Jump to content

Ռայան Լոխտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Լոխտե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Ryan Steven Lochte
Մականուն(ներ)՝The Lochtenator[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 3, 1984(1984-08-03)[2][3] (40 տարեկան)
Ծննդավայր՝Ռոչեստեր, Մոնրո շրջան, Նյու Յորք
Ակումբ՝Florida Gators swimming and diving?
Հասակ՝188 սանտիմետր
Քաշ՝88 կիլոգրամ
2008 թվականի օլիմպիական խաղերի մեդալակիրները․.ձախից՝ Ռայան Լոխտե, Մայքլ Ֆելփս, Լասլո Չե ։

Ռայան Սթիվեն Լոխտե (անգլերեն՝ Ryan Steven Lochte․ օգոստոսի 3, 1984(1984-08-03)[2][3], Ռոչեստեր, Մոնրո շրջան, Նյու Յորք), ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի տասներկուակի մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայանի ծնողները լողի մարզիչներ էին։ Նա 8 տարեկանից հաճախել է լողի պարապմունքների։ Մարզվել է Ֆլորիդայի համալսարանի Daytona Beach Speed Swimming-ում գործող խմբակում։ Մասնագիտացել է թիկնալողում, ազատ և համալիր լողաոճերում։

2010 և 2011 թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի և աշխարհի լավագույն լողորդ՝ ընդհատելով Մայքլ Ֆելփսի հաղթական ընթացքը։

2011 թվականի հուլիսի 28-ին՝ Շանհայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, դարձել է առաջին լողորդը, ով պոլիուրեթանային կոստյումների օգտագործման արգելքի վերաբերյալ FINA-ի որոշման գործադրումից հետո գերազանցել է համաշխարհային ռեկորդը 200 մ համալիր լողում՝ 50 մետր երկարությամբ լողավազանում ցույց տալով 1:54.00 րոպե արդյունք։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում Ռայանը իր թիմակիցների հետ ոսկե մեդալ է նվաճել 4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալողում[4]։ Անհատապես հանդես է եկել 200 մ համալիր լողի մրցումներում և եզրափակիչ փուլում ցույց տալով 1:57,47 րոպե ժամանակ՝ գրավել հինգերորդ տեղը[4]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադան Ամսաթիվը Մրցաձևը Արդյունքը Գրաված տեղը
Աթենք 2004 17 օգոստոսի 2004 4 x 200 մ ազատ ոճով 7:07,33 րոպե
Աթենք 2004 19 օգոստոսի 2004 200 մ համալիր ոճով 1:58,78 րոպե
Պեկին 2008 10 օգոստոսի 2008 400 մ համալիր ոճով 4:08,09 րոպե
Պեկին 2008 13 օգոստոսի 2008 4 x 200 մ ազատ ոճով 6:58,56 րոպե
Պեկին 2008 15 օգոստոսի 2008 200 մ թիկնալող 1:53,94 րոպե
Պեկին 2008 15 օգոստոսի 2008 200 մ համալիր ոճով 1:56,53 րոպե
Լոնդոն 2012 28 հուլիսի 2012 400 մ համալիր ոճով 4:05,18 րոպե
Լոնդոն 2012 29 հուլիսի 2012 4 x 100 մ ազատ ոճով 3:10,38 րոպե
Լոնդոն 2012 31 հուլիսի 2012 4 x 200 մ ազատ ոճով 6:59,70 րոպե
Լոնդոն 2012 2 օգոստոսի 2012 200 մ համալիր ոճով 1:54,90 րոպե
Լոնդոն 2012 2 օգոստոսի 2012 200 մ թիկնալող 1:53,94 րոպե
Ռիո դե Ժանեյրո 2016 9 օգոստոսի 2016 4 x 200 մ ազատ ոճով 7:00,66 րոպե

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 Մոնրեալ - (200 մ թիկնալող)
  • 2005 Մոնրեալ - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2005 Մոնրեալ - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2007 Մելբուրն - (100 մ թիկնալող)
  • 2007 Մելբուրն - (200 մ թիկնալող)
  • 2007 Մելբուրն - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2007 Մելբուրն - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2007 Մելբուրն - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (4 x 100 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2009 Հռոմ - (200 մ թիկնալող)
  • 2009 Հռոմ - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2011 Շանհայ - (200 մ ազատ ոճ)
  • 2011 Շանհայ - (200 մ անհատական, համալիր ոճ) (աշխարհի ռեկորդ սահմանելով)
  • 2011 Շանհայ - (200 մ թիկնալող)
  • 2011 Շանհայ - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2011 Շանհայ - (4 x 200 մ ազատ ոճով)
  • 2011 Շանհայ - (4 x 100 մ ազատ ոճով)
  • 2013 Բարսելոնա - (4 x 100 մ ազատ ոճով)
  • 2013 Բարսելոնա - (200 մ թիկնալող)
  • 2013 Բարսելոնա - (4 x 200 մ ազատ ոճով)

Աշխարհի առաջնություններ (25 մ երկարությամբ լողավազան)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 Ինդիանապոլիս - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2004 Ինդիանապոլիս - (200 մ, համալիր ոճով)
  • 2004 Ինդիանապոլիս - (200 մ ազատ ոճով)
  • 2006 Շանհայ - (200 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (400 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (200 մ, թիկնալող)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (100 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (200 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (400 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (200 մ, թիկնալող)
  • 2008 Մանչեսթեր - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (200 մ, ազատ ոճով)
  • 2010 Դուբայ - (200 մ, թիկնալող)
  • 2010 Դուբայ - (200 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (400 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (100 մ, բատերֆլայ)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (100 մ, համալիր ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, համալիր ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, թիկնալող)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)

