Ռաֆալ Օլբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆալ Օլբինսկի
Rafał Olbiński
Ծնվել էփետրվարի 21, 1943(1943-02-21)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԿելցե, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան[2]
ԿրթությունՎարշավայի տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, դիզայներ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ[3], գեղարվեստական ​​կրթություն[3], գրաֆիկա[3], իլյուստրացիա[3], դիզայն[3] և պլակատ[3]
Պարգևներ
«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Կայքpatinae.com/artists/rafal-olbinski
 Rafał Olbiński Վիքիպահեստում

Ռաֆալ Օլբինսկի (լեհ.՝ Rafał Olbiński, փետրվարի 21, 1943(1943-02-21)[1], Կելցե, Լեհաստան), լեհ նկարազարդող։ Ծնվել է Լեհաստանում, սակայն իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ 1969 թվականին ավարտել է Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը[4]։ Այժմ դասավանդում է Նյու Յորք Տեսողական արվեստի դպրոցում։

Օլբինսկու պաստառը Բանգկոկի` Համաշխարհային ֆիլմի 4-րդ փառատոնի շրջանակներում, Թաիլանդ, 2006
Օլբինսկու մեկ այլ պաստառ նույն փառատոնի շրջանակներում

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Օլբինսկին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ներկայանում է որպես նկարազարդող և դիզայներ։ Օլբինսիկու աշխատանքները նման են բելգիացի հայտնի նկարիչ Ռենե Մագրիտի աշխատանքներին։ Նկարելու իր մոտեցումը Օլբինսկին բնութագրում է որպես «պոետիկ սյուրռեալիզմ»։ Նա նշում է, որ իրեն բոլորն էլ ոգեշնչում են, հատկապես Սոլ Սթեյնբերգը, Միլթոն Գլեյզերը, Մարշալ Արիզմենը և Բրեթ Հոլանդը[4]։

Ռաֆալ Օլբինսկու աշխատանքները ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտում, Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) , Պաստառների թանգարանում (Վարշավա) և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների այլ թանգարաններում։

1992 թվականին Օլբինսկին սերտ համագործակցություն է սկսում Շերի և Քենեթ Նահանների հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք ակտիվորեն տարածում են Օլբինսկու նկարները աշխարհով մեկ։

1996 թվականին ԱՄՆ տեղեկատվական գործակալությունը նրան հանձնարարում է պաստառ նկարել Երկրի օրվա 25-րդ տոնակատարության համար։ 2002-2010 թվականներին Օլբինսկու նկարները ներառվում են «Մեծ տիեզերք» նախագծում` որպես Երկրի օրվա տոնակատարության խորհրդանիշ։

1999 թվականին «444» Պատկերասրահի հանձնարարությամբ Օլբինսկին նկարում է Սան Ֆրանցիսկոյի սյուրռեալիստական պատկերը[5]։

2001 թվականին «Արվեստը դարասկզբին» խորագրի ներքո Ուիլի-Բրենթ տանը (Բեռլին) ներկայացվում են Օլբինսկու աշխատանքները։

2002 թվականին Օլբինսկին զբաղվում է Ֆիլադելֆիայի Օպերայում ներկայացվելիք Մոցարտի «Դոն Ժուան» ներկայացման ձևավորմամբ։ Նա մեծ գովասանքի է արժանանում Նյու Յորք Թայմսի քննադատների կողմից։ Նույն թվականին Օլբինսկու աշխատանքները ներկայացվում են «Բարոյական նպատակով արվեստ» ցուցահանդեսի շրջանակներում։

Օլբինսկին ստեղծում է բարոյական արժեքների թեմայով մի շարք նկարներ, որոնք հերթականությամբ հայտնվում են գերմանական լրատվական ամսագիր Սթերնում։

2009 թվականին «Հին արժեքների նոր երազները» խորագրով Օլբինսկին մեծ ցուցահանդես է կազմակերպում Ջուլ Քոլինս Սմիթ թանգարանում (Օբերն)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գեղարվեստական նվաճումների համար Օլբինսկին ստացել է ավելի քան 150 մրցանակ։ 1994 թվականին նա ստացել է Համաշխարհային Օսկար աշխարհի ամենահիշարժան պաստառի համար։ Լեհաստանի Հանրապետության նախագահը Օլբինսկուն շնորհել է «Գլորիա Արտիս» ոսկե մեդալը` արվեստի ոլորտում ամենաարժեքավոր մրցանակը։

1994 թվականին Լոնդոնում Օլբինսկին պարգևատրվել է որպես լավագույն նկարազարդիչ։

1996 թվականին Օլբինսկու նկարներց մեկը ճանաչվել է լավագույնը «Նկարազարդողների հասարակության ամենամյա ցուցահանդեսի» շրջանակներում, և նրան շնորհվել է «Սթիվեն Դոհանոսի» մրցանակ։

2002 թվականի հուլիսին իտալական Ֆոնդի քաղաքում Օլբինսկուն տրվում է «Ջուլիա աստվածուհու» մրցանակ նրա` ժամանակակակից արվեստի ոլորտում կատարած ներդրումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Web umenia (словацк.)
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Souter, Nick and Tessa (2012). The Illustration Handbook: A guide to the world's greatest illustrators. Oceana. էջեր 285. ISBN 9781845734732.
  5. Brown, Joe (28 November 1999). Helping Out With a Surreal San Francisco / A gallery owner who knows what tough times are all about gives proceeds from a painting to the Chronicle Season of Sharing Fund. San Francisco Chronicle.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Օլբինսկի» հոդվածին։