Ջուլիետ Լյուիս
Ծնվել է | հունիսի 21, 1973[2][3] (51 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | ռոք |
Ծնողներ | հայր՝ Ջեֆրի Լյուիս |
Ամուսին(ներ) | Սթիվ Բերա |
Համատեղ ապրող(ներ) | Բրեդ Փիթ |
Անդամություն | Juliette and the New Romantiques?, Juliette and the Licks?[2] և SAG-AFTRA |
juliettelewis.com | |
Ջուլիետ Լյուիս (անգլ.՝ Juliette Lewis, հունիսի 21, 1973[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Լյուիսը անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, «Վախի հրվանդան» (1991) ֆիլմի համար, որից հետո նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում[5]։ Նրա հեռուստատեսային դերերը նրան բերում են «Էմմի» մրցանակի երկու անվանակարգում։ 2000-ական թվականներին նա իր ակտիվությունը տեղափոխում է երաժշտական բիզնես` դառնալով «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատար, որի` 2009 թվականին կազմալուծումից հետո սկսում է մենակատարային կարիերան[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուիսը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ դերասան Ջեֆրի Լյուիս, մայրը՝ Գլենիս Բեյթլի, գրաֆիկական նախագծող։ Նրանք ամուսնալուծվել են, երբ Ջուլետը երկու տարեկան էր։ Նա ունի երկու եղբայր՝ Լայթֆիլդ և Պիտեր, և երկու քույր՝ Դիենդր և Բրենդի։ Նրա հորեղբայր Պիտեր Թոդդ Լյուիսը եղել է երգահան։ Նա ցանկացել է նկարահանվել վեց տարեկանից և հեռուստատեսությունում հայտնվել է տասներկու տարեկան հասակում։ 16 տարեկան հասակում դերասանուհու մոտ, ով այդ ժամանակ արդեն հանդիպում էր սկսնակ դերասան Բրեդ Փիթի հետ, արդեն լուրջ խնդիրներ կային թմրանյութերի հետ։ Հետագայում նրան հաջողվում է ազատվել այդ կախվածությունից` անցնելով բուժման կուրս, որին զգալիորեն աջակցում է այդ ժամանակ արդեն նախկին բոյֆրենդ Փիթը[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Լյուիսը անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա ամենահայտնի կերպարն է դառնում Մելորի Նոքսը՝ «ի ծնե մարդասպան» Օլիվեր Սթոունի համանուն սկանդալային ֆիլմից։ 1990-ական թվականների կեսերին նա նաև խաղում է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսին են «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին», «Արևամուտից մինչ արևածագ» և «Տարրօրինակ օրեր»։ Ֆիլմում նա երգում է Պի Ջեյ Հարվիի (PJ Harvey) «Hardly Wait» երգը։ Ընդհանուր առմամբ Ջուլետը նկարահանվել է ավելի քան վաթսուն ֆիլմերում և սերիալներում։ Նա հայտնվել է Մելիսա Էթերիջի «Come To My Window» երգի տեսահոլովակում, ինչպես նաև «Gap»-ի գովազդում, որտեղ «Digital Love» երգի մեղեդու տակ պարել է Daft Punk-ի հետ։ Հեռուստատեսությունում նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի, 2003 թվականին «Հիստերիկլ կուրություն»-ում աշխատանքի համար։ 2003 թվականին նկարահանվել է HIM խմբի «Buried Alive By Love» տեսահոլովակում։
2003 թվականից մինչև 2009 թվականը Լյուիսը հանդիսանում էր «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատարը, տվյալ պահին հանդես է գալիս և ձայնագրվում մենակատարային։ Մասնակցություն է ունեցել «The Prodigy» խմբի «Always Outnumbered, Never Outgunned» (2004) ալբոմի ձայնագրմանը, որի համար ձայնագրվել է վոկալային պարտիաներ «Hotride», «Spitfire», «Get Up Get Off» ստեղծագործությունների համար[6]։
Վերջին տարիներին Լյուիսը, հիմնականում, ակտիվ էր հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում, ինչպես նաև կատարել է երկրորդական պլանի դերեր հոլլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերում։ Նա նկարահանվել է NBC-ի կարճատև գոյություն ունեցած «Ֆիրմա» սերիալում, իսկ հաջորդ տարի հայտնվել է «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» ֆիլմում։ 2015 թվականին նա իր վրա է վերցնում է հիմնական կանացի դերը ABC-ի «Գաղտնիքներ և սուտ» սերիալում[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուիսը խնդիրներ է ունեցել օրենքի հետ 15 տարեկան հասակում, անօրինականորեն մեքենա վարելու համար, իսկ այնուհետև ձերբակալվել է գիշերային ակումբում անօրինական հովանավորության համար 16 տարեկան հասակում։ 1990 թվականից մինչ 1993 թվականը Լյուիսը հանդիպել է Բրեդ Փիթի հետ։ 20 տարեկան հասակում նա վերականգնողական կուրս է անցել թմրանյութերից կախվածության համար[8]։ 1999 թվականին Լյուիսը ամուսնացել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Սթիվ Բերրաի (Steve Berra) հետ[9], նրանք ամուսնալուծվել են 2003 թվականին[10]։
