Ջորջ Հերբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հերբերտ
անգլ.՝ George Herbert
Ծնվել էապրիլի 3, 1593(1593-04-03)[1][2][3]
ԾննդավայրMontgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էմարտի 1, 1633(1633-03-01)[1][3] (39 տարեկան)
Վախճանի վայրԲեմերտոն, Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքահանա, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և Ուելս
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
ԱնդամակցությունՀակոբ Ա-ի չորրորդ խորհրդարան
ԱմուսինՋեյն Դանվերս[4]
 George Herbert Վիքիպահեստում

Ջորջ Հերբերտ (անգլ.՝ George Herbert ապրիլի 3, 1593(1593-04-03)[1][2][3], Montgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն - մարտի 1, 1633(1633-03-01)[1][3], Բեմերտոն, Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ-մետաֆիզիկ, քահանա, հոգևոր բանաստեղծության հեղինակ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Հերբերտը ծնվել է բարձրաշխարհիկ և հարուստ մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Ռոբերտ Հերբերտը[6], կրել է իր պապի անունը, որը Վիլյամ Հերբերտի[7] փոքր եղբայրն է եղել։ Վերջինս 1423-1469 թվականներին եղել է Պեմբրուգի առաջին կոմսը։ Մայրը եղել է Ջոն Դոննի ընկերն ու հովանավորը, ավագ եղբայրը՝ Էդվարդը, նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա-դեիստ՝ դեիզմի հետևորդ։ Համարվում է «անգլիական դեիզմի հայրը»[8]։

Հայրը մահացել է, երբ Ջորջը երեք տարեկան էր։ Մայրը մենակ է հոգացել տասը երեխայի ընտանեկան կարիքները։ Ջորջը սովորել է Վեստմինստերի դպրոցում, այնուհետև՝ 1609-1613 թվականներին, ուսումը շարունակել է քեմբրիջյան Տրինիտի քոլեջում։ 1618 թվականից դասավանդել է ճարտասանություն Քեմբրիջի համալսարանում, իսկ 1620-1628 թվականներին եղել է համալսարանի հանրային ճարտասանը։ 1624 թվականից եղել է Պառլամենտի պատգամավոր։ Նրան հովանավորել է Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը, բայց նա շուտով մահացել է։ 1627 թվականին մահացել է նաև Հերբերտի մայրը․ հուղարկավորութան արարողությունը գլխավորել է Ջոն Դոննը։

1630 թվականին Հերբերտը դարձել է Բիմերտոնի ծխական քահանա (Բիմերտոնը Լոնդոնից 75 մղոն հեռավորության վրա է)։ 1633 թվականին Հերբերտն ավարտել է իր «Եկեղեցի» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա ծանր հիվանդ է եղել, բայց կազմել է նաև գո րծնական ուղեցույց քահանաների համար։ Մահացել է պալարախտից՝ իր ձեռագիր «Եկեղեցի» գիրքը ավանդելով Նիկոլաս Ֆերրերիին՝անգլիկան Լիտլ Գիդենգի (Հանտինգդոնշիր) կրոնական համայնքի հիմնադրին։ Գիրքը տպագրվել է նույն՝ 1633 թվականին և մինչև 1690 թվականը հրատարակվել է ութ անգամ[9]։

Հերբերտը նաև հունարեն և լատիներեն բանաստեղծություններ է գրել։

Ջորջ Հերբերտի արձանը Սոլսբեր (Մեծ Բրիտանիա) քաղաքի եկեղեցու վերնաճակատին

Հետմահու կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Հերբերտը պատշգամբում

Ջորջ Հերբերտի առաջին կենսագիրը եղել է անգլիացի գրող Իսահակ Ուոլտնը։

Անգլիական եկեղեցին Հերբերտին դասել է սրբերի շարքը․ նրա հիշատակության օրը փետրվարի քսանյոթն է։

Հերբերտը գրական մեծ ազդեցություն է թողել Սամուել Քոլրիջի, Խոպկինսի, Թոմաս Սթեռնս Էլիոթի ստեղծագործությունների վրա։ Հերբերտի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Հենրի Պյորսելը, Ռալֆ Վոան Ուիլյամսը, Բենջամեն Բրիտտենը, Վիլյամ Ուոլտնը, Ջուդիտ Ուիրը, Նիկոլայ Սերգեևիչ Կորնդորֆը և ուրիշներ[10]։

Ռուսական անդրադարձը Հերբերտի բանաստեղծություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Իվան Ալեքսեևիչ Լիխաչովը, Ալեքսանդր Վելիչանսկին, Գենադի Ալեքսանդրովիչ Ռուսակովը, Վիկտոր Տոպորովը, Գրիգորի Կրուժկովը, Դմիտրի Վլադիմիրովիչ Շչեդրովիցկին, Օլեգ Կոմկովը։

Հերբերտի թևավոր խոսքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ամուսնանում է հարստության համար, կորցնում է իր ազատությունը։
  • Ոչ մեկի չի կարելի վստահել կնոջ և զենքի ընտրությունը։
  • Լավն է այն տունը, ուր լավ մարդիկ են բնակվում։
  • Հայրն ավելին է, քան հարյուր ուսուցիչը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տասնվեցերորդ դարի առաջին կեսի անգլիական բանաստեղծություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Kindred Britain
  5. George Herbert 1593–1633 The Poetry Foundation․ 11 April 2013
  6. (անգլ.) Роберт Герберт, лорд Чёрбери на сайте thepeerage.com.
  7. (անգլ.) Сэр Уильям ап Томас на сайте thepeerage.com.
  8. Waligore, Joseph (2012). "The Piety of the English Deists: Their Personal Relationship with an Active God". Intellectual History Review. 22 (2): 181–197. doi:10.1080/17496977.2012.693742. ISSN 1749-6977.
  9. Cox, Michael, ed. (2004) The Concise Oxford Chronology of English Literature Oxford University Press. ISBN 978-0-19-860634-5
  10. George Herbert (1593-1633)The Lied and Art Song Texts Page

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова А. Г. (2012). «Герберт Джордж». Информационно-исследовательская база данных «Современники Шекспира». Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  • Стихи Джорджа Херберта в переводе Д. В. Щедровицкого.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հերբերտ» հոդվածին։