականին, նշվում է, որ Ռիկիդոզանի երկու հանդիպումները տեղ են գտել Ճապոնիայի բոլոր ժամանակների լավագույն մենամարտերի տասնյակում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմբշամարտում հաջողության հասնելով՝ Ռիկիդոձանը սկսել է ձեռք բերել այնպիսի գույք, ինչպիսիք են գիշերային ակումբները, հյուրանոցները, համատիրությունները։ Ռիկիդոձանի շքեղ բնակարանները, որոնք հայտնի են որպես «Ռիկիի Առանձնատուն», գտնվում են Ակասակա քաղաքում և ճանաչելի են շենքի կողքին տպված մեծ «R» տառով։ Ռիկիդոձանին նաև պատկանում էր 9 հարկանի «Ռիկի սպորտային պալատը» Տոկիոյի Շիբույայում, որը ներառում էր բիլիարդի սենյակ, բար, որը հայտնի է որպես «Ռիկի Ակումբ» և ռեստորան, որը հայտնի է որպես «Ռիկի Ռեստորան»։ Իր մահից անմիջապես առաջ Ռիկիդոձանը հող է ձեռք բերել Սագամի ծովածոցում և սկսել է աշխատել Lakeside Country Club կոչվող լայնածավալ գոլֆի խաղադաշտի ստեղծման վրա, որը պետք է ներառեր այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են հրաձգարանը, փակ սահադաշտը, հյուրանոցը և այլն։ Այնուամենայնիվ, նրա մահվան պատճառով նախագիծը մնաց անավարտ և, ի վերջո, վաճառվեց և վերածվեց Sagami Lake Resort հյուրանոցի։

Հայտնի է, որ Ռիկիդոձանը իր կյանքի ընթացքում ունեցել է բազմաթիվ ընկերուհիներ, և նա հաճախ միաժամանակ հանդիպել է բազմաթիվ կանանց հետ։ Մահվանից անմիջապես առաջ նա ամուսնացավ Կեյկո Տանակայի հետ։ Playboy շաբաթաթերթի 1984 թվականի հոդվածը մեծ ուշադրություն է գրավեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ռիկիդոձանը իրականում ծագումով Կորեայից էր, ամուսնացած էր և երեխաներ ուներ նախքան Տանակայի հետ հանդիպելը, ինչը Ճապոնիայում անթույլատրելի է համարվում։

Հանդիպումներից հետո նա հաճախ անմիջապես գնում էր «Ռիկի սպորտային պալատ» և սկսում խմել։ Հայտնի է, որ նա կատակում էր բարի անձնակազմի հետ և ասում. «աշխատանքն այսօր սարսափելի էր»,այն դեպքում նա արյան մեջ էր կամ դեմքին մեծ սպի[3]։

Ռիկիդոզանը ազատ ժամանակն անցկացնում էր որս անելով և ասում են, որ իր մահվան պահին մի քանի որսորդական հրացաններ է ունեցել։ Նրա ինքնակենսագիրը նաև պնդում էր, որ Ռիկիդոձանը ստիպել է իր կնոջը զենք կրել ուր էլ որ նա գնա։

Ռիկիդոձանի մահից հետո դերասան Իկուրո Օցուջին իր կյանքի վերջին տարիներին ապրել է «Ռիկիի Առանձնատանը»։

Ռիկիդոձանի մահից հետո նրա որդին՝ Միցուո Մոմոտան, ասաց, որ չնայած հայրը մեծ քանակությամբ գույք ուներ, նա նաև շատ պարտքեր ուներ, և նրա անշարժ գույքի հարկը կազմում էր մինչև 20,000,000 իեն (180,000 ԱՄՆ դոլար), Քանի որ Ռիկիդոձանը միլիոնավոր իեն էր պարտք չվճարված հարկերի համար։

Շնորհիվ այն փառքի, որը նա ձեռք բերեց իր ըմբշամարտի կարիերայից, Ռիկիդոձանը հայտնի անձնավորություն էր Ճապոնիայում և հաճախ քննարկվում էր հաղորդումներում և ամսագրերում։ Չնայած ազգային հերոսի կերպարին ՝ Նա կռվարարի համբավ ուներ, հատկապես իր կարիերայի վերջին տարիներին։ Ֆիզիկական առողջության վատթարացման պատճառով Ռիկիդոձանը 1960-ականների սկզբին սկսեց չարաշահել ցավազրկողները և խթանիչներ էր ընդունում իր խաղերից առաջ և հետո։

Երբ Ռիկիդոձանը լավ տրամադրություն ուներ, նա բարի անձնակազմին թողնում էր մինչև 10,000 իեն թեյավճար, բայց երբ նա վատ տրամադրություն ուներ, բարում կռիվներն ու բռնությունները գրեթե ամենօրյա իրադարձություն էին։ Նա կռվում էր հակառակորդների հետ, իսկ հետո երևում էր, թե ինչպես խմելուց հետո շփվում է նրանց հետ ընդամենը մի քանի ժամ անց։ Մի անգամ Ռիկիդոձանը բարում էր Ռոբերտո Բարբոնի հետ, որը կուբացի բեյսբոլիստ էր Hankyu Braves-ից, ով հարբած էր և սկսեց վիրավորել Ռիկիդոզանին՝ ըմբշամարտը կեղծ անվանելով։ Ռիկիդոձանը ագրեսիվ է դարձել ՝ սպառնալով բռնությամբ և ներողություն պահանջելով, ինչին Բարբոնը համաձայնել է[3]։