Համաշխարհային ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվը Մրցավայրը Լողավազանը Մրցաձևը Արդյունքը Կարգավիճակը
7 ապրիլի 2006 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայ 25-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:53.31 րոպե մինչև 18 նոյեմբերի 2007

Բրազիլիա Բրազիլիա, Տիագու Պերեյրա
9 ապրիլի 2006 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայ 25-մետրանոց 100 մ թիկնալող 49.99 վրկ․ մինչև 11 նոյեմբերի 2008

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Փիթեր Մարշալ
9 ապրիլի 2006 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայ 25-մետրանոց 200 մ թիկնալող 1:49.05 րոպե մինչև 13 ապրիլի 2008

Ավստրիա Ավստրիա, Մարկուս Ռոգան
30 մարտի 2007 Ավստրալիա Ավստրալիա Մելբուռն 50-մետրանոց 200 մ թիկնալող 1:54.32 րոպե մինչև 15 օգոստոսի 2008
11 ապրիլի 2008 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մանչեստր 25-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:51.56 րոպե մինչև 15 նոյեմբերի 2009

Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն, Դարիան Թաունսենդ
12 ապրիլի 2008 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մանչեստր 25-մետրանոց 100 մ համալիր ոճով 51.25 վրկ․ մինչև 13 ապրիլի 2008
13 ապրիլի 2008 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մանչեստր 25-մետրանոց 100 մ համալիր ոճով 51.15 վրկ․ մինչև 14 նոյեմբերի 2009

Ռուսաստան Ռուսաստան, Սերգեյ Ֆիզիկով
15 օգոստոսի 2008 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին 50-մետրանոց 200 մ թիկնալող 1:53.94 րոպե մինչև 11 հուլիսի 2009

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Աարոն Փիրսոլ
30 հուլիսի 2009 Իտալիա Իտալիա Հռոմ 50-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:54.10 րոպե մինչև 28 հուլիսի 2011
16 դեկտեմբերի 2010 ԱՄԷ ԱՄԷ Դուբայ 25-մետրանոց 400 մ համալիր ոճով 3:55.50 րոպե մինչև 20 դեկտեմբերի 2019

Ճապոնիա Ճապոնիա, Դաիյա Սետո
17 դեկտեմբերի 2010 ԱՄԷ ԱՄԷ Դուբայ 25-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:50.08 րոպե մինչև 14 դեկտեմբերի 2012
28 հուլիսի 2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայ 50-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:54.00 րոպե Դեռ չի գերազանցվել։
14 դեկտեմբերի 2012 Թուրքիա Թուրքիա Ստամբուլ 25-մետրանոց 200 մ համալիր ոճով 1:49.63 րոպե Դեռ չի գերազանցվել։
15 դեկտեմբերի 2012 Թուրքիա Թուրքիա Ստամբուլ 25-մետրանոց 100 մ համալիր ոճով 50.71 վրկ․ մինչև 7 դեկտեմբերի 2014

Գերմանիա Գերմանիա, Մարկուս Դայբլեր
  • 2010, 2011 թթ․ հռչակվել է աշխարհի լավագույն լողորդ։
  • 2010, 2011 թթ․ հռչակվել է ԱՄՆ-ի լավագույն լողորդ։

Սպորտից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայանը հայտնվել է 90210 հեռուստասերիալի դրվագներից մեկում[5]։

2013 թվականի ապրիլին E! Entertainment / Ժամանց հեռուստաընկերությունը ներկայացրել է վեց դրվագից բաղկացած Ինչ կանի Ռայան Լոխտեն ( անգլերեն։ What Would Ryan Lochte Do? ) սերիալը, որտեղ գլխավոր դերը կատարել է անվանի մարզիկը՝ մարմնավորելով իր իսկ կերպարը[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայանի կինը մոդել Քայլա Ռեյդն է[7]։ Ամուսնական զույգն ունի մեկական որդի (ծնված 2017 թվականի հունիսի 8-ին) և դուստր (ծնված 2019 թվականի հունիսի 17-ին)[8]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Sylwetka na stronie sports-reference.com». sports-reference.com (անգլերեն).
  • «Sylwetka na stronie swimrankings.net». swimrankings.net (անգլերեն).
  • «Oficjalna strona». swimrankings.net (անգլերեն).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Hollar S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 «Rio 2016 - 200 m stylem zmiennym mężczyzn (finał) - wyniki» (PDF). 2016-08-11 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  5. «Ryan Lochte Dives Into '90210' Guest Gig». hollywoodreporter.com (անգլերեն).
  6. «Słynny pływak Lochte bohaterem reality-show». interia.pl (անգլերեն).
  7. Chiu, Melody (2018 թ․ սեպտեմբերի 9). «Ryan Lochte Is Married! Olympic Swimmer Weds Kayla Rae Reid (Again!) in Lavish Outdoor Ceremony» (անգլերեն).
  8. Juneau, Jen (2019 թ․ հունիսի 17). «Ryan Lochte and Wife Kayla Rae Reid Welcome Daughter Liv Rae: 'She Is Perfect'» (անգլերեն).