Ջորջ Հերբերտ
Ջորջ Հերբերտ անգլ.՝ George Herbert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1593[1][2][3] |
Ծննդավայր | Montgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 1, 1633[1][3] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բեմերտոն, Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | քահանա, բանաստեղծ, հոգևորական, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց |
Անդամակցություն | Հակոբ Ա-ի չորրորդ խորհրդարան |
Ամուսին | Jane Danvers?[4] |
![]() |
Ջորջ Հերբերտ (անգլ.՝ George Herbert ապրիլի 3, 1593[1][2][3], Montgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն - մարտի 1, 1633[1][3], Բեմերտոն, Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ-մետաֆիզիկ, քահանա, հոգևոր բանաստեղծության հեղինակ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Հերբերտը ծնվել է բարձրաշխարհիկ և հարուստ մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Ռոբերտ Հերբերտը[6], կրել է իր պապի անունը, որը Վիլյամ Հերբերտի[7] փոքր եղբայրն է եղել։ Վերջինս 1423-1469 թվականներին եղել է Պեմբրուգի առաջին կոմսը։ Մայրը եղել է Ջոն Դոննի ընկերն ու հովանավորը, ավագ եղբայրը՝ Էդվարդը, նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա-դեիստ՝ դեիզմի հետևորդ։ Համարվում է «անգլիական դեիզմի հայրը»[8]։
Հայրը մահացել է, երբ Ջորջը երեք տարեկան էր։ Մայրը մենակ է հոգացել տասը երեխայի ընտանեկան կարիքները։ Ջորջը սովորել է Վեստմինստերի դպրոցում, այնուհետև՝ 1609-1613 թվականներին, ուսումը շարունակել է քեմբրիջյան Տրինիտի քոլեջում։ 1618 թվականից դասավանդել է ճարտասանություն Քեմբրիջի համալսարանում, իսկ 1620-1628 թվականներին եղել է համալսարանի հանրային ճարտասանը։ 1624 թվականից եղել է Պառլամենտի պատգամավոր։ Նրան հովանավորել է Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը, բայց նա շուտով մահացել է։ 1627 թվականին մահացել է նաև Հերբերտի մայրը․ հուղարկավորութան արարողությունը գլխավորել է Ջոն Դոննը։
1630 թվականին Հերբերտը դարձել է Բիմերտոնի ծխական քահանա (Բիմերտոնը Լոնդոնից 75 մղոն հեռավորության վրա է)։ 1633 թվականին Հերբերտն ավարտել է իր «Եկեղեցի» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա ծանր հիվանդ է եղել, բայց կազմել է նաև գո րծնական ուղեցույց քահանաների համար։ Մահացել է պալարախտից՝ իր ձեռագիր «Եկեղեցի» գիրքը ավանդելով Նիկոլաս Ֆերրերիին՝անգլիկան Լիտլ Գիդենգի (Հանտինգդոնշիր) կրոնական համայնքի հիմնադրին։ Գիրքը տպագրվել է նույն՝ 1633 թվականին և մինչև 1690 թվականը հրատարակվել է ութ անգամ[9]։
Հերբերտը նաև հունարեն և լատիներեն բանաստեղծություններ է գրել։
Հետմահու կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Հերբերտի առաջին կենսագիրը եղել է անգլիացի գրող Իսահակ Ուոլտնը։
Անգլիական եկեղեցին Հերբերտին դասել է սրբերի շարքը․ նրա հիշատակության օրը փետրվարի քսանյոթն է։
Հերբերտը գրական մեծ ազդեցություն է թողել Սամուել Քոլրիջի, Խոպկինսի, Թոմաս Սթեռնս Էլիոթի ստեղծագործությունների վրա։ Հերբերտի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Հենրի Պյորսելը, Ռալֆ Վոան Ուիլյամսը, Բենջամեն Բրիտտենը, Վիլյամ Ուոլտնը, Ջուդիտ Ուիրը, Նիկոլայ Սերգեևիչ Կորնդորֆը և ուրիշներ[10]։
Ռուսական անդրադարձը Հերբերտի բանաստեղծություններին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերբերտի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Իվան Ալեքսեևիչ Լիխաչովը, Ալեքսանդր Վելիչանսկին, Գենադի Ալեքսանդրովիչ Ռուսակովը, Վիկտոր Տոպորովը, Գրիգորի Կրուժկովը, Դմիտրի Վլադիմիրովիչ Շչեդրովիցկին, Օլեգ Կոմկովը։
Հերբերտի թևավոր խոսքերից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ամուսնանում է հարստության համար, կորցնում է իր ազատությունը։
- Ոչ մեկի չի կարելի վստահել կնոջ և զենքի ընտրությունը։
- Լավն է այն տունը, ուր լավ մարդիկ են բնակվում։
- Հայրն ավելին է, քան հարյուր ուսուցիչը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասնվեցերորդ դարի առաջին կեսի անգլիական բանաստեղծություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Kindred Britain
- ↑ George Herbert 1593–1633 The Poetry Foundation․ 11 April 2013
- ↑ (անգլ.) Роберт Герберт, лорд Чёрбери на сайте thepeerage.com.
- ↑ (անգլ.) Сэр Уильям ап Томас на сайте thepeerage.com.
- ↑ Waligore, Joseph (2012). "The Piety of the English Deists: Their Personal Relationship with an Active God". Intellectual History Review. 22 (2): 181–197. doi:10.1080/17496977.2012.693742. ISSN 1749-6977.
- ↑ Cox, Michael, ed. (2004) The Concise Oxford Chronology of English Literature Oxford University Press. ISBN 978-0-19-860634-5
- ↑ George Herbert (1593-1633)The Lied and Art Song Texts Page
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волкова А. Г. (2012)։ «Герберт Джордж»։ Информационно-исследовательская база данных «Современники Шекспира»։ Վերցված է 2012-06-09
- Стихи Джорджа Херберта в переводе Д. В. Щедровицкого.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջորջ Հերբերտ կատեգորիայում։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1593 ծնունդներ
- Մարտի 1 մահեր
- 1633 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիկան կրոնական գործիչներ
- Բարոկկո ոճի արվեստագետներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- Անգլալեզու բանաստեղծներ
- 17-րդ դարի անգլիացի գրողներ
- Հունարեն գրողներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Անգլիայի քաղաքական գործիչներ