Լյուիսը հանդիսանում է Սաենտոլոգիական եկեղեցու հետևորդ[11][12], ինչպես նաև իրեն ներկայացնում է որպես քրիստոնյա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — Կրակի տունը / Home Fires (ТV) - Մեթի
- 1987 — Ես ամուսնացած եմ Դորաի հետ / I Married Dora (հեռուստասերիալ) - Քեյթ Ֆարել
- 1988 — Կյանքի փաստեր / The Facts of Life (հեռուստասերիալ) - Թերրի Ռանկին
- 1988 — Իմ խորթ մայրը օտարմոլորակայաին է / My Stepmother Is an Alien - Լեքսի
- 1989 — Վազող բարություն /The Runnin' Kind - Էմի Կուրտիս
- 1989 — Ծանոթություն դատարկագլուխների հետ / Meet the Hollowheads - Սինդի դատարկագլուխ
- 1989 — Սուրբ ծննդյան արձակուրդներ / National Lampoon’s Christmas Vacation - Էնդրյու Գրիսվոլդ
- 1990 — Չափազանց երիտասարդ է մահանալու համար / Too Young to Die? - Ամանդա Սու Բրեդլի
- 1990 — Ընտանիք Ջոի համար / A Family for Joe (հեռուստասերիալ)- Հոլլի Բենքստոն
- 1991 — Կոտրված հոգիներ / Crooked Hearts - Քեյսի
- 1991 — Վախի հրվանդան / Cape Fear - Դանիելա Բոուդեն
- 1992 — Ամուսիններ և կանայք / Husbands and Wives - Ռեյն
- 1992 — Այն նույն գիշեր / That Night - Շերիլ Օ'Քոննոր
- 1993 — Կալիֆորնիա / Kalifornia - Ադել Քորներս
- 1993 — Ռոմեոն արյունաքամ է լինում / Romeo Is Bleeding — Շերի
- 1993 — Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին / What’s Eating Gilbert Grape - Բեքի
- 1994 — Ի ծնե մարդասպաններ / Natural Born Killers — Մելորի
- 1994 — Հոգեկանների Ամանորը / Mixed Nuts - Գրեյսի Բարզինի
- 1995 — Բասկետբոլիստի օրագիրը / The Basketball Diaries - Դիանա Մուդի
- 1995 — Տարրօրինակ օրեր / Strange Days - Ֆեյթ Ջասթին
- 1996 — Կինոփորձ / The Audition
- 1996 — Արևամուտից մինչ արևածագ / From Dusk Till Dawn — Քեյթ
- 1996 — Երեկոյան աստղ / The Evening Star - Մելանի Հորթոն
- 1998 — Ինչ-որ բան աղջիկների մասին / Some Girl - Էփրիլ
- 1999 — Չորրորդ հարկ / The 4th Floor - Ջեյն Էմելին
- 1999 — Այլ քույր / The Other Sister - Կառլա Թեյթ
- 2000 — Զենքի ուղին / The Way of the Gun - Ռոբին
- 2000 — Վարձակալողը / Room to Rent - Լինդա
- 2001 — Կեսօրը Գաուդիի հետ / Gaudi Afternoon- Էփրիլ
- 2001 — Երկինքը իմ սիրելի Լուիզիանայի վրա / My Louisiana Sky (ТV) - Դորի Քեյ
- 2001 — Սպանություն օտար քաղաքում / Picture Claire - Քլեյր Բյուքեյջ
- 2001 — Դարմա և Գրեգ / Dharma & Greg («Try to Remember This Kind of September» դրվագ) - Սեպտեմբեր
- 2002 — Հիստերիկ կուրություն / Hysterical Blindness (ТV) - Բեթ
- 2002 — Արմիտաժ. Կրկնակի մատրիցա / Armitage: Dual Matrix (վիդեո) - Արմիտաժ, Նաոմի (ձայն)
- 2002 — Ինձնից բավական է / Enough - Ջիննի
- 2003 — Հին դպրոց / Old School - Հեյդի
- 2003 — Անվճար բոլորի համար / Free for All (հեռուստասերիալ, ձայն) - Պաուլա
- 2003 — Սատանայական առանձնատուն / Cold Creek Manor - Ռուբի Ֆերգյուսոն
- 2004 — Ազատությանը հետապնդելիս / Chasing Freedom (ТV) - Լիբբի
- 2004 — Բլուբերրի / Blueberry - Մարիա Սալիվան
- 2004 — Ավերիչ զույգ. Ստարսկի և Հաթչ / Starsky & Hutch - Քիթթի
- 2005 — Տապակվածը / Grilled - Սյուզան
- 2005 — Հյուսիսափայլ / Aurora Borealis - Քեյթ
- 2005 — Դարվինի մրցանակ / The Darwin Awards - Ժոլեն
- 2005 — Դոլթրի Կելհուն / Daltry Calhoun - Ֆլորա Ֆիլկ
- 2006 — Ինձ անվանում են Էռլ / My Name Is Earl («The Bounty Hunter» դրվագ) - Ջեյսի/Բաունթի Հանտեր
- 2007 — Բռնից և բաց թող / Catch and Release - Մաուրեն
- 2009 — Փախիր / Whip It - Այրոն Մավեն
- 2010 — Դատավճիռ / Convinction - Ռոսաննա Պերի
- 2010 — Ավելին, քան ընկեր / The Switch - Դեբի Էփսթեյն
