Ռազմական բյուջե
![]() |
Աշխարհի յոթ հիմնական «ռազմական բյուջեները» 2011 թվականին. Գլխավր տեղեկատու՝ SIPRI Yearbook 2012. |


Ռազմական բյուջե կամ պաշտպանության բյուջե, պետության ծախսեր, որոնք նախատեսված են պետության զինված ուժերը պահպանելու և նորացնելու համար։
Նախկինում ռազմական բյուջեն ներառում էր կառավարության ծախսերը միայն ցամաքային ուժերի համար, իսկ նավատորմի համար նախատեսված էր ծովային բյուջեն։
Պետության ռազմական բյուջեն հաճախ արտացոլում է այն սպառնալիքների մակարդակը, որին, իրենց իշխանությունների կարծիքով, ենթարկվում է պետության անվտանգությունը։ Բյուջեի չափը բնութագրում է նաև պետության կողմից ռազմական գործողություններ ֆինանսավորելու կարողությունը, ինչն ուղղակիորեն կախված է պետության տնտեսության չափից, կառավարության և պետության բնակչության նախընտրությունից։ Սովորաբար, ռազմական բյուջեն չի ներառում վետերանների և իրավապահ մարմինների վերականգնման ծախսերը։
Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ աշխարհում ռազմական ծախսերը 2024 թվականին կազմել են 2,718 մլրդ ԱՄՆ դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2,5%-ը)։[1]
Ռազմական բյուջեներ 2024[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Պետություն | Ծախսեր | ՀՆԱ-ի մասնաբաժինը | Համաշխարհային մասնաբաժին |
---|---|---|---|---|
1 | ![]() |
997,0 | 3,4 | 37,0 |
2 | ![]() |
314,0 | 1,7 | 12,0 |
3 | ![]() |
149,0 | 7,1 | 5,5 |
4 | ![]() |
88,5 | 1,9 | 3,3 |
5 | ![]() |
86,1 | 2,3 | 3,2 |
6 | ![]() |
81,8 | 2,3 | 3,0 |
7 | ![]() |
80,3 | 7,3 | 3,0 |
8 | ![]() |
64,7 | 34,0 | 2,4 |
9 | ![]() |
64,7 | 2,1 | 2,4 |
10 | ![]() |
55,3 | 1,4 | 2,0 |
Ռազմական բյուջեներ 2011, տեղեկատու՝ SIPRI
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1897
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի ռազմական ծախսերի համեմատական աղյուսակ | ||
---|---|---|
Պետություն | Տարեկան ծախս ցամաքային զորքերի համար | Մեկ շնչի հաշվով |
Ավստրո-Հունգարիա | 169 469 000 | 3,81 |
Անգլիա | 229 515 000 | 5,76 |
Գերմանիա | 290 955 000 | 5,57 |
Ռուսաստան | 284 379 994 | 2,50 |
Ֆրանսիա | 236 515 000 | 5,76 |
1898-ի փետրվար ամսվա «Saturday Review» ամսագրում պետությունների ռազմական բյուջեների վերաբերյալ ներկայացվել են հետևյալ տվյալները՝ կապված ամբողջ պետական բյուջեի հետ.

- ԱՄՆ։ 17%
- Ռուսական կայսրություն։ 21%
- Ֆրանսիա։ 27%
- Բրիտանական կայսրություն։ 39% (40 մլն ֆունտ կամ ՀՆԱ-ի 2.5%-ը)
- Գերմանական կայսրություն։ 43%
- Ճապնական կայսրություն։ 55% (132 մլն իեն)
2003
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը 2004 թվականի ձեռնարկում նշել է, որ 2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամների կողմից ռազմական տեխնիկայի գնումները 2002 թվականի համեմատ աճել են 11%-ով։ Որոշ պետություններում ռազմական բյուջեները հասել են այն մակարդակի, որը նկատվում էր սառը պատերազմի տարիներին։ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն գլխավորում էր պետությունների այս ցուցակը և կազմում էր 2003 թվականին աշխարհի բոլոր ռազմական ծախսերի 47%-ը (415 միլիարդ դոլար)։ Իրաքի պատերազմի լրացուցիչ ֆինանսավորումը և դրա հետ կապված $ 83 միլիարդ դոլարը կազմում էին ռազմական բյուջեի աճի հիմնական մասը, իսկ այլ ծախսերը կազմում էին բյուջեի աճի ընդամենը 3.5%-ը[2]։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ռազմական բյուջեներին բաժին է ընկնում աշխարհում ամբողջ ռազմական ծախսերի 15%-ը։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավելացրել են զենքի և ռազմական տեխնիկայի գնումները ոչ միայն ԱՄՆ-ի ռազմական գործողություններին համապատասխան տեխնոլոգիական մակարդակով մասնակցելու, այլև իրենց սեփական ռազմական ռազմական արշավներն իրականացնելու համար (օրինակ՝ Լիբիայում)։
2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների շարքում Ճապոնիան ռազմական կարիքների համար ծախսել է 46,9 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 32,8 միլիարդ դոլար, Ռուսաստանը՝ 13 միլիարդ դոլար, ինչը կազմում է, համապատասխանաբար, համաշխարհային ռազմական ծախսերի 5, 4 և 1%-ը[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Xiao Liang, Nan Tian, Diego Lopes da Silva, Lorenzo Scarazzato, Zubaida Karim and Jade Guiberteau Ricard. «TRENDS IN WORLD MILITARY EXPENDITURE, 2024» (PDF). sipri.org. Վերցված է 2025 թվականի մայիսի 19-ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ SIPRI database, USA 2003 Արխիվացված 2012-05-03 Wayback Machine
- ↑ 10. Military expenditure — www.sipri.org
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Хозяйство военное». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SIPRI military expenditure database.
- Center for Arms Control and Non-Proliferation.
- MilitaryBudget.info. Information and news about the US defense budget.