1963 թվականի դեկտեմբերի 8-ին Ռիկիդոձանը գիշերային ակումբում տեղի ունեցած վեճից հետո դանակով մեկ հարված է ստացել Յակուձայի անդամ Կացուսի Մուրատից։ Ռիկիդոզանը պնդել է, որ Մուրատը ոտքը դրել է իր կոշիկի վրա և ներողություն է պահանջել։ Մուրատան հրաժարվել է, և նրանք սկսել են վիճել, ինչը հանգեցրել է նրան, որ Ռիկիդոզանը հարվածել է Մուրատի դեմքին՝ նրան գցելով պատին։ Այնուհետև Ռիկիդոձանը հարձակվել է Մուրատի վրա և շարունակել հարվածել նրան, մինչև Մուրատը դանակով հարվածել է Ռիկիդոձանի ստամոքսին։ Երկուսն էլ անմիջապես փախել են դեպքի վայրից, իսկ Ռիկիդոզանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկը վերքը լուրջ չի ճանաչել, սակայն Ռիկիդոձանին խորհուրդ է տվել վիրահատվել։ Վիրահատությունը հաջող է անցել, և նա վերադարձել է տուն, բայց հակառակ բժշկի ցուցումներին, նույն օրը սկսել է ուտել և խմել ՝ իր օգնականին ուղարկելով խանութ ՝ սուշի և սակե գնելու։ Մեծ քանակով խմելու պատճառով Ռիկիդոձանի իր վիճակը վատթարացել է և մեկ շաբաթ անց երկրորդ վիրահատության կարիք ունեցավ, բայց զարգացել է պերիտոնիտ, որից էլ մահավել է 1963 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 21:50-ին: Նա 39 տարեկան էր[4][5][6]։

Ռիկիդոձանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963 թվականի դեկտեմբերի 20-ին Տոկիոյի Իկեգամի Հոնմոնդջի տաճարում[7][8]։ Ներկաների թվում էին Ռիկիդոզանի աշակերտները՝ Անտոնիո Ինոկին, հսկա Բաբան և Կինտարո Օկին, ինչպես նաև տարբեր հակառակորդներ, որոնց հետ նա հանդիպել է իր կարիերայի ընթացքում։

Կացուսի Մուրատը մեղավոր է ճանաչվել չկանխամտածված սպանության մեջ 1964 թվականի հոկտեմբերին և ութ տարի անցկացրել բանտում, որից հետո ազատ է արձակվել 1972 թվականին։ Մուրատն ազատ արձակվելուց հետո ամեն տարի դեկտեմբերի 15-ին այցելում էր Ռիկիդոձանի գերեզմանը։ Նա նաև ամեն տարի զանգահարում էր Ռիկիդոձանի որդիներին և ներողություն խնդրում։ Ազատ արձակվելուց հետո Մուրատը դարձավ յակուզայի բարձրաստիճան անդամ։ Մուրատն մահացել է 2013 թվականի ապրիլի 9-ին բնական պատճառներով[9]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկիդոձանը հետմահու դարձավ Wrestling Observer Newsletter-ի Փառքի սրահի առաջին անդամներից մեկը 1996 թվականին, իսկ 2006 թվականին հետմահու ընդունվեց ըմբշամարտի Փառքի սրահ և թանգարան, ինչպես նաև 2017 թվականին WWE Փառքի սրահի ժառանգություն։ 2002 թվականին Ռիկիդոձանը ճանաչվեց բոլոր ժամանակների

3-րդ մեծագույն ըմբիշը Ռիկ Ֆլերից և Լու Տեսզից հետո «բոլոր ժամանակների 100 ըմբիշներ» հոդվածում, որը գրվել է Ջոն Մոլինարոյի կողմից՝ Դեյվ Մելտցերի և Ջեֆ Մարեկի խմբագրությամբ ։

2004 թվականին Էկրան բարձրացավ հարավկորեա-Ճապոնական «Ռիկիդոձան» ֆիլմը (ռեժ. Song He Song): Ֆիլմը հիմնված է Ռիկիդոձանի կյանքի և կարիերայի վրա, գլխավոր դերը կատարել է Սոլո Քեն-Գյուն[10]։

Ծանուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. Yamaguchi, Haruo; Miyamoto, Koji; Teal, Scott The Great Pro Wrestling Venues, Volume 4: Japan: The Rikidozan Years. — 2019. — ISBN 978-1-940391-26-7
  3. 3,0 3,1 将棋ペンクラブログ (2013 թ․ մայիսի 7). «剱持松二四段(当時)と力道山アマ三段». 将棋ペンクラブログ (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  4. «父・力道山の死から51年…百田光雄<1>». YOMIURI ONLINE(読売新聞). 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  5. Imgur. «Imgur». Imgur. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  6. «二宮清純「戦後の英雄・力道山はなぜ死んだのか!?」(二宮 清純)». 現代ビジネス. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  7. «第103回 力道山(その四)総費用1億円の結婚式を挙げ、新婚旅行は1ヵ月。豪奢な幸福の後に……(福田 和也)». 現代ビジネス. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  8. «第四話 プロレスの殿堂・リキパレス(9)». www.interq.or.jp. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  9. «Yakuza who stabbed famed wrestler Rikidozan dies in Tokyo». 2013 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  10. «"I Reflected on Myself in Rikidozan"». www.donga.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկիդոձան» հոդվածին։