Jump to content

Ռազմական բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի յոթ հիմնական «ռազմական բյուջեները» 2011 թվականին.
Գլխավր տեղեկատու՝ SIPRI Yearbook 2012.
«Ռազմական ծախսեր» 2008 թվական։ Որքան մուգ է, այնքան մեծ է «ռազմական] ծախսերի» մասնաբաժինը ՀՆԱ-ում
«Ռազմական ծախսեր» 2005 թվական

Ռազմական բյուջե կամ պաշտպանության բյուջե, պետության ծախսեր, որոնք նախատեսված են պետության զինված ուժերը պահպանելու և նորացնելու համար։

Նախկինում ռազմական բյուջեն ներառում էր կառավարության ծախսերը միայն ցամաքային ուժերի համար, իսկ նավատորմի համար նախատեսված էր ծովային բյուջեն։

Պետության ռազմական բյուջեն հաճախ արտացոլում է այն սպառնալիքների մակարդակը, որին, իրենց իշխանությունների կարծիքով, ենթարկվում է պետության անվտանգությունը։ Բյուջեի չափը բնութագրում է նաև պետության կողմից ռազմական գործողություններ ֆինանսավորելու կարողությունը, ինչն ուղղակիորեն կախված է պետության տնտեսության չափից, կառավարության և պետության բնակչության նախընտրությունից։ Սովորաբար, ռազմական բյուջեն չի ներառում վետերանների և իրավապահ մարմինների վերականգնման ծախսերը։

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ աշխարհում ռազմական ծախսերը 2011 թվականին կազմել են 1,74 տրիլիոն ԱՄՆ դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2,5%-ը)։

Ռազմական բյուջեներ 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ Պետություն Ծախսեր
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 684,6
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 181,1
3 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 78,4
4 Ռուսաստան Ռուսաստան 61,1
5 Հնդկաստան Հնդկաստան 60,5
6 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 54,8
7 Ֆրանսիա Ֆրանսիա 52,3
8 Ճապոնիա Ճապոնիա 48,5
9 Գերմանիա Գերմանիա 48,5
10 Հարավային Կորեա Հարավային Կորեա 39,8

Ռազմական բյուջեներ 2011, տեղեկատու՝ SIPRI

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ Երկիր Ռազմական բյուջե ($ մլրդ.) Համաշխարհային մասնաբաժին
Ընդհանուր աշխարհւմ 1 739 100%
1 {{{2}}} ԱՄՆ 711 40,9 %
2 {{{2}}} Չինաստան 138 7,9 %
3 {{{2}}} Ռուսաստան 70,2 4,0 %
5 {{{2}}} Ֆրանսիա 64,6 3,7 %
6 {{{2}}} Ճապոնիա 60,8 3,5 %
4 {{{2}}} Մեծ Բրիտանիա 60,3 3,5 %
7 {{{2}}} Հնդկաստան 49,6 2,9 %
8 {{{2}}} Սաւդյան Արաբիա 48,5 2,8 %
9 {{{2}}} Գերմանիա 48,1 2,8 %
10 {{{2}}} Բրազիլիա 36,9 2,1 %

Պատմական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականի ռազմական ծախսերի համեմատական աղյուսակ
Պետություն Տարեկան ծախս ցամաքային զորքերի համար Մեկ շնչի հաշվով
Ավստրո-Հունգարիա 169 469 000 3,81
Անգլիա 229 515 000 5,76
Գերմանիա 290 955 000 5,57
Ռուսաստան 284 379 994 2,50
Ֆրանսիա 236 515 000 5,76

1898-ի փետրվար ամսվա «Saturday Review» ամսագրում պետությունների ռազմական բյուջեների վերաբերյալ ներկայացվել են հետևյալ տվյալները՝ կապված ամբողջ պետական բյուջեի հետ.

Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների «ռազմական բյուջեի» կառուցվածքը, 2014 թվականին

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը 2004 թվականի ձեռնարկում նշել է, որ 2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամների կողմից ռազմական տեխնիկայի գնումները 2002 թվականի համեմատ աճել են 11%-ով։ Որոշ պետություններում ռազմական բյուջեները հասել են այն մակարդակի, որը նկատվում էր սառը պատերազմի տարիներին։ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն գլխավորում էր պետությունների այս ցուցակը և կազմում էր 2003 թվականին աշխարհի բոլոր ռազմական ծախսերի 47%-ը (415 միլիարդ դոլար)։ Իրաքի պատերազմի լրացուցիչ ֆինանսավորումը և դրա հետ կապված $ 83 միլիարդ դոլարը կազմում էին ռազմական բյուջեի աճի հիմնական մասը, իսկ այլ ծախսերը կազմում էին բյուջեի աճի ընդամենը 3.5%-ը[1]։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ռազմական բյուջեներին բաժին է ընկնում աշխարհում ամբողջ ռազմական ծախսերի 15%-ը։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավելացրել են զենքի և ռազմական տեխնիկայի գնումները ոչ միայն ԱՄՆ-ի ռազմական գործողություններին համապատասխան տեխնոլոգիական մակարդակով մասնակցելու, այլև իրենց սեփական ռազմական ռազմական արշավներն իրականացնելու համար (օրինակ՝ Լիբիայում

2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների շարքում Ճապոնիան ռազմական կարիքների համար ծախսել է 46,9 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 32,8 միլիարդ դոլար, Ռուսաստանը՝ 13 միլիարդ դոլար, ինչը կազմում է, համապատասխանաբար, համաշխարհային ռազմական ծախսերի 5, 4 և 1%-ը[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SIPRI database, USA 2003 Արխիվացված 2012-05-03 Wayback Machine
  2. 10. Military expenditure — www.sipri.org
  3. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]