Ռաֆալ Օլբինսկի
Ծնվել է | փետրվարի 21, 1943[1] (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կելցե, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վարշավայի տեխնոլոգիական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, դիզայներ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[2], գեղարվեստական կրթություն[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2], դիզայն[2] և պլակատ[2] |
Պարգևներ | |
Կայք | patinae.com/artists/rafal-olbinski |
![]() |
Ռաֆալ Օլբինսկի (լեհ.՝ Rafał Olbiński, փետրվարի 21, 1943[1], Կելցե, Լեհաստան), լեհ նկարազարդող։ Ծնվել է Լեհաստանում, սակայն իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ 1969 թվականին ավարտել է Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը[3]։ Այժմ դասավանդում է Նյու Յորք Տեսողական արվեստի դպրոցում։


Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Օլբինսկին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ներկայանում է որպես նկարազարդող և դիզայներ։ Օլբինսիկու աշխատանքները նման են բելգիացի հայտնի նկարիչ Ռենե Մագրիտի աշխատանքներին։ Նկարելու իր մոտեցումը Օլբինսկին բնութագրում է որպես «պոետիկ սյուրռեալիզմ»։ Նա նշում է, որ իրեն բոլորն էլ ոգեշնչում են, հատկապես Սոլ Սթեյնբերգը, Միլթոն Գլեյզերը, Մարշալ Արիզմենը և Բրեթ Հոլանդը[3]։
Ռաֆալ Օլբինսկու աշխատանքները ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտում, Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) , Պաստառների թանգարանում (Վարշավա) և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների այլ թանգարաններում։
1992 թվականին Օլբինսկին սերտ համագործակցություն է սկսում Շերի և Քենեթ Նահանների հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք ակտիվորեն տարածում են Օլբինսկու նկարները աշխարհով մեկ։
1996 թվականին ԱՄՆ տեղեկատվական գործակալությունը նրան հանձնարարում է պաստառ նկարել Երկրի օրվա 25-րդ տոնակատարության համար։ 2002-2010 թվականներին Օլբինսկու նկարները ներառվում են «Մեծ տիեզերք» նախագծում` որպես Երկրի օրվա տոնակատարության խորհրդանիշ։
1999 թվականին «444» Պատկերասրահի հանձնարարությամբ Օլբինսկին նկարում է Սան Ֆրանցիսկոյի սյուրռեալիստական պատկերը[4]։
2001 թվականին «Արվեստը դարասկզբին» խորագրի ներքո Ուիլի-Բրենթ տանը (Բեռլին) ներկայացվում են Օլբինսկու աշխատանքները։
2002 թվականին Օլբինսկին զբաղվում է Ֆիլադելֆիայի Օպերայում ներկայացվելիք Մոցարտի «Դոն Ժուան» ներկայացման ձևավորմամբ։ Նա մեծ գովասանքի է արժանանում Նյու Յորք Թայմսի քննադատների կողմից։ Նույն թվականին Օլբինսկու աշխատանքները ներկայացվում են «Բարոյական նպատակով արվեստ» ցուցահանդեսի շրջանակներում։
Օլբինսկին ստեղծում է բարոյական արժեքների թեմայով մի շարք նկարներ, որոնք հերթականությամբ հայտնվում են գերմանական լրատվական ամսագիր Սթերնում։
2009 թվականին «Հին արժեքների նոր երազները» խորագրով Օլբինսկին մեծ ցուցահանդես է կազմակերպում Ջուլ Քոլինս Սմիթ թանգարանում (Օբերն)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գեղարվեստական նվաճումների համար Օլբինսկին ստացել է ավելի քան 150 մրցանակ։ 1994 թվականին նա ստացել է Համաշխարհային Օսկար աշխարհի ամենահիշարժան պաստառի համար։ Լեհաստանի Հանրապետության նախագահը Օլբինսկուն շնորհել է «Գլորիա Արտիս» ոսկե մեդալը` արվեստի ոլորտում ամենաարժեքավոր մրցանակը։
1994 թվականին Լոնդոնում Օլբինսկին պարգևատրվել է որպես լավագույն նկարազարդիչ։
1996 թվականին Օլբինսկու նկարներց մեկը ճանաչվել է լավագույնը «Նկարազարդողների հասարակության ամենամյա ցուցահանդեսի» շրջանակներում, և նրան շնորհվել է «Սթիվեն Դոհանոսի» մրցանակ։
2002 թվականի հուլիսին իտալական Ֆոնդի քաղաքում Օլբինսկուն տրվում է «Ջուլիա աստվածուհու» մրցանակ նրա` ժամանակակակից արվեստի ոլորտում կատարած ներդրումների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Web umenia (словацк.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Souter, Nick and Tessa (2012). The Illustration Handbook: A guide to the world's greatest illustrators. Oceana. էջեր 285. ISBN 9781845734732.
- ↑ Brown, Joe (28 November 1999). Helping Out With a Surreal San Francisco / A gallery owner who knows what tough times are all about gives proceeds from a painting to the Chronicle Season of Sharing Fund. San Francisco Chronicle.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Օլբինսկի» հոդվածին։ |
|