- 2010 — Դեպի ետ / Due Date - Հեյդի
- 2011 — Գավառուհին / Hick - Թեմմի
- 2012 — Ֆիրմա / The Firm (հեռուստասերիալ) - Թեմմի
- 2013 — Բաց ճանապարհ / Open Road - Ջիլ
- 2013 — Օգոստոս. Օսեյջ կոմսություն / August: Osage County - Կարեն Վեսթոն
- 2015 — այժմ — Գաղտնիքներ և սուտ / Secrets & Lies (հեռուստասերիալ) - գործակալ Անդրեա Կոռնել
- 2015 — Սոճիներ / Wayward Pines (հեռուստասերիալ) - Բևեռլի Բրաուն
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Juliette and the Licks»-ի ալբոմներ
- 2004 — ...Like a Bolt of Lightning EP
- 2005 — You're Speaking My Language
- 2006 — Four on the Floor (թողարկվել է հոկտեմբերի 2-ին)
«Juliette and the Licks»-ն սինգլներ
Թվական | Անվանում | Դիրքը հիթ-շքերթում | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
U.S. Hot 100 | U.S. Modern Rock | U.S. Mainstream Rock | UK Singles Chart | |||
2005 | «You’re Speaking My Language» | - | - | - | #35 | You’re Speaking My Language |
2005 | «Got Love To Kill» | - | - | - | #56 | You’re Speaking My Language |
2006 | «Hot Kiss» | - | - | - | #50 | Four On The Floor |
2006 | «Sticky Honey» | - | - | - | #57 | Four On The Floor |
2007 | «Purgatory Blues», թողարկվել է մայիսի 14-ին | - | - | - | - | Four On The Floor |
Ջուլետ Լյուիսի ալբոմներ
- 2010 — Terra Incognita
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում - «Վախի հրվանդան» ֆիլմ
- 1992 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր»-ի համար Ռոբերտ Դե Նիրոի հետ - «Վախի հրվանդան» ֆիլմ
- 1993 - ShoWest մրցանակ, որպես վաղվա օրվա կին-աստղ
- 1995 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր» և «Լավագույն զույգ», Վուդի Հարելսոնի հետ - «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմ
- 1996 - «Սատուրն» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Արևամուտից մինչ արևածագ» ֆիլմ
- 1997 - «Blockbuster Entertainment Award» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում - «Երեկոյան աստղ» ֆիլմ
- 2000 - «Razzie» մրցանակի անվանակարգում «Վատագույն երկրորդ պլանի դերասանուհի» - «Այլ քույր» ֆիլմ
- 2002 - «Էմմի» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Հիստերիկ կուրություն» ֆիլմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135137659 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 «Juliette Lewis - Biography». The Biography Channel. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Vik Bansal. (2004). «The Prodigy - Always Outnumbered, Never Outgunned (XL)» (անգլերեն). musicOMH. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Nellie Andreeva (12 февраля 2014). «Juliette Lewis Joins ABC's 'Secrets & Lies'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Garnett, Daisy (2006 թ․ հունիսի 11). «Rock and Role». telegraph.co.uk. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Juliette Lewis | Artist Biography, Music Videos, News, Photos | MTV Norway». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Bio Արխիվացված 2011-09-30 Wayback Machine at MTV
- ↑ «The Science of Celebrity: Religion to Non-Believers, It Seems Barmy. But to the Faithful, Like John Travolta and Tom Cruise, Scientology is Life-Affirming, Empowering and the Secret of Their Success. What Do They Know That We Don't? William Shaw Reports» (անգլերեն). The Sunday Telegraph. 2008 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Juliette Lewis Explains Why Scientologists Can Celebrate Christmas» (անգլերեն). Vanity Fair. 2010 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիետ Լյուիսը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ջուլիետ Լյուիսը Twitter.com-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետ Լյուիս» հոդվածին։ |
|
- Հունիսի 21 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